Jump to content

Իվան Վինոգրադով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Վինոգրադով
ռուս.՝ Иван Матвеевич Виноградов
Ծնվել էսեպտեմբերի 2 (14), 1891[1][2]
Q4293660?, Վելիկոլուկսկի գավառ, Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էմարտի 20, 1983(1983-03-20)[2][3][4][…] (91 տարեկան)
Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]
ԳերեզմանՆովոդեվիչյան գերեզմանոց[6]
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
Մասնագիտությունմաթեմատիկոս և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Պերմի պետական համալսարան[7], Սանկտ Պետերբուրգի համալսարան[7], Սանկտ Պետերբուրգի պետական պոլիտեխնիկական համալսարան[7], ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ, ՌԳԱ Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտ, Տոմսկի պետական համալսարան և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ֆիզիկա-մաթեմատիկական ինստիտուտ
Գործունեության ոլորտթվերի տեսություն, մաթեմատիկա[8] և algebraic number theory?[8]
Պաշտոն(ներ)տնօրեն
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն, Բեռլինի գիտությունների ակադեմիա, Լեոպոլդինա, ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա[9], Ֆրանսիական գիտությունների ակադեմիա, Հունգարիայի գիտությունների ակադեմիա, Լինչեի ազգային ակադեմիա, Թագավորական Դանիական գիտությունների ակադեմիա, Պրուսիայի գիտությունների ակադեմիա, Սերբական գիտությունների և արվեստների ակադեմիա, Լոնդոնի մաթեմատիկական ընկերություն, Indian Mathematical Society? և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն
Ալմա մատերՍանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզիկամաթեմատիկական ֆակուլտետ (1914) և Սանկտ Պետերբուրգի համալսարան[10]
ԿոչումԽՍՀՄ ԳԱ անդամ
Գիտական աստիճանփիլիսոփայության դոկտոր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր և մագիստրոս[3] (1915)
Տիրապետում է լեզուներինռուսերեն[2][11]
Գիտական ղեկավարՅակով Ուսպենսկի և Անդրեյ Մարկով
Պարգևներ

Վինոգրադով, Իվան Մատվեևիչ (սեպտեմբերի 2 (14), 1891[1][2], Q4293660?, Վելիկոլուկսկի գավառ, Պսկովի նահանգ, Ռուսական կայսրություն - մարտի 20, 1983(1983-03-20)[2][3][4][…], Մոսկվա, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[5]), խորհրդային մաթեմատիկոս, ԽՍՀՄ Գիտությունների Ազգային Ակադեմիայի ակադեմիկոս (1929), սոցիալիստական աշխատանքի կրկնակի հերոս (1945, 1971

Գործունեությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականից՝ ՀԽՍՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի պատվավոր ակադեմիկոս։ Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանը (1914)։ Եղել է Պերմի համալսարանի դոցենտ և պրոֆեսոր (1918-1920), Լենինգրադի պոլիտեխնիկական համալսարանի և համալսարանի պրոֆեսոր (1920-1934), 1932 թվականից՝ ԽՍՀՄ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Վ․ Ա․ Ստեկլովի անվան մաթեմաթիկական համալսարանի տնօրեն։ Վինոգրադովը Լոնդոնի թագավորական ընկերության (1942) և այլ ակադեմիաների ու գիտական ընկերությունների պատվավոր անդամ է։

Ներդրումները մաթեմատիկայում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքները վերաբերում են թվերի անալիտիկ տեսությանը։ Վինոգրադովը ստեղծել է այդ տեսության ընդհանուր մեթոդներից մեկը՝ եռանկյունաչափական գումարների մեթոդը։ Վերջինս օգտագործելով գումարների շատ լայն դասերի համար, ստացել է հնարավոր սահմանային գնահատականներին շատ մոտ գնահատականներ մի շարք դասական խնդիրներում դիտարկվող գումարների համար (Վարինգի խնդիր, Հիլբերտի-Կամկեի խնդիր, Վեյլի գումարներ և այլն)։ Վինոգրադովը նույն մեթոդով լուծել է նաև մի շարք ադիտիվ խնդիրներ պարզ թվերի վերաբերյալ, մասնավորապես՝ Գոլդբախի խնդիրը։

ԽՍՀՄ պետական (1941) և լենինյան (1972) մրցանակներ։ Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով, Մ․ Վ․ Լոմոնոսովի անվան ոսկե մեդալով (1971

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 456