Jump to content

Լիլիան Գիշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լիլիան Գիշ
անգլ.՝ Lillian Gish
1921 թ. հունիսի 29-ի լուսանկար
Հասակը1,63 մ
Ծնվել էհոկտեմբերի 14, 1893(1893-10-14)[1][2][3][…]
ԾննդավայրՍփրինգֆիլդ, Օհայո, ԱՄՆ[4]
Մահացել էփետրվարի 27, 1993(1993-02-27)[5][4][6][…] (99 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7][8][9]
ԳերեզմանChurch of the Heavenly Rest
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունկինոդերասանուհի, կինոռեժիսոր, ինքնակենսագիր, սցենարիստ, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, հակապատերազմային ակտիվիստ, դերասանուհի և ռեժիսոր
Ակտիվ շրջան1912-1987
Ժանրերդրամա, մելոդրամա, կարճամետրաժ
Ծնողներհայր՝ James Leigh Gish?[10], մայր՝ Մերի Գիշ
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունԱմերիկյան հեղափոխության դստրեր
lilliangish.com

Լիլիան Գիշ (անգլ.՝ Lillian Gish, լրիվ անուն ազգանունը՝ Լիլիան Դայանա Գիշ, հոկտեմբերի 14, 1893(1893-10-14)[1][2][3][…], Սփրինգֆիլդ, Օհայո, ԱՄՆ[4] - փետրվարի 27, 1993(1993-02-27)[5][4][6][…], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[7][8][9]), կինոյի և թատրոնի ամերիկացի դերասանուհի, իր մոտ 75 տարիների կինոկարիերայի ընթացքում խաղացել է ավելի քան 100 ֆիլմում, ստացել է 1 պատվավոր Օսկար, 1960 թ. Հոլիվուդյան փառքի ծառուղում բացվել է նրա անվան աստղը, նրա քույրը նույնպես եղել է դերասանուհի՝ Դորոտի Գիշ։

Ընդգրկվել է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից կազմված Ամերիկյան բոլոր ժամանակների ֆիլմերի 100 մեծագույն աստղերի ցանկում 17-րդ տեղում[12]։

Կենսագրություն և կարիերա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիլիան Գիշը ծնվել է 1893 թվականի հոկտեմբերի 14-ին Գերմանիայից գաղթածների ընտանիքում։ Հայրը գերմանական լյութերական եկեղեցու հետևորդ էր՝ Ջեյմս Լի Գիշ (1872-1912), իսկ մայրը՝ Մերի Ռոբինսոն ՄակՔոնել (1875-1948) եպիսկոպոսական եկեղեցու անդամ[13]։ Նրա փոքր քույրը նույնպես եղել է դերասանուհի՝ Դորոտի Գիշ, ով խաղացել է մեծ մասամբ կարճամետրաժ ֆիլմերում և հեռուստասերիալներում։ Նրանց հայրը հաճախ էր տնից բացակայում, և մայրը ստիպված էր շատ աշխատել երեխաներին պահելու համար։ Լիլիանը առաջին անգամ բեմ է դուրս եկել 5 տարեկանում, արդեն հասուն տարիքում քույրերը սկսել են աշխատել շրջիկ թատրոնում։

Կինոյում քույրերը սկսել են իրենց կարիերան խաղալով գովազդայինն հոլովակներում։ 1912 թվականին Լիլիան Գիշը ծանոթացել է Մերի Փիքֆորդի հետ, հենց Փիքֆորդը խորհուրդ տվեց Դեյվիդ Ուորկ Գրիֆիտին վերցնել նկարահանումներին և օժանդակեց նրանց ստորագրելու պայմանագիր «Biograph» ընկերության հետ։ Չնայած որ այդ ժամանակ նա արդեն 19 տարեկան էր, սակայն պայմանագիր կնքելու ժամանակ ներկայանում է որպես 16 տարեկան[14]։ Առաջին անգամ Լիլիան Գիշը նկարահանվել է Գրիֆիտի մոտ 1912 թվականին «Անտեսանելի թշնամին» ֆիլմում, հետագայում արդեն այլ ֆիլմերում, որոնցից են «Ազգի ծնունդը», «Անհամբերություն» (1914), «Կոտրված բողբոջներ», «Փոթորիկի որբերը» (1921) և այլն։

1920 թվականին Լիլիան Գիշը աշխատելով որպես ռեժիսոր նկարահանում է «Ձևավորելով սեփական ամուսնուն» ֆիլմը։ «Biograph» ընկերությունից հետո նա պայմանագիր է կնքում «MGM» կինոստուդիայի հետ, որտեղ նրա մասնակցությամբ առաջին աշխատանքը դառնում է Քինգ Վիդորի «Բոհեմա» ֆիլմը (1926 թ.)։ 1928 թվականին հեռանալով «MGM»-ից վերադառնում է թատրոն։ 1943-1945 թթ. շրջիկ թատրոններից մեկի կազմում շրջագայում է ԱՄՆ-ում խաղալով մի քանի ներկայացումներում, որոնց թվում նաև «Երեք գրոշանոց օպերա», «Ոճիր և պատիժ» և այլն, վերջինիս բեմադրության մեջ նրա խաղընկերներից էին Դոլլի Հաասը և Ջոն Գիլգուդը։

Լիլիան Գիշը Դեյվիդ Ուորկ Գրիֆիտի ընկերներից էր դարձել, մինչև Գրիֆիտի մահանալը օգնում էր նրան ու նրա կնոջը։ 1940-ական թթ. Գիշը կրկին վերդառանում է կինո մի քանի դերերով, որոնցից հիշարժան են «Կոմեդիանտները» (1967), «Հարսանիք» (1978) և «Մենամարտ արևի տակ» (1946) ֆիլմերը։ Վերջին ֆիլմի համար ներկայացվում է Օսկար մրցանակի։

1970 թվականին ստանում է Ամերիկյան կինոակադեմիայի կողմից հատուկ մրցանակ կինեմատոգրաֆիայի զարգացման մեջ ունեցած ներդրումների և դերասանական վարպետության համար, իսկ 1984 թվականին Ամերիկյան կինոինստիտուտի մրցանակ ստեղծագործական ավանդի համար։ 1973 թվականին ֆրանսիացի ռեժիսոր Ֆրանսուա Տրյուֆոն նկարահանում է «Ամերիկյան գիշեր» ֆիլմը նվիրված Գիշ քույրերի հիշատակին։

Վերջին դերը կինոյում նա խաղաց 1987 թվականին՝ 93 տարեկանում «The Whales of August» ֆիլմում, որտեղ նրա խաղընկերներն էին Բեթ Դեյվիսը և Վինսենթ Փրայսը։

Լիլիան Գիշը մահացել է 1993 թվականի փետրվարի 27-ին, 99 տարեկան հասակում։ Թաղված է իր քրոջ Դորոտի Գիշի (մահ. 1968 թ.) կողքին Նյու Յորքի սբ. Բարդուղեմիոս եպիսկոպոսական տաճարում։

Լուսանկարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Internet Movie Database — 1990.
  2. 2,0 2,1 Internet Broadway Database — 2000.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 http://www.aveleyman.com/ActorCredit.aspx?ActorID=6602
  5. 5,0 5,1 5,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. 6,0 6,1 6,2 http://www.aveleyman.com/OnThisDay.aspx?OTDMonth=10&OTDDay=14&OTDYear=2008
  7. 7,0 7,1 7,2 http://projects.latimes.com/hollywood/star-walk/location/new-york/
  8. 8,0 8,1 8,2 http://www.ottawastar.com/today-in-history-feb-27/
  9. 9,0 9,1 9,2 http://www.timelines.ws/days/02_27.HTML
  10. 10,0 10,1 Pas L. v. Genealogics — 2003.
  11. https://www.ohiohistory.org/research/archives-library/state-archives/ohio-womens-hall-of-fame/
  12. «AFI's 100 Years... 100 Stars».
  13. «Lillian Gish Biography». Bioandlyrics.com. 1993 թ․ փետրվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2010 թ․ հոկտեմբերի 4-ին.
  14. Charles Affron (2002 թ․ մարտի 12). Lillian Gish: her legend, her life. University of California Press. էջեր 19–20. ISBN 978-0-520-23434-5. Վերցված է 2010 թ․ հուլիսի 23-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Լիլիան Գիշ - Кино, Гриффит и я / թարգմ. անգլ. Մոսկվա։ Искусство, 1974. - 182 էջ
  • Վ. Կոմարով - История зарубежного кино. Հատոր 1. Немое кино. - Մոսկվա։ «Искусство», 1965.
  • Ժ. Սադուլ - Всеобщая история кино. Հատոր 1. - М.։"Искусство", 1958.
  • Lillian Gish։ the Movies, Mr. Griffith and Me, by Gish co-authored with Ann Pinchot; ISBN 0-491-00103-7, W.H. Allen 1969, and ISBN 0-916515-40-0 Mercury House, 1988.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լիլիան Գիշ» հոդվածին։