Jump to content

Լիզիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բջջի լիզիսը

Լիզիս (հին հունարեն՝ λύσις` lýsis, կորուստ, λύειν` lýein, քանդել բառից), բջջաթաղանթի քայքայումը վիրուսների, ֆերմենտների կամ օսմոտիկ մեխանիզմների ազդեցությամբ։ Լիզիս ենթարկված բջիջների հեղուկ պարունակությունն անվանվում է լիզատ։ Մոլեկուլային կենսաբանության, կենսաքիմիայի և բջջաբանության լաբորատորիաներում բջջային կուլտուրաները կարող են լիզի ենթարկվել՝ բաղադրամասերի մաքրման (սպիտակուցների պուրիֆիկացիա, ԴՆԹ-ի էքստրացիա, ՌՆԹ-ի էքստրացիա) կամ օրգանոիդների առանձնացման նպատակներով։

Բակտերիաների շատ տեսակներ լիզիսի են ենթարկվում լիզոսոմ ֆերմենտի ազդեցությամբ, որը մտնում է կենդանիների թքի, ձվի սպիտակուցի և այլ արտազատուկների կազմության մեջ[1]։ Ֆագի լիտիկ ֆերմենտները՝ լիզինները, սինթեզվում են բակտերիոֆագի վարակման ընթացքում և ապահովում են ֆագի՝ բակտերիալ բջիջները լիզիսի ենթարկելու առանձնահատկությունը[2]։ Պենիցիլինը և նմանատիպ β-լակտամ հակաբիոտիկները սպանում են բակտերիաները շնորհիվ ֆերմենտ միջնորդավորված լիզիսի․ դեղանյութը պատճառ է դառնում դեֆեկտավոր բջջապատով բակտերիաներ առաջացմանը[3]։

Միկրօրգանիզմների լիզիս

[խմբագրել | խմբագրել կոդը]

Միկրոօրգանիզմների լիզիսը միկրոօրգանիզմների բջիջների քայքայումը (լուծումը) տարբեր գործոնների՝ բակտերիալիզինի, բակտերիաֆագերի և հակաբիոտիկների ազդեցությամբ։ Կարող է տեղի ունենալ ավտոլիզի հետևանքով, որի ժամանակ սննդամիջավայրից առանձնացված և 35—40 °C-ում պահվող բջիջները քայքայվում են սեփական պրոտեոլիտիկ և այլ ֆերմենտների միջոցով։ Միկրոօրգանիզմների լիզիսը կարելի է առաջացնել միկրոօրգանիզմների կուլտուրայի վրա հատուկ ֆերմենտներ կամ մարդկանց ու կենդանիների արյան մեջ պարունակվող հակամարմիններ ավելացնելով, որոնք քայքայում են բջջի պատը, ազդում սպիտակուցի վրա։ Միկրոօրգանիզմների լիզիսի ձևերից է ֆագոլիզիսը, երբ միկրոօրգանիզմների բջիջները վարակում են տվյալ տեսակին բնորոշ վիրուսներով՝ ֆագերով, որոնց բազմացումն ու հասունացումը բջջի ներսում ավարտվում է միկրոօրգանիզմների լիզիսով։ Ֆագերով առաջացող միկրոօրգանիզմների լիզիս մեծ վնաս է հասցնում մանրէաբանական և սննդի արդյունաբերությանը։ Միկրոօրգանիզմների լիզիս են առաջացնում նաև որոշ մակերևութային ակտիվ նյութեր, մասնավորապես օճառները։

Պլազմոլիզ

Պլազմոլիզը պրոտոպլաստի անջատումն է բջջաթաղանթից հիպերտոնիկ լուծույթում։ Բնորոշ է հիմնականում բուսական բջիջներին, որոնք ունեն ամուր, թաղանթանյութից կազմված թաղանթ։ Այս բջիջները մահանում են, եթե երկար ժամանակ ջրի անբավարարություն է լինում։ Ջրի առկայության դեպքում օսմոսի շնորհիվ բջիջները վերականգնում են իրենց սկզբնական վիճակը[4]

Իմունային պատասխան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրիթրոցիտների հեմոգլոբինից առաջացած ազատ ռադիկալները կարող են ախտածնին ի պատասխան լիզիսի ենթարկել, որը կարող է ոչնչացնել ախտածիններին[5][6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. P. Jollès, ed. (1996). Lysozymes--model enzymes in biochemistry and biology. Basel: Birkhäuser Verlag. էջեր 35–64. ISBN 978-3-7643-5121-2.
  2. Nelson, D.; Loomis, L.; Fischetti, V. A. (2001 թ․ մարտի 20). «Prevention and elimination of upper respiratory colonization of mice by group A streptococci by using a bacteriophage lytic enzyme». Proceedings of the National Academy of Sciences. 98 (7): 4107–12. Bibcode:2001PNAS...98.4107N. doi:10.1073/pnas.061038398.
  3. Scholar, E. M.; Pratt, W. B. (2000). The antimicrobial drugs (2nd ed.). Oxford University Press. էջեր 61–64.
  4. «Wiley InterScience : Journals : New Phytologist». www3.interscience.wiley.com. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 22-ին. Վերցված է 2008 թ․ սեպտեմբերի 11-ին.։
  5. Red blood cells do more than just carry oxygen. New findings by NUS team show they aggressively attack bacteria too., The Straits Times, 1 September 2007
  6. Jiang N, Tan NS, Ho B, Ding JL; Tan; Ho; Ding (October 2007). «Respiratory protein-generated reactive oxygen species as an antimicrobial strategy». Nature Immunology. 8 (10): 1114–22. doi:10.1038/ni1501. PMID 17721536.{{cite journal}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 549