Ժորժ Ֆեյդո
Ժորժ Ֆեյդո ֆր.՝ Georges Feydeau | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1862[1][2][3][…] |
Ծննդավայր | Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն |
Մահացել է | հունիսի 5, 1921[3][2][4][…] (58 տարեկան) |
Մահվան վայր | Ռյուեյ-Մալմեզոն, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա[1] |
Գերեզման | Մոնմարտր գերեզմանատուն[5] |
Քաղաքացիություն | Ֆրանսիա |
Մայրենի լեզու | ֆրանսերեն |
Երկեր | Le Dindon?, The Lady from Maxim's?, A Flea in Her Ear? և Chat en poche? |
Մասնագիտություն | դրամատուրգ և գրող |
Ծնողներ | հայր՝ Ernest-Aimé Feydeau?, մայր՝ Leocadia Zelewska? |
Երեխաներ | Michel Feydeau? և Jean-Pierre Feydeau? |
Georges Feydeau Վիքիպահեստում |
Ժորժ Ֆեյդո (ֆր.՝ Georges Feydeau, դեկտեմբերի 8, 1862[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիական երկրորդ կայսրություն - հունիսի 5, 1921[3][2][4][…], Ռյուեյ-Մալմեզոն, Իլ դը Ֆրանս, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի կատակերգու, դրամատուրգ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեյդոն ծնվել է Փարիզում։ Նրա ծնողները միջին խավի մարդիկ էին։ Նա մեծացել գեղարվեստական և գրական միջավայրում։ Վաղ տարիքից տարվել է թատրոնով, իսկ մանկուց գրել է իր առաջին պիեսները և իր դասընկերների հետ կազմակերպել դրամատիկական խմբակ։ Պատանեկության տարիներին գրել է կատակերգական մենախոսություններ, ապա սկսել է գրել պիեսներ։ Ժորժ Ֆեյդոյի մայրը Լեոկադիա Բոգուսլավա Զալևսկայան էր, իսկ հայրը գրող Էռնեստ Ֆեյդոն էր։ Գրողը պատմել է, որ մայրն իրեն անվանել է կա՛մ Նապոլեոն III-ի, կա՛մ նրա խորթ եղբոր՝ դուքս դը Մորնիի որդին։ Ֆեյտոյի առաջին՝ Պատուհանի միջով պիեսը ներկայացվել է 1882 թվականին, երբ նա դեռ քսան տարեկան էլ չկար։
Ստեղծագործություն և ճանաչում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժորժ Ֆեյդոն մշակել և խորացրել է վոդևիլի ժանրը։ Դարձել է ամենահայտնի հեղինակը նրանց մեջ, ովքեր հասարակության մեջ կիսալույս կյանքի ֆարսեր ունեին։ Նա հեղինակ է մի շարք ստեղծագործությունների, որոնցից էին Տիկինը Մաքսիմից, Սեր և դաշնամուր, Տիկնանց դերձակը, Ոսկե դար և այլն։ Դրանք հաջողությամբ բեմադրվել էին Փարիզի զբոսայգիներում։ Հաճախ գրել և համագործակցել է դրամատուրգ Գենեկենի հետ։
էկրանավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեյդոյի պիեսները էկրանավորվել են 1912 թվականից։ Ռուսաստանում նրա կատակերգություններից մեկը՝ Ննջասենյակի բանալին, նկարահանվել է 2003 թվականին Էլդար Ռյազանովի կողմից։
Թատերական ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժորժ Ֆեյդոյի պիեսի հիման վրա բեմադրված Տիկնանց դերձակը պիեսը բեմադրվել է Մոսկվայի Պուշկինի անվան թատրոնում 2008-2014 թվականներին[6]։ 2021 թվականի դրությամբ Ֆեյդոյի Կանանց դերձակը պիեսի հիման վրա հիմնված բեմադրությունը Կիևի Լեսյա Ուկրաինկա թատրոնի խաղացանկում է։ Ներկայացումներից մեկը տեղի կունենա Ամանորի գիշերը՝ նույն տարվա դեկտեմբերի 31-ին։
Հարազատներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեյդոյի աները նկարիչ Կարոլուս-Դյուրանն էր։ Գրողի թոռը՝ Ալեն Ֆեյդոն (1934–2008), դերասան և ռեժիսոր էր։
Մահ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆեյտոյի անձնական կյանքը խաթարվել է դեպրեսիայի, անհաջող մոլախաղերի և ամուսնալուծության պատճառով։ 1919 թվականին նրա հոգեկան վիճակը կտրուկ վատացել է, և վերջին երկու տարին նա անցկացրել է Փարիզի առողջարանում։ Ժորժ Ֆեյտոն 1921 թվականին հիսունութ տարեկան հասակում մահացել է հոգեբուժական կլինիկայում սիֆիլիսի հետևանքներից։ Թաղված է Մոնմարտրի գերեզմանատանը։
Հրապարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Théâtre complet. Vol. I—IX. Paris: Ed. du Bélier, 1948—1956 (впоследствии переизд.)
- Комедии. — СПб: Гиперион, 2007. — ISBN 978-5-89332-130-8
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 RKDartists (նիդերլ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Internet Broadway Database — 2000.
- ↑ Find A Grave — 1996.
- ↑ «Дамский портной» в Театре имени Пушкина
գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Gidel H. La dramaturgie de Georges Feydeau. Lille: Université de Lille III, 1978
- Lorcey J. L’Homme de chez Maxim’s: Georges Feydeau, sa vie. Tome I; Du mariage au divorce: Georges Feydeau, son œuvre. Tome II. Paris: Éditions Séguier, 2004
- Perilli F. Georges Feydeau: écriture théâtrale et stratégies discursives. Napoli: E.S.I., 2010.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորժ Ֆեյդո» հոդվածին։ |
|