Իտալիայի զինանշան
Մանրամասնություններ | |
---|---|
Հաստատված | 1948 մայիսի 5 |
Զինանշանի հեղինակ | Պաոլո Պաչտո |
Իտալիայի զինանշան, Իտալիայի Հանրապետության պաշտոնական խորհրդանիշերից մեկն է։ Հաստատվել է 1948 թվականի մայիսի 5-ին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իտալիայի Հանրապետության նոր խորհրդանիշի ստեղծման մասին որոշումը ընդունվել է 1946 թվականի հոկտեմբերին՝ Ալկիդ դե Գասպերիի կառավարության կողմից։ Զինանշանի ստեղծման համար հայտարարվել էր հանրային մրցույթ, կանոններից մեկն այն էր, որ արգելված է օգտագործել քաղաքական խորհրդանիշներ։
Մրցույթը հաղթում է Հռոմի բարձրագույն արվեստի ինստիտուտի պրոֆեսոր Պաոլո Պաչտոն։ Նոր զինանշանը ընդունվել է իտալական խորհրդարանի կողմից 1948 թվականի փետրվարին և նույն տարվա մայիսին հաստատվում նախագահ Էնրիկո դե Նիկոլայի կողմից։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զինանշանի կենտրոնում գտնվում է իտալական աստղը՝ եզրագծված կարմիր գույնով։ Կանաչ ճյուղերը կապվում են միմյանց հետ, կարմիր ժապավենով, «Իտալական հանրապետություն» մակագրությամբ, սպիտակ տառերով։
Զինանշանի պատմությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Իտալական թագավորության զինանշան, 1806-1814:
-
Իտալական թագավորության զինանշան, 1861-1870:
-
Իտալական թագավորության զինանշանը, 1870-1890:
-
Իտալական թագավորության զինանշանը, 1890-1929:
-
Իտալիայի զինանշանը, 1929-1944:
-
Իտալիայի սոցիալական հանրապետության զինանշանը, 1943-1945:
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]
|