Լեյք Փլեսիդ[2] (անգլ.՝ Lake Placid), բնակավայր ԱՄՆ-ի Նյու Յորք նահանգում։ 1932 և 1980 թվականներին եղել է ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք։ Ժամանակ առ ժամանակ այստեղ անցկացվում են բիաթլոնի` աշխարհի գավաթի առաջնությունները։ 1999 թվականից բազմամարտիIronman («Երկաթե մարդ») առաջնության անցկացման պաշտոնական վայրերից մեկն է։ Վերջին 37 տարիների ընթացքում այստեղ են անցկացվում ձիասպորտի «Ես սիրում են Նյու Յորքը» (անգլ.՝ I Love New York) և «Լեյք Փլեսիդ» առաջնությունները։
Լեյք Փլեսիդը գտնվում է Ադիրոնդակ լեռներում, որոնք Ապալաչներ լեռնային համակարգի մաս են կազմում։ Ավանը գտնվում է Փլեսիդ լճի հարավային ծայրամասում, սակայն ավելի մոտ է Միրոր լճին, որի երկարությամբ ձգվում է նրա գլխավոր փողոցը` Մեյն սթրիթը։ Ավանի մակերեսը 3.9 կմ² է, որից ցամաքը կազմում է 3.6 կմ², ջրային տարածքը` 0.4 կմ²։
2000 թվականի մարդահամարի տվյալներով ավանն ունի 2638 բնակիչ։ Ավանում հաշվվում են 1303 տնային տնտեսություն և 604 ընտանիք։ Բնակչության խտությունը 1913.2 մարդ է քառակուսի մղոնում (738,1/կմ²)։ Բնակչության ռասայական կազմը հետևյալ տեսքն ունի.
Տոկոսային հարաբերություն, %
Էթնիկ կամ ռասայական խումբ
95,75 %
սպիտակամորթներ
0,68 %
աֆրոամերիկացիներ
0,45 %
բնիկ ամերիկացիներ
0,91 %
ասիացիներ
0,57 %
Օվկիանիայից ներգաղթածներ
0,19 %
այլ ռասաներ
0,91 %
իսպանացիներ և լատիաամերիկացիներ
Տնտեսությունների 22,3 %-ն ունի 18 տարեկանից փոքր երեխա, որոնց հետ ապրում են համատեղ, 34.1 %-ը ամուսնացած զույգեր են, որ ապրում են միասին, 8.4 %-ը չամուսնացած կանայք են, իսկ 53.6 %-ը ընտանիքներ չեն համարվում։