Jump to content

Ժերոմ Բոնապարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերոմ Բոնապարտ
ֆր.՝ Jérôme Bonaparte
Դրոշ
Դրոշ
Վեստֆալիայի թագավոր
1807 հուլիսի 8 - 1813 հոկտեմբերի 26
Նախորդող տիտղոսը ստեղծվել է
Հաջորդող Լյուդովիկոս I
 
Կրթություն՝ Irish College in Paris? և College of Juilly?
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ, սպա և ռազմական գործիչ
Դավանանք Հռոմի Կաթոլիկ եկեղեցի
Ծննդյան օր նոյեմբերի 15, 1784(1784-11-15)[1][2][3][…]
Ծննդավայր Այաչչո
Վախճանի օր հունիսի 24, 1860(1860-06-24)[1][2][3][…] (75 տարեկան)
Վախճանի վայր château de Vilgénis, Մասսի
Թաղված Հաշմանդամների տան Սուրբ Լյուդովիկոսի տաճար
Դինաստիա Բոնապարտներ
Քաղաքացիություն  Ֆրանսիա
Հայր Կառլո Բուոնապարտ
Մայր Լետիցիա Ռամոլինո
Ամուսին Elizabeth Patterson Bonaparte?, Catharina of Württemberg? և Giustina Pecori-Suárez?
Զավակներ Prince Napoléon-Jérôme, Prince Napoléon?, Մաթիլդա Բոնապարտ, Jérôme Napoleon Bonaparte?, Jérôme Napoléon Charles Bonaparte?, Heinrich Bach?, Jenny von Gustedt?[4] և Jérôme Frédéric Paul David?
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ժերոմ (Իերոնիմ, Ջիրոլամո) Բոնապարտ (ֆր.՝ Jérôme Bonaparte, իտալ.՝ Girolamo Buonaparte, նոյեմբերի 15, 1784(1784-11-15)[1][2][3][…], Այաչչո - հունիսի 24, 1860(1860-06-24)[1][2][3][…], château de Vilgénis, Մասսի), Վեստֆալիայի թագավոր, Նապոլեոն Բոնապարտի կրտսեր եղբայրը[5]։ Դաստիարակությունը ստացել է ռազմական քոլեջում, բրյումերի 18-ից հետո լեյտենանտի կոչումով ընդունվել է նավատորմ։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թագավորական զինանշան

1801 թվականին նա Շարլ Լեկլերկին ուղեկցել է Հայիթի կղզի, որտեղից 1802 թվականին ուղարկվել է Ֆրանսիա, սակայն, հետապնդվելով անգլիական հածանավերի կողմից, թաքնվել է Ամերիկայում։ Այստեղ նա 1803 թվականին ամուսնացել է բալթիմորյան վաճառողի դուստր Էլիզաբեթ Պատերսոնի հետ, սակայն 1805 թվականին Նապոլեոնի պահանջով թողել է նրան և վերադարձել Ֆրանսիա։

Դառնալով ֆրանսիական արքայազն՝ 1806 թվականի պատերազմի ժամանակ ղեկավարել է Սիլեզիայի կորպուսը և գրավել է մի քանի ամրոց։ Տիլզիտի հաշտությունից հետո ստանալով նորաստեղծ Վեստֆալյան թագավորությունը և ամուսնանալով (1807 թվականին) արքայադուստր Եկատերինայի հետ, Ժերոմը սկսեց երջանիկ ապրել Կասելում, շքեղության և ճոխության մեջ, քիչ մտահոգվելով ղեկավարմամբ՝ հնազանդվելով Նապոլեոնի՝ երկրի համար կործանարար պահանջներին։

1812 թվականի պատերազմի ժամանակ Ժերոմը, որին ռուսական զորքերում կատակով անվանում էին «Երյոմա թագավոր», ղեկավարում էր ֆրանսիական բանակի կորպուսներից մեկը, սակայն Սալտանովկայի ճակատամարտից հետո հետ է կանչվել Կասել։ Դեռևս Լայպցիգի ճակատամարտից առաջ, որը վերջ է տվել նրա ղեկավարմանը, Ժերոմը Չերնիշովի կազակներից փախուստի է դիմել (սեպտեմբերի 30) իր նստավայրից և վերադարձել է այնտեղ հոկտեմբերի 17-ին միայն նրա համար, որպեսզի հափշտակած թանկարժեք ոսկերչական իրերով և գանձարանով կրկին վերադառնա Փարիզ։

Հարյուր օրերի ընթացքում Ժերոմը ստացել է պերի կոչում և արիաբար կռվում էր Լինյի և Վաթեռլոոյի ճակատամարտերում։ Նապոլեոնի երկրորդ հրաժարագրից հետո Ժերոմը իր աներից ստանում է Մոնֆորտի իշխանի տիտղոս[6], բնակություն է հաստատել Ավստրիայում, Իտալիայում և Բելգիայում, մինչև 1847 թվականը, երբ Ֆրանսիա վերադառնալու թույլտվություն է ստանում։

Ժերոմ Բոնապարտի լուսանկարը՝ 1852 թվականին

Նրա եղբորդու՝ Լուի Նապոլեոնի հանրապետության նախագահ ընտրվելուց հետո Ժերոմը նշանակվել է Հաշմանդամների Տան նահանգապետ, իսկ 1850 թվականի հունվարի 1-ից՝ Ֆրանսիայի մարշալ։ 1852 թվականի դեկտեմբերի 24-ի դեկրետով նա հռչակվել է ֆրանսիական գահաժառանգ։ 1853 թվականին նա երրորդ անգամ ամուսնացել է մարկիզա Ջուստինա Բալդելլիի հետ։ Նա մնում էր գահաժառանգ մինչև 1856 թվականը՝ Նապոլեոն III-ի որդու ծնվելը։

Թոռը՝ Չարլզ Ջոզեֆ Բոնապարտը, ԱՄՆ-ի արդարադատության նախարարը, 1908 թվականին Թեոդոր Ռուզվելտի նախագահության ժամանակ հիմնել է Հետաքննությունների բյուրո, որը հետագայում վերանվանվել է Հետաքննությունների դաշնային բյուրո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Lewis C. B. Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Lundy D. R. The Peerage
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Pas L. v. Genealogics — 2003.
  5. «Жером Бонапарт». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  6. Gentleman's Magazine and Historical Review. London: Henry & Parker. 1860. էջ 208.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժերոմ Բոնապարտ» հոդվածին։