Իմանց Կալնինշ
Իմանց Կալնինշ | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Բնօրինակ անուն | լատիշ․՝ Imants Kalniņš |
Ծնվել է | մայիսի 26, 1941[1][2] (83 տարեկան) Ռիգա, Լատվիայի ԽՍՀ, ԽՍՀՄ |
Երկիր | ԽՍՀՄ Լիտվա |
Ժանրեր | օպերա, օրատորիա, սիմֆոնիա |
Մասնագիտություն | կոմպոզիտոր |
Կրթություն | Յազեպ Վիտոլի անվան Լատվիայի երաժշտական ակադեմիա |
Ամուսին | Helga Dancberga? |
Պարգևներ | |
Imants Kalniņš Վիքիպահեստում |
Իմանց Կալնինշ (լատիշ․՝ Imants Kalniņš, մայիսի 26, 1941[1][2], Ռիգա, Լատվիական ԽՍՀ, ԽՍՀՄ[3]), լատվիացի կոմպոզիտոր։ Լիտվայի ԽՍՀ պետական մրցանակի դափնեկիր (1977)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իմանց Կալնինշը ծնվել է 1941 թվականի մայիսի 26-ին Ռիգայում, բանվորի ընտանքիում։
Ավարտել է Յազեպ Մեդինի անվան երաժշտական դպրոցն (1960) ու Լատվիայի Յ. Վիտոլի անվան պետական կոնսերվատորիան (1964, կոմպոզիցիայի դասարանը Ադոլֆ Սկուլտեի ղեկավարությամբ)։ Միաժամանակ ակտիվորեն զբաղվել է ռոք երաժշտությամբ։
Դասավանդել է Լիեպայայի միջնակարգ երաժշտական դպրոցում (1964—1967)։ Ստեղծել է երաժշտություն լատվիական թատրոնների բեմադրությունների, Ռիգայի կինոստուդիայի ֆիլմերի ու մուլտֆիլմերի համար։ «Փչիր, քամի» ֆիլմի (1973, Ռեժիսոր՝ Գունար Պիեսիս) երաժշտությունը ուշադրության է արժանացել Բաքվում տեղի ունեցած Համամիութենական կինոփառատոնի ժամանակ (1974)։ «Սոնատ լճի վրա» ֆիլմի (1976, ռեժիսորներ՝ Գունար Ցիլինսկի և Վարիս Բրասլա) երաժշտության համար արժանացել է Լիտվայի ԽՍՀ պետական մրցանակի (1977)։ 1990—1993 թվականներին եղել է Լիտվայի գերագույն խորհրդի պատգամավոր[4], իսկ ավելի ուշ եղել է 9-րդ Սեյմի պատգամավոր։
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իմանց Կալնինշը հեղինակել է օպերաներ, օրատորիաներ, սիմֆոնիաներ, երգչախմբի համար նախատեսված երգեր, ռոք երաժշտություն (իր կազմակերպած ու գլխավորած «2 X BBM» և «Turaidas Roze» ռոք-խմբերի համար)։ Գրել է մելոդիկ երաժշտություն՝ ավանդական ու ժամանակակից նորմերին համապատասխան, երբեմն համախմբել է այդ երկու ուղղությունները։
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիտվայի Գիտությունների ակադեմիայի պատվավոր անդամ է (1996), Երաժշտական մեծ մրցանակի դափնեկիր (երաժշտական գլխավոր մրցանակը Լատվիայում, 1997)։ Արժանացել է Երեք Աստղի շքանշանի (1998)։
ԿՈմպոզիտորի ստեղծագործության մասին նկարահանվել են երկու ֆիլմեր «Արվեստ» կինոամսագրում (1973, 1978) և «Imants Kalniņš» (ռեժիսոր՝ Բ. Վելդրե, 1983) վավերագրական ֆիլմը[5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 Երաժշտություն (ֆր.)
- ↑ 3,0 3,1 Deutsche Nationalbibliothek Record #122520122 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Imants Kalniņš
- ↑ Teātris un kino biogrāfijās : enciklopēdija / sast. un galv. red. Māra Niedra; māksl. Aleksandrs Busse. — Rīga : Preses nams, 2004. — (Latvija un latvieši). 2.sēj. — 1999. — 462 lpp. : il. ISBN 9984-00-331-0 (լատիշերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իմանց Կալնինշ» հոդվածին։ |
|