Իտալա-թուրքական պատերազմ
Իտալա-թուրքական պատերազմ | |||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Աֆրիկայի գաղութային բաժանում | |||||||||||
Իտալական գրոհ | |||||||||||
| |||||||||||
Հակառակորդներ | |||||||||||
Իտալիայի թագավորություն Ասիր[1] |
Օսմանյան կայսրություն Սենուսիտների օրդեր | ||||||||||
Հրամանատարներ | |||||||||||
Վիկտոր Էմանուիլ III Կառլո Ջենևա Ավգուստո Աուբրի |
Մեհմեդ V Էնվեր Փաշա Մուստաֆա Քեմալ Ահմեդ Շերիֆ աս-Սանուսսի | ||||||||||
Կողմերի ուժեր | |||||||||||
Իտալիայի զինված ուժեր[3]` 34.000 զինվոր 6.300 ձի 48 ցամաքային հրանոթ 24 լեռնային հրանոթ Պահեստայիններ[2]` 85.000 զինվոր |
Նախնական[2]` ~8,000 կանոնավոր օսմանյան զինվոր ~20.000 տեղական ոչ կանոնավոր զինվոր Վերջնական[2]` ~40,000 թուրք և արաբ |
Ֆրանս-պրուսական պատերազմ | 1870–1871 |
---|---|
Բեռլինի վեհաժողով | 1878 |
Երկակի դաշինք | 1879 |
Եռյակ դաշինք | 1882 |
Ֆրանս-ռուսական դաշինք | 1894 |
Անգլո-գերմանական ռազմածովային սպառազինությունների մրցավազք | 1898–1912 |
Անգլո-ֆրանսիական համաձայնագիր | 1904 |
Ռուս-ճապոնական պատերազմ | 1904–1905 |
Տանջիրյան ճգնաժամ | 1905–1906 |
Խոզի պատերազմ | 1906–1908 |
Անգլո-ռուսական համաձայնագիր | 1907 |
Բոսնիական ճգնաժամ | 1908–1909 |
Ագադիրյան ճգնաժամ | 1911 |
Իտալա-թուրքական պատերազմ | 1911–1912 |
Բալկանյան պատերազմներ | 1912–1913 |
Սարաևոյի սպանություն | 1914 |
Հուլիսյան ճգնաժամ | 1914 |
Իտալա-թուրքական կամ Թուրք-իտալական պատերազմ (թուրքերեն՝ Trablusgarp Savaşı, «Տրիպորիլտանիական պատերազմ», նաև Իտալիայում հայտնի որպես Guerra di Libia, «Լիբիական պատերազմ») հակամարտություն Իտալիայի թագավորության և Օսմանյան կայսրության միջև 1911 թվականի սեպտեմբերի 29-ից մինչև 1912 թվականի հոկտեմբերի 18-ը։ Պատերազմի արդյունքում Իտալիային անցավ օսմանյան Տրիպոլիտանիա վիլայեթը իր ենթակառուցվածներ` (սանյակներ) Ֆեցցանը, Կիրենաիկան և Տրիպոլին։ Այս տարածքները հետագայում կոչվեցին Իտալական Լիբիա.
Հակամարտության ընթացքում իտալացիները նաև նվաճեցին Էգեյան ծովի Դոդեկանես կղզիները։ Իտալիան համաձայնվեց վերադարձնել Օսմանյան կայսրությանը Դոդեկանես կղզիները Օուչիի պայմանագրով[4] 1912 թվականին (նաև հայտնի որպես Լոզանի առաջին պայմանագիր)։ Այնուամենայնիվ պայմանագրի համաձայն իտալացիները ունենում էին տարածքային ադմինիստրացիա կղզում և Թուրքիան վերջնականապես հրաժարվեց կղզիների իրավունքից 1923 թվականի Լոզանի պայմանագրով[5]։
Չնայած քիչ, սակայն այս պատերազմը նպաստեց Առաջին Բալկանյան պատերազմի սկսվելուն, քանի որ այն ուժեղացրեց ազգայնականությունը Բակլանյան թերակղզու երկրներում։ Տեսնելով ինչ հեշ հաղթանակ տարավ Իտալիան թուլացած Օսմանյան կայսրության հանդեպ` Բալկանյան լիգան հարձակվեց Օսմանյան կայսրության վրա` սկսելով Առաջին Բալկանյան պատերազմը մինչ Իտալիայի հետ պատերազմի ավարտեը։
Իտալա-թուրքական պատերազմում կիրառվեցին նոր զինատեսակներ, նշանակալին դրանցից օդանավի կիրառումն էր։ 1911 թվականի հոկտեմբերի 23-ին իտալացի օդաչու Կապիտան Կառլո Պիացցան թռավ թուրքական դիրքերի վրայով, ինչը պատմության մեջ առաջին օդային հետախուզական գործողությունն էր[6], իսկ նոյեմբերի 1-ին տեղի ունեցավ առաջին օդային ռմբակոծությունը Լիբայի թուրքական զորքի վրա Etrich Taube տեսակի օդանավից[7]։ Օսմանցիները կրառեցին հակաօդային պաշտպանության զենքեր և առաջինն էին, որ խոցեցին օդանավ հրաձգային կրակով[8]։
Նախապատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լիբիայի նկատմամբ Իտալիայի հետաքրքրություննները գալիս էին Օսմանյան կայսրության Ռուսաստանից 1877-1878 թվականների պատերազմում կրած պարտությունից և 1878 թվականի Բեռլինի կոնգրեսում քննարկումներից հետո, երբ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան համաձայնվեցին նվաճել Տունիսը և Կիպրոսը համապտասխանաբար, որոնք այն ժամանակ պատկանում էին Օսմանյան կայսրությանը։ Երբ իտալացի դիվանագետները փորձեցին ընդդիմանալ այս զարգացումներին, Ֆրանսիան խոստացավ, որ Տրիպոլին կզիջեն Իտալիային։ 1902 թվականին Իտալիան և Ֆրանսիան գաղտնի պայմանագիր ստորագրեցին, որով նրանք ազատ պետք է ներխուժեին Տրիպոլիտանիա և Մարոկկո[9]։ Իտալական կառավարությունը հասկանում էր, որ Լիբիայի տարածքը և բնական հանածոները կհզորացնեն Իտալիային հետագա տարիներին։
Իտալական լրատվամիջոցները մեծամասշտաբ գործողություն սկսեցին Լիբիայի գաղութականացմանը նպաստելու համար 1911 թվականին մարտի վերջից։ Այն հայտնի էր իր հարուստ ընդերքով և այն պաշտպանում էին ընդամենը 4.000 օսմանցի զինվոր։ Բացի այդ այնտեղի բնակչությունը ավելի շատ հարում էր իտալացիներին։ Ըստ իտալացիների այս պատերազմը կլիներ միայն «փոքր զբոսանք»։
Իտալական կառավարությունը սկզբում տարակուսում էր, սակայն ամռանը Լիբիա ներխուժման նախապատրաստությունները սկսեցին և վարչապետ Ջովաննի Ջոլիտտի սկսեց ստուգել եվրոպական հիմնական տերությունների արձագանքը Լիբիա հնարավոր ներխուժման դեպքում։ Սոցիալիստ կուսակցությունը մեծ ազդեցություն ուներ հասարակական կարծիքի վրա։ Չնայած այն ընդդիմություն էր, սակայն սատարում էր ներխուժման գաղափարը։ Ապագա ֆաշիստ առաջնորդ Բենիտո Մուսոլինին, ով այդ ժամանակ ձախակողմյան սոցիալիստ էր, ընդունել էր հակապատերազմական դիրքորոշում։
Սեպտեմբերի 26-27 գիշերը Իտալիան վերջնագիր ներկայացրեց Օսմանյան կառավարությանը. որը գլխավորում էր Միություն և առաջադիմություն կուսակցություն։ Ավստրիայի միջնորդությամբ օսմանցիները առաջարկեցին զիջել Լիբիան առանց պատերազմի` ձևական թողնելով այն Օսմանյան կայսրության կազմում։ Այս առաջարկի հիմքում ընկած էր Եգիպտոսի օրինակը, որը ձևականորեն համարվում էր օսմանյան տարածք, բայց իրականում Մեծ Բրիտանիայի վերահսկողության ներքո էր։ Ջոլիտտին մերժեց այս առաջարկը և 1911 թվականի սեպտեմբերի 29-ին պատերազմն սկսվեց։
Ռազմական գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սկզբնական գործողություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած Իտալիան շատ ժամանակ ուներ պատրաստվելու համար, սակայն երբ պատերազմը սկսվեց, Թագավորական բանակը հիմնականում անպատերաստ էր։ Իտալական նավատորմը մոտեցավ Տրիպոլիին սեպտեմբերի 28-ի երեկոյան և սկսեց ռմբակոծել նավահանգիստը հոկտեմբերի 3-ին։ Իտալիան Տրիպոլին նվաճեց ընդամենը 1.500 զինվորով։ Օսմանյան կառավարության կողմից հարցը դիվանագիտական ճանապարհով լուծելու փորձը ձախողվեց, և օսմանցիները որոշեցին պաշտպանել տարածաշրջանը[11]։
Օսմանցիները չունեին բավականին զորք Տրիպոլիտանիայում (Լիբիա)։ Շատ օսմանյան սպաներ ստիպված էին ուղևորվել Լիբիա սեփական միջոցներով, հաճախ գաղտնի, քանի որ Եգիպտոսը բրիտանացիների կարգադրությամբ չէր թույլատրում թուրք զինվորներին անցնել Եգիպտոսի տարածքով։ Օսմանյան նավատորմը շատ թույլ էր, որպեսզի տեղափոխեր զինվորներին ծովով։ Օսմանցիները կազմակերպեցին տեղաբնիկ արաբներից և բեդուիններից պաշտպանական ջոկատներ ընդդեմ իտալական ներխուժման[12]։
Իտալացիների իջևանում Լիբիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]1911-ից 1912 թվականներին ավելի քան 1.000 սոմալիեցի Մոգադիշոյից, որը այդ ժամանակ Իտալական Սոմալիի մայրաքաղաքն էր, ծառայեցին Իտալիայի բանակում պատերազմի ընթացքում[13]։ Այս զինվորների մեծ մասը չվերադարձավ տուն մինչև 1935 թվականը, որպեսզի կռվեին Երկրորդ իտալա-եթովպիական պատերազմում[14]։ Առաջին իտալական զինվորական խումբը ժամանեց Լիբիա հոկտեմբերի 10-ին։ Իտալական 20.000 անձնակազմը զգալի ուժ էր և կբավարարեր նվաճելու տարածքը այդ ժամանակ։ Թոբրուկը, Դերնան և Հոմսը հեշտությամբ նվաճվեցին, սակայն որոշ դժվարությունն առաջացան Բենգազիի համար։ Առաջին նահանջը իտալացիների կողմից եղավ հոկտեմբերի 23-ին։
Շուտով իտալացիները իրենց բանակը հասցրին 100.000-ի, որոնց դիմադրում էին 20.000 արաբ և 8.000 թուրք զինվորական։ Պատերազմը թևակոխեց նոր փուլ։ Անգամ ժամանակակից տեխնիկական միջոցների վաղ օրինակներով զինամթերքը քիչ ազդեցություն ունեցավ ընդհանուր իրավիճակի վրա[15]։ Սակայն պատերազմը նշանակալի է նրանով, որ առաջին անգամ կիրառվեցին ռազմական օդանավեր։ Կապիտան Կառլո Պիացցան առաջին ռազմական թռիչքը կատարեց պատմության մեջ 1911 թվականի հոկտեմբերի 23-ին։ Մեկ շաբաթ անց Լեյտենանտ Ջուլիո Գավոտտին առաջինը ռմբակոծեց օդուժից[16]։
Խրամատային փուլ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արաբների և թուրքերի զորքերը ցերեկը և գիշերվա ընթացքում անկանոն գրոհում էին խրամատներով շրջապատված իտալական գառնիզոնի վրա Բենգազիի արվարձաններում։ Տարածքում տեղակայված էին չորս իտալական ցամաքային գունդ, որոնց աջակցում էին իտալական Սան Մարկո և Ագորդատ գծանավերը։ Իտալացիները ժամանակ առ ժամանակ իրականացնում էին օդային թռիչքներ[17]։
Նոյեմբերի 30-ին թուրք և տեղաբնիկ զինվորների 20.000 ուժերը հարձակվեցին` պատճառելով մեծ կորուստներ։ Սրանից քիչ անց գառնիզոնը համալրվեց 57-րդ հետևակային գնդով Իտալիայից։ Ռեջինա Ելենա ռազմանավը ժամանեց Տոբրուկից։ Դեկտեմբերի 14-ին և 15-ին թուրքերը մեծաթիվ ուժերով նորից գրոհի անցան, սակայն հետ մղվեցին ռազմանավերից արձակված կրակի շնորհիվ։ Իտալացիները կորցրին մի քանի ցամաքային հրանոթ[17]։
Դերնայում թուրք և արաբ զինվոնվորների քանակը 3500 էր, սակայն նրանք հաստատուն համալրվում էին և պատրաստվում էին գրոհել իտալացիների դիրքերի վրա։ Իտալական և օսմանյան ուժերը Տրիպոլիում և Կիրենաիկայում անընդհատ համալրվում էին։ Թուրքերի սկզբնական շրջանում կրած պարտությունները ստիպեցին նրանց համալրել իրենց զորքերը[17]։
Պատերազմի ծախսերը հիմնականում հոգում էին մուսուլմանների հանգանակությունների շնորհիվ։ Օսմանյան բանակի սպաները և զինվորները, զինամթերքը, սննդամթերքը ուղարկվում էին շրջանցելով Եգիպտոսի և Թունիսի սահմանները։ Երբ իտալացիները նվաճեցին Սիդի Բարրանին, որը Տոբրուկից Սոլում ընկած ափամերձ գոտին էր, կտրեցին օսմանցիների ոչ օրինական ճանապարհը Եգիպտոսի սահմանով, իսկ նավատորմը շրջափակեց ծովային ճանապարհը[17]։
Իտալացի զինվորները հաջողությամբ իջևանեցին Տոբրուկում, 1911 թվականի դեկտեմբերի 4-ին ինտենսիվ հրետակոծությունից հետո, նվաճեցին ափամերձ հատվածը և շարժվեցին դեպի բարձունքներ[18] Տոբրուկում փոքրաթիվ թուրքական ջոկատի և լիբիացի կամավորների հրամանատարն էր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքը։ Տոբրուկի փոքր ճակատամարը ավարտվեց Քեմալի հաղթանակով[18]։ Այս ձեռքբերումումից հետո Քեմալին ուղարկեցին Դերնա։ Լիբիական արշավանքը մտավ փակուղի 1911 թվականի դեկտեմբերի դրությամբ[19]։
1912 թվականի մարտի 3-ին, 1500 լիբիացի կամավորական գրոհեցին իտալացի զինվորների ուղղությամբ, որոնք կառուցում էին խրամատներ Դերնայի մոտակայքում։ Չնայած իտալացիները հանկարծակի եկան, սակայն լավ զինված լինելու պատճառով կարողացան պահել պաշտպանական գիծը։ Այնուհետև իտալացիների դիրքերը սկսեց ռմբակոծել օսմանյան հրետանին և արաբները փորձեցին շրջապատել իտալացիներին։ Ավելի ուշ վրա հասան իտալացիների համալրումները և ճակատամարտն ավարտվեց կեսօրին իտալացիների հաղթանակով։
Սեպտեմբերի 14-ին իտալացիների հրամանատարությունը ուղարկեց երեք հետևակային դասակ Դերնայի մոտ արաբա-թուրքական ճամբարը ոչնչացնելու համար։ Իտալացի զինվորները նվաճեցին բարձրավանդակը` կտրելով օսմանցիների մատակարարման ճանապարհները։ Երեք օր անց օսմանցիների հրամանատար Էնվեր Բեյը գրոհեց իտալացիների դիրքերի վրա բարձրավանդակում։ Իտալացիների կրակի ներքո օսմանցիները նահանջեցին և ընկան Ալպիական հրետանավորների կրակի տակ ու ծանր կորուստներ կրեցին։ Սրանից հետո Կիրենաիկայում լուրջ ռազմական գործողություններ տեղի չունեցան մինչև պատերազմի ավարտը։ Չնայած տեղի բնակչության որոշ մասը պաշտպանում էր իտալացիներին, թուրքերի կողմից հակագրոհները ուղեկցվում էին տեղաբնիկ զինվորներով և կորուստներ պատճառում իտալացիների ափամերձ գոտիներում[20]։ 1912 թվականի վերջի դրությամբ իտալացիները Լիբիայի նվաճման հարցում ունեին փոքր հաջողություններ։ Իտալացիները նվաճել էին յոթ էնկլավ Տրիպոլիտանիայի և Կիրենաիկայի ափերին[21]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://books.google.am/books?id=UoMPAQAAIAAJ&pg=PA1223&dq=Italy+Asir+Turkish+forces&hl=en&sa=X&ved=0ahUKEwjQupiu_oHSAhUF0oMKHWeRBcYQ6AEIGjAA#v=onepage&q=Italy%20Asir%20Turkish%20forces&f=false
- ↑ 2,0 2,1 2,2 The History of the Italian-Turkish War, William Henry Beehler, p.13-36
- ↑ Italy. Esercito. Corpo di stato maggiore (1914). The Italo-Turkish War (1911-12). Franklin Hudson Publishing Company. էջ 13.
{{cite book}}
: CS1 սպաս․ location missing publisher (link) - ↑ «Treaty of Ouchy (1912), also known as the First Treaty of Lausanne». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 10-ին.
- ↑ Full text of the Treaty of Lausanne (1923)
- ↑ http://www.airspacemag.com/daily-planet/the-worlds-first-warplane-115175678/?no-ist=
- ↑ U.S. Centennial of Flight Commission: Aviation at the Start of the First World War Արխիվացված 2012-10-09 Wayback Machine
- ↑ James D. Crabtree: On air defense, 0275947920, Greenwood Publishing Group, page 9
- ↑ «Alliance System / System of alliances». thecorner.org. Վերցված է 2007 թ․ ապրիլի 3-ին.
- ↑ Biddle, Rhetoric and Reality in Air Warfare, pg.19
- ↑ «30 September Italy and Trablusgarp (tr)». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 15-ին. Վերցված է 2017 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ M. Taylan Sorgun, "Bitmeyen Savas", 1972. Memoirs of Halil Pasa
- ↑ W. Mitchell. Journal of the Royal United Service Institution, Whitehall Yard, Volume 57, Issue 2. էջ 997.
- ↑ William James Makin. War Over Ethiopia. էջ 227.
- ↑ Biddle, Rhetoric and Reality in Air Warfare, pg.19.
- ↑ Hallion Strike From the Sky: The History of Battlefield Air Attack, 1910-1945, p. 11.
- ↑ 17,0 17,1 17,2 17,3 William Henry Beehler, The History of the Italian-Turkish War, September 29, 1911, to October 18, 1912, Engagements At Benghasi And Derna In December 1911 (p.49)
- ↑ 18,0 18,1 "1911–1912 Turco-Italian War and Captain Mustafa Kemal". Ministry of Culture of Turkey, edited by Turkish Armed Forces-Division of History and Strategical Studies, pages 62–65, Ankara, 1985.
- ↑ Emigrant nation: the making of Italy abroad, Mark I. Choate, Harvard University Press, 2008, 0-674-02784-1, page 176.
- ↑ Spencer Tucker, Priscilla Mary Roberts: World War I: A Student Encyclopedia, ABC-CLIO, 2005, 1-85109-879-8, p. 946.
- ↑ Libya: a modern history, John Wright, Taylor & Francis, 1981, 0-7099-2727-4, page 28.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իտալա-թուրքական պատերազմ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 424)։ |