Իվանը 2005 թվականից մինչև 2011 թվականը մարզվել է «Բարսելոնայի» ակադեմիայում։ 2010/11 մրցաշրջանում դեբյուտել է ակումբի երկրորդ թիմ՝ մասնակցելով 2 հանդիպումների։ Այդ ժամանակ նա պատանեկան թիմի ավագն էր։ Իվանը «Բարսելոնա Բ»-ում անցկացրել է 53 հանդիպում։ 2013 թվականի մայիսի 30-ին խզել է պայմանագիրը ակումբի հետ[5]։
«Բարսելոնայից» հեռանալուց ամիսներ անց Իվանը միանում է պորտուգալական «Արոկային»՝ ստորագրելով երկամյա պայմանագիր[6]։ Սեպտեմբերի 1-ին «Ռիու Ավի» ակումբի դեմ խաղում կայացել է Իվանի դեբյուտը պորտուգալական լիգայում[7]։
2015 թվականի հուլիսին Բալյուն որպես ազատ գործակալ պայմանագիր է կնքում ֆրանսիական «Մեց» ակումբի հետ՝ հանդես գալով երկրորդ լիգայում[8]։