Jump to content

Լոսյոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Լոսյոն կամ լոսիոն, կոսմետիկական, օրգանական և անօրգանական տարբեր նյութերի ջրասպիրտային լուծույթ։ Լինում է անգույն կամ անվնաս ներկանյութերով (կամ էլ օգտագործվող բաղադրանյութերի գույնի հաշվին) գունավորված։ Լոսյոն ունի օծանելիքի անուշահոտություն։

Լոսյոնները լինում են՝

  • Հիգիենային լոսյոն կիրառվում է մաշկը մաքրելու, թարմացնելու և ախտահանելու համար։ Այն բաղկացած է (բացի ջրից, սպիրտից և բուրավետ նյութերից) գլիցերինից, թթուներից, թորակից, դոնդողացնող նյութերից։
  • Հատուկ նշանակման լոսյոնները կիրառվում են գլխի մաշկը, մազերը, եղունգները, ձեռքերի մաշկը խնամելու, սափըրվելու համար, մոծակների, արևային այրվածքների դեմ։ Այդ լոսյոնները, նշված բաղադրանյութերից բացի, պարունակում են հատուկ հավելանյութեր (օրինակ, վիտամիններ, մրգերի, բանջարեղենի հյութեր, դեղաբույսերի մզվածքներ և մաշկի կենսագործունեությունը խթանող կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր)։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է Տնային տնտեսության հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։