Jump to content

Իլոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Իլոկ
խորվ.՝ Ilok
ԵրկիրԽորվաթիա Խորվաթիա
ՀամայնքVukovar-Srijem?
Մակերես129 կմ², 57,7 կմ²
ԲԾՄ135±1 մետր
Բնակչություն5897 մարդ (2001)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ032
Փոստային ինդեքս32230
Փոստային դասիչ32236[1]
Ավտոմոբիլային կոդVU
Պաշտոնական կայքilok.info
Իլոկ (Խորվաթիա)##
Իլոկ (Խորվաթիա)

Իլոկ (խորվ.՝ Ilok), քաղաք է Խորվաթիայում, գտնվում է մայրաքաղաք Վուկովար-Սրեմի արևելյան մասում։ Քաղաքի բնակչությունը կազմում է 5,997 մարդ և 8351 բնակիչ `Իլոկի ամբողջ համայնքում (ըստ 2001 թվականի տվյալներով)։

Ընդհանուր տեղեկություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլոկը գտնվում է պատմական Սրեմ շրջանում, Դանուբի աջ ափին, որի հետ Սերբիայի սահմանը անցնում է։ Սերբական սահմանը գտնվում է դեպի հարավ արևելք տանող քաղաքի անմիջական հարևանությամբ։ Իլոկի դիմաց Դանուբի մյուս ափում, Բաչկա-Պալանկա քաղաքն է։ Վուկովար քաղաքը գտնվում է հյուսիս-արևմուտքում 33 կմ հեռավորության վրա։ Ավտոմոբիլային ճանապարհները դուրս են բերվում չորս ուղղություններով Վուկովար, Նովի Սադ, Պետրովարդինա և Շիդ քաղաքները:Իլոկը գյուղատնտեսության, առաջին հերթին, գինու տարածաշրջանի կենտրոնն է։ Քաղաքում է գտնվում Դանուբի նավահանգիստը։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլոկը Խորվաթիայի սփյուռքի կենտրոնն է։ 2001 թվականիի մարդահամարի տվյալներով, Իլոկի բնակչությունը տարածվել է հետևյալ կերպ՝

76.94% -ը`խորվաթներ

12.50%-ը՝ սլովակներ

6.78%-ը՝ սերբեր

1.17%-ը `հունգարացիներ[2]

Իլոկի շրջակայքը բնակեցված է եղել նեոլիթական ժամանակաշրջանից։ I-ի կամ II-րդ դարում հռոմեացիները հիմնել են բնակավայր, որը կոչել են "Cucium" անունով։ Ավարիական ցեղերի փլուզումից հետո այդ հողերը բնակեցրեցին սլավոնականները։ Հետագայում արևմտյան Սրեմը պատկանել է Բուլղարյային իսկ Խորվաթական թագավորության անկումից հետո Հունգարիային։ XII-րդ և XIII-րդ դարերում Իլոկը փաստաթղթերում հիշատակվում է տարբեր անուններով՝ Վիլակ, Վիլոկ, Վիոկ։ XIII-XIV-րդ դարերում Իլոկը ստացել է իր ներկայիս անվանումը։

1354 թվականին Իլոկը անցավ Միկլոշա և Պալա Գարայի իշխանության տակ, ապա Միկլոշ Կոնտը սկսեց նրանց կառավարել և վերջապես Ուլյակին դարձավ նրանց ղեկավարը։ Միկլոշ Ուլյակը 1457 թվականից մինչև 1463 թվականը արժանացել է Սլավոնիայի իշխան կոչմանը իսկ նրա որդի Լորնցը 1477 թվականիվ մինչև 1524 թվականը Սրեմի իշխան։

1562 թվականը Իլոկը եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ։ Թուրքական իշխանության մեկուկես դարերի ընթացքում քաղաքն ուժեղացավ, դա հիմնականում պայմանավորված էր իսլամադավան բնակչության աճով։ 1572 թվականին Իլոկում եղել են 386 մուսուլման և 18 քրիստոնեական տներ, 1669 թվականին եղել է 1160 տուն, որոնց հիմնակն մասը կազմում էին մուսուլմանները։ Բացի այդ, Իլոկում կառուցվել է երկու մզկիթ։

1697 թվականին Հաբսբուրգյան բանակը ներխուժեց Իլոկ քաղաք, իսլամադավան բնակչությունը լքեց այն։ Ավստրիայի իշխանության ներքո Իլոկը եղել է Սլավոնյայի թագավորության հաբսբուրգի նահանգի անդամ։ 1849-1868 թվականներին Սլավոնիան առանձին գավառ էր, 1868 թվականից այն միավորվել է Խորվաթիայի հետ։ 1918 թվականին Իլոկը դարձել է սերբական, խորվաթական և սլավոնական թագավորության մասը, հետագայում`Հարավսլավիայի թագավորություն։ 1939 թվականինին Իլոկը Հարավսլավիայում նորածին Խորվաթիայի մի մաս էր կազմում։ 1941-1944 թվականներին պատերազմից հետո այն դարձավ Խորվաթիայի անկախ պետականության ՀՍՖՀ-ի մաս ։

1991 թվականին հոկտեմբերի 17-ին քաղաքացիական պատերազմ սկսվեց։ Քաղաքը զբաղեցրեց Հարավսլավիայի ժողովրդական բանակի մասերը և սերբական զորամիավորումներ։ Այդ պատերազմական իրավիճակում սերբերը գրեթե չկարողացան դիմակայել։ 1991-1995 թվականներին գրեթե ողջ Խորվաթիայի բնակչությունը (մոտ 5000 մարդ) փախուստի դիմեց։ 1998 թվականին Իլոկը վերամիավորվել է անկախ Խորվաթիային։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Իլոկ ամրոցը
  • Ֆրանցիսկանսկի վանք, հիմնադրվել է՝ 1346 թվականին
  • Միջնադարյան քաղաքի պատերի մնացորդները
  • Թուրքական դամբարանի ավերակները

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. List of Croatian settlements and delivery post offices — 2022.
  2. «Položaj». ilok.hr (Croatian). City of Ilok. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 25-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլոկ» հոդվածին։