Jump to content

Ինչ պետք է անի Ռուսաստանը Ուկրաինայի հետ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինչ պետք է անի Ռուսաստանը Ուկրաինայի հետ
ռուս.՝ Что Россия должна сделать с Украиной
Տեսակհոդված և news article?
Ժանրպամֆլետ[1], Քարոզչություն[2][3], էսսե և հոդված
ՀեղինակՏիմոֆեյ Սերգեյցև[4]
Բնագիր լեզուռուսերեն[5]
Գրվել է2022
Հրատարակվել էապրիլի 3, 2022[6]
Թվային տարբերակria.ru/20220403/ukraina-1781469605.html(ռուս.)

«Ինչ պետք է անի Ռուսաստանը Ուկրաինայի հետ», Տիմոֆեյ Սերգեցևի հոդվածը, որը հրապարակվել է 2022 թվականի ապրիլի 3-ին ռուսական ՌԻԱ Նովոստի պետական լրատվական գործակալության կողմից։ Հոդվածում առաջ են քաշվում Ուկրաինայի՝ որպես պետության ոչնչացման[7], ուկրաինացի ժողովրդի նկատմամբ բռնաճնշումների և էթնիկ զտումների, ինչպես նաև ցեղասպանության գաղափարները[8][9][10][11]։

Հետազոտողները հոդվածը անվանել են կարևոր օրինակ այն բանի, թե ինչպես են Ռուսաստանի պնդումները, որ նա «կանխում է ռուսների ցեղասպանությունն Ուկրաինայում», վերածվում «Ուկրաինայում ցեղասպանության իրականացման բացահայտ ճանաչման»[12]։

Պատմություն և համատեքստ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքական ենթատեքստ և հրապարակում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ինչ պետք է անի Ռուսաստանը Ուկրաինայի հետ» հոդվածը հրապարակվել է 2022 թվականի ապրիլի 3-ին՝ Կիևի շրջանից Ռուսաստանի զինված ուժերի նահանջից և ռուս զինծառայողների կողմից Բուչայում սպանված խաղաղ բնակիչների մարմինների հայտնաբերումից անմիջապես հետո[13]։

Հոդվածի հրապարակումից երեք օր անց «ՌԻԱ Նովոստի»-ն հրապարակել է Վիկտորիա Նիկիֆորովայի «Ինչի համար է Ռուսաստանը պայքարում Ուկրաինայում» հոդվածը, որում Նիկիֆորովան հայտարարել է, որ «ռուսները եկել են իրենց հողը նացիստներից ազատելու», իսկ տեղի ունեցածի համար մեղադրում է արևմտյան երկրներին[14]։

Տեքստի հեղինակը Տիմոֆեյ Նիկոլաևիչ Սերգեևիչն է, ռուս քաղտեխնոլոգ և ՌԻԱ սյունակագիր[15]։

Բովանդակություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր հոդվածում Տիմոֆեյ Սերգեյցևը ուկրաինական քաղաքականությունն ու եվրոպականացումը հավասարեցրել է նացիզմին։ Հեղինակի կարծիքով՝ «Ուկրաինայի ապազգայնացում» նշանակում է երկրի նկատմամբ ցեղասպանության քաղաքականության իրականացում. Ուկրաինան պետք է վերացվի որպես ազգ և որպես պետություն, և բաժանվի Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող առանձին «ժողովրդական հանրապետությունների», իսկ «Ուկրաինա» անվանումը՝ արմատախիլ արվի, ուկրաինական քաղաքական դասը և Ուկրաինան պաշտպանող ցանկացած զինված խմբավորում պետք է ոչնչացվի, Ռուսաստանի կողմից օկուպացված Ուկրաինայի տարածքում պետք է իրականացվեն զանգվածային բռնաճնշումներ և էթնիկ զտումներ։ Հեղինակը դրա նախադրյալն է համարում այն, որ Ուկրաինան «ապազգայնացման» և դեևրոպեիզացիայի կարիք ունի, քանի որ «ժողովրդի զգալի մասը, ամենայն հավանականությամբ, մեծամասնությունը, հարմարվել է և նացիստական ռեժիմի մեջ ներքաշվել նրա քաղաքականության մեջ»՝ հայտարարելով, որ վարկածը՝ «մարդիկ լավն են, իսկ կառավարությունը վատը» չի աշխատում[11][16]։

Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ հոդվածը ուկրաինացիների ցեղասպանության իրականացման վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության ղեկավարության ծրագրերի ապացույցն է։ Նա նշել է, որ ուկրաինացիների ցեղասպանությունը նշելու համար հոդվածում օգտագործվել են «դեուկրաինացում» և «դեևրոպեիզացիա» տերմինները։ Նրա կարծիքով՝ սա ապացույցներից մեկն է Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական հանցագործությունների դեմ ապագա տրիբունալի համար։

Ուկրաինայի մշակույթի և տեղեկատվական քաղաքականության նախարար Ալեքսանդր Տկաչենկոն հոդվածը մեկնաբանել է հետևյալ կերպ. Երբ մենք տեսնում ենք հայելային հակառակ փաստեր. Ռուսաստանը զանգվածաբար ոչնչացնում է ուկրաինացիներին՝ ըստ ազգային պատկանելության։ «Եվ ինչպե՞ս անվանել սա։ Կարող եմ անմիջապես պատասխանել. «Ուկրաինացի ժողովրդի ցեղասպանություն Ռուսաստանի կողմից»»[17]։

Անտոն Շեխովցովը հոդվածն անվանել է «Ցեղասպանության ծրագիր», նա կարծում է, որ հոդվածում շարադրված «ֆաշիզմ» բառի ըմբռնումն արմատավորված է խորհրդային քարոզչության մեջ, որտեղ «ֆաշիզմ» բառը դարձել է հակասովետիզմ բառի հոմանիշը[18]։

Միջազգային հանրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուկրաինայում Կանադայի նախկին դեսպան Ռոման Վաշչուկը հայտարարել է, որ «դա, ըստ էության, հռետորական թույլտվություն է ուկրաինացիներին սպանելու համար»[13]։

Բունդեսթագի պատգամավոր Թոմաս Հայլմանը հայց է ներկայացրել հոդվածի հեղինակի դեմ։ Ըստ Հայլմանի՝ հոդվածը կարող է լինել ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին կոնվենցիայի խախտում[19]։

Ռուսաստանի հարցերով Օքսֆորդի փորձագետ Սամուել Ռամանիի խոսքով՝ հոդվածը ներկայացնում է Կրեմլում տարածված մտածողությունը[20]։

Ջոն Հոփքինսի համալսարանի դոցենտ, ցեղասպանության պատմությամբ զբաղվող պատմաբան Եվգենի Ֆինկելը կարծում է, որ նման հոդվածների միջոցով ռուսական քարոզչությունը փորձում է արդարացնել կատարված ռազմական հանցագործությունները ռուսական հասարակության առջև․ «դա պարզապես պարզ, բավականին մտածված ձևանմուշ է, թե ինչ պետք է տեղի ունենա։ Այս հոդվածը հատել է ներխուժման մասին խոսելու և մտածելու սահմանը՝ որպես պատերազմական հանցագործությունների մի շարք, շատ ավելի համակարգված բանի մեջ»[13]։

Սլովենացի մշակութաբան և սոցիալական փիլիսոփա Սլավոյ Ժիժեկը «պատերազմն առանց սկզբունքների աշխարհում» հոդվածում սերգեյցևի հոդվածն անվանել է «խելահեղ զառանցանք», որը հանգում է այն պնդմանը, որ «Ուկրաինան երկու հայր ունի»՝ Լենինը, որը հորինել է այն, և Հիտլերը, որն այսօրվա «ուկրոնացիստներին» ոգեշնչել է իրականացնել Լենինյան հորինվածքը։ Այժմ տարածքը կազատագրվի այն բնակեցնող ժողովրդի կամքին հակառակ, որին պետք է վերադաստիարակել կամ այլ կերպ լուծարել։ Դրանով հավատքը դառնում է ավելի կարևոր, քան գիտելիքն ու փաստերը։ Ըստ «հատուկ ռուսական ճշմարտության»՝ Բուչայում և ուկրաինական այլ քաղաքներում խաղաղ բնակիչների դիակների հետ ռուս զինվորները կապ չունեն[16].

Պատմաբան Թիմոթի Սնայդերը հոդվածն անվանել է «Ցեղասպանության վերաբերյալ ռուսական ձեռնարկ»՝ հայտարարելով, որ «սա իմ երբևէ տեսած ամենաանկեղծ ցեղասպանական փաստաթղթերից մեկն է»[15][21]։

2022 թվականի հունիսին Տիմոֆեյ Սերգեյցևը, որպես ռուս քարոզիչ, հայտնվել էր Եվրամիության պատժամիջոցների տակ[22]։ Եվրամիությունը նշում է, որ Սերգեյցևը «կառավարական քարոզչության կենտրոնական դեմքն է» և հոդվածների հեղինակ, որոնք ժխտում են Ուկրաինայի պետականության իրավունքը և կոչ են անում «ապազգայնացնել», ինչպես նաև «ապաուկրաինացնել» երկիրը՝ առաջ մղելով այն գաղափարը, որ «Ուկրաինան պետք է Ռուսաստանի անբաժանելի մասը լինի»[23][24]։ Նաև ներառվել է Կանադայի, Ուկրաինայի և Շվեյցարիայի պատժամիջոցների ցուցակներում՝ որպես ապատեղեկատվության ռուսական գործակալ[24][25]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. https://www.brusselstimes.com/opinion/215076/bucha-highlights-our-moral-obligation
  2. https://meduza.io/en/live/2022/03/25/russia-s-war-against-ukraine
  3. https://web.archive.org/web/20220407084655/https://nv.ua/ukr/world/geopolitics/viyna-v-ukrajini-ta-namiri-putina-na-maybutnye-oglyad-zahidnih-zmi-novini-ukrajini-50231659.html
  4. https://www.theguardian.com/world/live/2022/apr/04/russia-ukraine-war-latest-zelenskiy-calls-russian-forces-butchers-after-civilian-mass-graves-found-around-kyiv-live?page=with%3Ablock-624ae9888f08fd70369ddbcc
  5. https://ria.ru/20220403/ukraina-1781469605.html
  6. https://archive.ph/FoMBp
  7. «Why did Russia invade Ukraine and has Putin's war failed?». BBC News. 2021 թ․ ապրիլի 12. Վերցված է 2022 թ․ նոյեմբերի 17-ին.
  8. Gastbeitrag bei russischer Nachrichtenagentur: „Ria Novosti“ ruft zur Vernichtung der Ukraine auf - Politik // Der Tagesspiegel
  9. «Геноцид против украинского народа можно доказать». ГОЛОС АМЕРИКИ (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  10. «Российский историк: Путин хочет разорить Украину и привести к ее депопуляции». PolskieRadio.pl. Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  11. 11,0 11,1 «"Явка с повинной". Рунет читает "манифест российского фашизма"». Радио Свобода (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 8-ին.
  12. Oksana Dudko A conceptual limbo of genocide: Russian rhetoric, mass atrocities in Ukraine, and the current definition’s limits // Canadian Slavonic Papers. — 2022-07-03. — В. 2-3. — Т. 64. — С. 133–145. — ISSN 0008-5006. — doi:10.1080/00085006.2022.2106691
  13. 13,0 13,1 13,2 Brown, Chris (2022 թ․ ապրիլի 5). «A Kremlin paper justifies erasing the Ukrainian identity, as Russia is accused of war crimes». Canadian Broadcasting Corporation. Վերցված է 2022 թ․ ապրիլի 5-ին.
  14. «Сумели повторить». istories.media (ռուսերեն). Վերցված է 2022 թ․ հուլիսի 10-ին.
  15. 15,0 15,1 «Что грозит пропагандистам Соловьеву и Симоньян. Уроки истории». Dron Media (ռուսերեն). 2022 թ․ հոկտեմբերի 21. Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.
  16. 16,0 16,1 Slavoj Žižek (2022 թ․ ապրիլի 18). «War in a World that Stands for Nothing». Project Syndicate.
  17. «Етнічні чистки: на державному російському сайті вийшла стаття "Що Росія має зробити з Україною"». suspilne.media (ուկրաիներեն). 2022 թ․ ապրիլի 4.
  18. «The shocking inspiration for Putin's atrocities in Ukraine». Гаарец. 2022 թ․ ապրիլի 13.
  19. Лебедева О. (2022 թ․ ապրիլի 8). «Немецкий депутат подал иск на автора статьи о денацификации Украины в РИА «Новости»». Deutsche Welle (ռուսերեն).
  20. «'Genocide masterplan': Experts alarmed after Kremlin intellectual calls for 'cleansed' Ukraine». news.yahoo.com.
  21. Timothy Snyder (2022 թ․ ապրիլի 8). «Russia's genocide handbook». Thinking about... Վերցված է 2023 թ․ հունիսի 4-ին.
  22. «ЕС ввёл санкции против основателя «Яндекса» Аркадия Воложа и Алины Кабаевой». zona.media. Медиазона. 2022 թ․ հունիսի 3.
  23. «Official Journal L 153/2022». eur-lex.europa.eu. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  24. 24,0 24,1 «Сергейцев Тимофей Николаевич». Война и санкции (ռուսերեն). Портал «Война и санкции» (Украина). Արխիվացված է օրիգինալից 2023 թ․ մարտի 23-ին. Վերցված է 2023 թ․ հունվարի 7-ին.
  25. «SERGEYTSEV Timofey Nikolaevich». OpenSanctions (անգլերեն). Վերցված է 2023 թ․ հունիսի 18-ին.