Լոնդոն (Կանադա)
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լոնդոն | |||
անգլ.՝ City of London | |||
| |||
Երկիր | Կանադա | ||
Համայնք | Միդլսեքս շրջան | ||
Հիմնադրված է | 1826 թ. | ||
Մակերես | 420,57 կմ² | ||
ԲԾՄ | 251±1 մետր | ||
Բնակչություն | ▲422 324 մարդ (2021)[1] | ||
Ժամային գոտի | EDT? | ||
Հեռախոսային կոդ | 519, 226 և 548 | ||
Փոստային դասիչ | N5V ke N6P | ||
Պաշտոնական կայք | london.ca(անգլ.) | ||
| |||
- Չշփոթե՛լ Լոնդոն մայրաքաղաքի հետ:
Լոնդոն (անգլ.՝ London), քաղաք Կանադայում` Օնտարիո նահանգի հարավարևմտյան մասում։ Տեղակայված է Թեմս գետի ափերին։ Ըստ 2011 թվականի մարդահամարի` բնակչությունը կազմում է 366 151 մարդ (արվարձանները հաշված` 474 786)։ Մեծությամբ 6-րդ քաղաքն է Օնտարիոյում և 10-րդը` Կանադայում։
Լոնդոնի հայտնի բնիկներ են դերասաններ Ռայան Գոսլինգը և Ռեյչել ՄաքԱդամսը, գեղասահորդներ Տեսա Վերտյուն և Սքոթ Մոիրը, հոկեյիստներ Ջո Թորնտոնը, Էրիկ Լինդրոսը, Ջեֆ Քարտերը, Գրեգորի Քեմբելը, Դրյու Դաուտին և Մայք վան Ռինը, երաժիշտ և փորձագետ Լես Սթրաուդը, երգիչ Ջասթին Բիբերը։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քաղաքի տեղում միջնադարում եղել են մի քանի հնդկական բնակավայրեր։ Հնագիտական պեղումները հաստատում են, որ մարդիկ այստեղ բնակվել են վերջին 10 հազար տարվա ընթացքում[2]։ 1793 թվականին Վերին Կանադայի փոխգնդապետ Ջոն Գրեյվս Սիմկոն ընտրել է այս վայրը որպես Վերին Կանադայի ապագա մայրաքաղաք, որը նա մտադիր էր՝ ի պատիվ արքա Գևորգ 3-րդի անվանակոչել Ջորջինա։ Բայց նահանգապետ Գայ Կառլտոնը աննպատակահարմար է համարել մայրաքաղաքի կառուցումը խիտ անտառների մեջտեղում։
Առաջին անգամ Լոնդոնում բնակվել են եվրոպացիներ (1801-1804 թվականներ), իսկ 1826 թվականին դարձել է գյուղ։ 1845 թվականին խոշոր հրդեհը ոչնչացրել է բնակավայրի մեծ մասը, այնուամենայնիվ 1855 թվականին այստեղ արդեն բնակվել էր ավելի քան 10 հազար մարդ, և Լոնդոնն ստացել է քաղաքի կարգավիճակ։ Հետագայում Լոնդոնը ընդարձակվել է՝ կլանելով հարևան քաղաքները, և դարձել ամենամեծ բնակավայրը Օնտարիոյի հարավ-արևմուտքում։
Նախկինում Լոնդոն հասնելու համար, մեկուսացված լինելով նահանգի ավելի բնակեցված հատվածից, հարկավոր էր անցնել մի խիտ անտառ, որի համար Լոնդոնն ստացել է «Անտառային քաղաք» մականունը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության 48,2 %-ը կազմում են տղամարդիկ, իսկ 51,8 %-ը` կանայք։ Բնակչության մեծ մասը Բրիտանական կղզիներից ներգաղթյալների հետնորդներ են, որոնց հաջորդում են գերմանացիները, ֆրանկ-կանադացիները, հոլանդացիները, իտալացիները, լեհերը, պորտուգալացիները, ուկրաինացիները, հնդկացիները։
Տնտեսություն և կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոնդոնի տնտեսությունը զարգանում է լոկոմոտիվների, զրահատեխնիկայի, ապահովագրության և տեղեկատվական տեխնոլոգիաների հաշվին։ Կանադական «3M» ներկայացուցչությունը տեղակայված է Լոնդոնում։ Հենց այստեղ են գտնվում «Kellogg» և «Overland-Ford» ընկերությունները։
Կանադայի հնագույն համալսարաններից մեկը` Արևմտյան Օնտարիոյի համալսարանը, որը հիմնադրվել է 1878 թվականին, գտնվում է Լոնդոնում։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Լոնդոնին բնորոշ է խոնավ մայրցամաքային կլիման։ Ձմռանը սովորական են ձյան առատ տեղումները[5]։ 2010 թվականի դեկտեմբերի 5-ից 9-ը ռեկորդային քանակությամբ ձյուն է տեղացել, և ձնաշերտի հաստությունը քաղաքի առանձին թաղամասերում անցել է երկու մետրից, դպրոցները, ձեռնարկությունները, ավտոբուսային տրանսպորտը հարկադրված են եղել մի քանի օր դադարեցնել իրենց աշխատանքը։
Քաղաքում մինչև այժմ գրանցված ամենաբարձր ջերմաստիճանը եղել է 41.1 °C (106 °F) (1918 թվականի օգոստոսի 16-ին)[6], ամենացածրը՝ −32.2 °C (−26 °F) (1892 թ. հունվարի 20-ին)[7]։
Լոնդոն, Օնտարիո (Լոնդոնի միջազգային օդանավակայան), 1981–2010 normals, extremes 1871–presentի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Ռեկորդային բարձր °C (°F) | 16.7 (62.1) |
18.3 (64.9) |
27.2 (81) |
30.6 (87.1) |
34.4 (93.9) |
38.2 (100.8) |
38.9 (102) |
41.1 (106) |
36.7 (98.1) |
30.3 (86.5) |
24.4 (75.9) |
18.5 (65.3) |
41.1 (106) |
Միջին բարձր °C (°F) | −1.9 (28.6) |
−0.5 (31.1) |
4.4 (39.9) |
12.1 (53.8) |
19.0 (66.2) |
24.0 (75.2) |
26.4 (79.5) |
25.3 (77.5) |
21.1 (70) |
14.2 (57.6) |
7.2 (45) |
0.9 (33.6) |
12.7 (54.9) |
Միջին օրական °C (°F) | −5.6 (21.9) |
−4.5 (23.9) |
−0.1 (31.8) |
6.8 (44.2) |
13.1 (55.6) |
18.3 (64.9) |
20.8 (69.4) |
19.7 (67.5) |
15.5 (59.9) |
9.2 (48.6) |
3.4 (38.1) |
−2.6 (27.3) |
7.9 (46.2) |
Միջին ցածր °C (°F) | −9.2 (15.4) |
−8.6 (16.5) |
−4.5 (23.9) |
1.5 (34.7) |
7.2 (45) |
12.6 (54.7) |
15.1 (59.2) |
14.0 (57.2) |
9.9 (49.8) |
4.3 (39.7) |
−0.4 (31.3) |
−6.1 (21) |
3.0 (37.4) |
Ռեկորդային ցածր °C (°F) | −32.2 (−26) |
−31.7 (−25.1) |
−28.3 (−18.9) |
−17.8 (0) |
−5.0 (23) |
−1.1 (30) |
4.4 (39.9) |
1.5 (34.7) |
−3.3 (26.1) |
−11.1 (12) |
−18.3 (−0.9) |
−30.0 (−22) |
−32.2 (−26) |
Տեղումներ մմ (դյույմ) | 74.2 (2.921) |
65.5 (2.579) |
71.5 (2.815) |
83.4 (3.283) |
89.8 (3.535) |
91.7 (3.61) |
82.7 (3.256) |
82.9 (3.264) |
103.0 (4.055) |
81.3 (3.201) |
98.0 (3.858) |
87.5 (3.445) |
1011,5 (39,823) |
Անձրևի տեղումներ մմ (դյույմ) | 33.4 (1.315) |
33.6 (1.323) |
46.3 (1.823) |
74.7 (2.941) |
89.4 (3.52) |
91.7 (3.61) |
82.7 (3.256) |
82.9 (3.264) |
103.0 (4.055) |
78.1 (3.075) |
83.2 (3.276) |
46.9 (1.846) |
845.9 (33.303) |
Ձյան տեղումներ սմ (դյույմ) | 49.3 (19.41) |
38.4 (15.12) |
29.4 (11.57) |
9.4 (3.7) |
0.4 (0.16) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
0.0 (0) |
3.2 (1.26) |
16.6 (6.54) |
47.6 (18.74) |
194.3 (76.5) |
Միջ. տեղումների օրեր (≥ 0.2 mm) | 18.8 | 15.1 | 15.3 | 14.1 | 12.7 | 11.6 | 11.2 | 10.4 | 12.1 | 13.1 | 15.8 | 18.0 | 168.0 |
Միջ. անձրևոտ օրեր (≥ 0.2 mm) | 6.3 | 5.4 | 8.3 | 12.0 | 12.7 | 11.6 | 11.3 | 10.4 | 12.1 | 13.0 | 11.6 | 7.8 | 122.4 |
Միջ. ձնառատ օրեր (≥ 0.2 cm) | 15.3 | 12.1 | 9.1 | 3.5 | 0.18 | 0.0 | 0.0 | 0.0 | 0.0 | 1.2 | 5.7 | 13.2 | 60.3 |
% խոնավություն | 75.9 | 71.9 | 65.0 | 56.9 | 54.8 | 57.0 | 57.6 | 59.7 | 59.9 | 63.1 | 72.0 | 76.9 | 64.2 |
Միջին ամսական արևային ժամ | 64.4 | 89.9 | 124.0 | 158.0 | 219.6 | 244.3 | 261.6 | 217.7 | 165.1 | 128.7 | 67.4 | 52.1 | 1792,6 |
Տոկոս հնարավոր արևի լույս | 22.1 | 30.4 | 33.6 | 39.4 | 48.4 | 53.2 | 56.2 | 50.4 | 43.9 | 37.5 | 23.0 | 18.5 | 38.1 |
աղբյուր: Environment Canada[6][7][8][9][10][11][12][13][14] |
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մշակույթում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռեժիսոր Թոդդ Քեսսլերի «Քեյթ» ֆիլմի գլխավոր հերոսը երազում է մեկնել Լոնդոն։
Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Այս քաղաքում 1980 թվականի վերջին տեղի է ունեցել գեղասահքի աշխարհի պատանիների առաջնությունը։ 2013 թվականի մարտին քաղաքում կայացել է գեղասահքի աշխարհի առաջնությունը։ Այստեղ բազմիցս անցկացվել են գեղասահքի ազգային առաջնություններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Կանադայի մարդահամար (2021)
- ↑ Civilization.ca
- ↑ Canada 2011 Census
- ↑ http://www12.statcan.gc.ca/census-recensement/2016/dp-pd/prof/details/page.cfm?Lang=F&Geo1=CSD&Code1=3539036&Geo2=CD&Code2=3539&Data=Count&SearchText=London&SearchType=Begins&SearchPR=01&B1=All&TABID=1 — StatCan.
- ↑ Canada, Government of Canada, Environment and Climate Change (2010 թ․ դեկտեմբերի 16). «Environment and Climate Change Canada - Weather and Meteorology - Canada's Top Ten Weather Stories for 2010 - Runner-Up stories». ec.gc.ca. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 18-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) - ↑ 6,0 6,1 «August 1918». Canadian Climate Data. Environment Canada. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
- ↑ 7,0 7,1 «January 1892». Canadian Climate Data. Environment Canada. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
- ↑ «London INT'L Airport, Ontario». Canadian Climate Normals 1981–2010. Environment Canada. 2013 թ․ սեպտեմբերի 25. Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 22-ին.
- ↑ «London INT'L Airport». Canadian Climate Normals 1981–2010. Environment Canada. Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 6-ին.
- ↑ «London». Canadian Climate Data. Environment Canada. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
- ↑ «London South». Canadian Climate Data. Environment Canada. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
- ↑ «London Lambeth A». Canadian Climate Data. Environment Canada. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 21-ին.
- ↑ «March 2012». Canadian Climate Data. Environment Canada. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 9-ին. Վերցված է 2016 թ․ հունիսի 14-ին.
- ↑ «Daily Data Report for February 2017». Canadian Climate Data. Environment Canada. 2011 թ․ հոկտեմբերի 31. Արխիվացված օրիգինալից 2017 թ․ փետրվարի 26-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 25-ին.
- ↑ https://news.ontario.ca/en/release/32508/30-year-partnership-between-ontario-and-jiangsu-remains-strong
- ↑ http://wb.nanjing.gov.cn/njszfwsbgs/201810/t20181023_616096.html
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լոնդոն (Կանադա)» հոդվածին։ |
|