Jump to content

Լաց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանսիացիները լաց են լինում, երբ ֆրանսիական զորքերը լքում են Տուլոն (Հունիս 1940 թվական)

Լացը հանդիսանում է մարդու հոգեֆիզիոլոգիական ռեակցիաներից մեկը, որի համար բնորոշվում է հատուկ աչքերից `արտասուքով ծայրաստիճան սեկրեցիա, լացը ուղեկցվում է արյան ճնշման և շնչառության կտրուկ փոփոխությամբ, աչքի և ճառագայթների մկանների անհամապատասխան պայմաններում, ինչպես նաև մկանային լարվածությունը թիկունքպարանոցային բաժնում։ Լացը արտահայտվում է երկարատև նյարդային լարվածության հետևանքով, այն կարող է լինել ոչ միայն բացասական, այլև դրական հույզերի դրսևորումից։ Որոշակի տարիքի երեխաները լաց լինում են նաև ցավի պատճառով։

Ենթադրվում է, որ լացը բնորոշ է միայն մարդուն, քանի որ գիտնականները դեռևս չեն հայտնաբերել կենդանու, երբ արցունքները թափվում են հուզական ռեակցիաների ժամանակ։ Շատ կենդանիներ կարող են արցունքներ թափել, որոնք կրում են զուտ պաշտպանական գործառույթ, աչքերը պաշտպանելով փոշուց և կեղտից[1]։

Հազվադեպ դեպքերում լացը կարող է արտահայտվել ոչ թե զգացմունքներով, այլ լինի պաթոլոգիական վիճակի, այս հիվանդության հետևանքով առաջանում է սրտանոթային տրավմա, կեղծ պալարախտի կաթված, ցրված սկլերոզ և գլխուղեղի օրգանական վնասվածքներ։ Այս դեպքում լացը կոչվում է անհարկի կամ բռնի[2]։

Լացի մեխանիզմը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լացի հիմնական ապրումներն արտահայտված են տառապանքի, զայրույթի, կսկիծի մեջ։ Որպես կանոն, մեծահասակները կամ երեխաները[3] այս կերպ փորձում են տեղեկացնել ուրիշներին իրենց տառապանքների մասին կամ հոգեբանական ազդեցություն ունենալ նրանց վրա (կարեկցանք և օգնություն ստանալու համար)։ Հատկապես երեխաները իրենց ապրումների մասին հայտնում են խիստ դեմքի արտահայտությամբ։ Բացի այդ լացողը բոլորի ուշադրությունը կարող է գրավել բարձր ոռնոցով, բղավելով։

Լաց լինելու ժամանակ, անձը ռեֆլեքսորեն սեղմում է աչքերը, ինչը պաշտպանում է արյան[4] անոթները, որոնք ապահովում են աչքերի օրգանական հյուսվածքները, դրանց կտրուկ աճող ճնշումներից։ Լացելու ընթացքում նաև տեղի է ունենում թոքերի ուժեղ շնչառական պոմպացիա, որը թույլ է տալիս բավարարել օրգանները թթվածնով, թուլացնել զգացմունքները տառապանքը կամ ցավը։

Լաց և արցունքներ

Նորածնի լաց

Ըստ մի վարկածի, արցունքները պաշտպանում են աչքի անոթները ավելորդ ճնշումից։ Աչքը կարող են մարմնից արագ դուրս բերել զգալի քանակությամբ հեղուկ։

Լացի ընթացքում արցունքների հետ միաժամանակ դուրս է գալիս ավելորդ ջրային մասը, այդ միջոցը թույլ չի տալիս անոթները առաջացնեն աչքերի շրջանակի այտուց։

Գոյություն ունի հիպոթեզ, որն արտասուքի հետ միասին մարմնից դուրս է գալիս սթրեսային հորմոնների և ավելորդ հորմոնայիր առկայութամբ, որոնք հավաքվել են երկար հոգեբանակն ցնցումներից և ուժեղ հուզմունքից։

Գիտնականները մերժում են այդ թեորեան նշելով, որ իսկապես արտասվելու ժամանակ արցունքները պարունակում են սթրեսի հորմոններ, որովհետև դրանք կան մարդու արյան մեջ։

Նորածնի լաց

Ընդունված է առանձնացնել երեխայի լացի երեք տիպեր հիմնականում ողբն է, որն ուղեկցվում է բարձր լացով, որոնց միջոցով երեխան ցույց է տալիս իր վախի, կամ զգուշացնում է իր սովի, մասին։ Երեխան կարող է ավելի բարձր լաց լինել, երբ շնչում է շատ օդ, դա ցույց է տալիս երեխայի անհանգստությունը։ Երեխան կարող է նաև լաց լինել ցավից, որը ուղեկցվում է շատ երկար խորհրդանշելով երեխայի ցավի կամ զայրույթի[5] մասին։ Սովորաբար մայրերն ավելի լավ կարող են հասկանալ իրենց երեխայի լացը քան ուրիշի[6]։

Լաց լինելով երեխան արտահայտում է իր անհանգստության կամ ցանկության մասին, ընդ որում լացը կարող է արագ փոխարինվել[7] ծիծաղով, լաց լինելուց երեխաները օգտագործում են դեմքի միմիկաները և արձակում ակտիվ հնչյուններ։ Այս լացով երեխաները փորձում են ուշադրություն գրավել կամ ստիպել ծնողներին ստանալ իրենց ցանկացածը[8]։

Լաց և մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Շատ մշակույթներում մարդաշատ վայրերում տղամարդկանց չի կարելի արտասվել, քանի որ, դրանից նրանք նմանվում են կնոջ կամ երեխայի, այսինքն դա ոչ տղամարդուն վայել արարք է։ Տարածված է մի կարծրատիպ, որ լացելը դա տղամարդկության պակաս է, բնավորության թուլություն, ավելորդ հուզմունք, որը ի հայտ է գալիս որսի, կռվի և իրական վտանգի[9] պահին։ Որոշ քաղաքակրթությունում տղամարդկանց լացը հանդիսանում է ոչ միայն արգելված այլ նրանց վերաբերվում են այլ կերպ։ Օրինակ Հեկսանում հնդիկների մոտ ընդունված է, որ լացելու փոխարեն երեխան կարող է ինքը մոտենալ մեծերին և օգնություն[10] խնդրել։

Լաց և կրոն

Շատ քրիստոնեական վկայությունների համաձայն, լացը քարիստոնեության մեջ դա հավատացյալի ներքին հոգեվիճակի հետևանքն է նրա սրտանց աղոթքներն առ Աստված իր գործած մեղքերի թողության և զղջման։ Քրիստոնյաների կարծիքով լացի միջոցով հավատացյալի հոգին ներում է ստանում սուրբ հոգուց և ուժ է հավաքում մեղքերից ազատվելու համար։

Քրիստոնեական աստվածաբան Իոանն Լեստվիչնիկը հաստատել է, որ Աստծո համար արցունքները խորհրդանշում են երախտագիտություն, հանգստություն և ուրախություն, սակայն գոյություն ունեն նաև մեղավոր արցունքներ, մեղավոր ցանկություններով, որոնք շուտ տարբերվում են, քանի որ նրանցից հետո ուրախություն չի գալիս։

Դրա համար չի խրախուսվում «Հավակնորդ ներքին լացը» որը՝ «զվարճացնում է հոգին»[11]։

Իսլամը կողմ է ողբին, մարդ կարող է իր անկեղծ զգացմունքն արտահայտել ողբալով, իսկ նրանք ովքեր լաց չեն լինում ըստ Իսլամի նրանց սրտերը ծածկված են նախանձով։ Իսլամում ընդունած է մահացածի վրա ողբալ և ցույց տալ ավելորդ հույզեր։ Իսլամում տղամարդկանց արգելվում է ստիպել իրենց կանանց լաց լինել, հակառակ դեպքում կպատժվեն Աստծո[12] կողմից։

Բուդդիզմում լաց լինելը չի խրախուսվում այլ հակառակը, այն դիտվում է որպես նյութական աշխարհի կեղծ արժեքների կախվածության դրսևորում։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Trimble M. Why Humans Like to Cry: Tragedy, Evolution, and the Brain. — Oxford University Press, 2012. — 240 с. — ISBN 978-0-19-969318-4
  • Ролан Барт. Слёзы Արխիվացված 2017-12-22 Wayback Machine // Барт Р. Фрагменты речи влюбленного. М., 1999, с. 265—268
  • «Լաց». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Плач в животном мире». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  2. Плач непроизвольный (насильственный)
  3. «Физиология мимики плача». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 25-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  4. «Плач и слёзы». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  5. Zeskind, P. S.; Klein, L.; Marshall, T. R. (Nov 1992). «Adults' perceptions of experimental modifications of durations of pauses and expiratory sounds in infant crying». Developmental Psychology. 28 (6): 1153–1162. doi:10.1037/0012-1649.28.6.1153. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 5-ին.
  6. Santrock, John W. (2007). «Crying». A Topical Approach to Lifespan Development (4th ed.). McGraw-Hill Humanities/Social Sciences/Languages. էջեր 351–2. ISBN 0-07-338264-7.
  7. «Плач». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  8. «Виды детского плача: как различить честный и манипулятивный плач?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 20-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  9. «Когда в душе острая боль, или — Мужчины не плачут?». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 2-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  10. «Культура, где от боли не плачут». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 19-ին.
  11. Плач в Христианстве
  12. Слёзы и плач в исламе

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]