Լորդ Վոլդեմորտ
Հարրի Փոթերի աշխարհի կերպար | |
---|---|
Ռեյֆ Ֆայնսը Վոլդեմորտի դերում | |
Լորդ Վոլդեմորտ | |
Սեռ | արական |
Մազերի գույն | ճաղատ |
Ֆակուլտետ | Սլիզերին |
Արյունի մաքրություն | խառնարյուն |
Լորդ Վոլդեմորտ (անգլ.՝ Lord Voldemort, իրական անունը Թոմ Մարվոլո Ռիդլ, անգլ.՝ Marvolo Riddle, դեկտեմբերի 31, 1926[2], Լոնդոն, Միացյալ Թագավորություն - մայիսի 2, 1998[1], Հոգվարթս, Միացյալ Թագավորություն[3]), Հարրի Փոթեր վեպի հորինված հերոսներից է, գլխավոր անտագոնիստը։ Ամենազոր կախարդը, կախարդական ուժերի մեծ տիրապետող, ով համարյա հասել է անմահության, անձնական թշնամին Հարրի Փոթերն է[4]։
Լորդ Վոլդեմորտը հիշատակվում է բոլոր գրքերում (Հարրին հանդիպում է առաջին, երկրորդ, չորրորդ, հինգերորդ և վեցերորդ գրքերում), իսկ ֆիլմերում դերը խաղում է Ռիչարդ Բրեմմերը (հիշողության տեսարան), Յան Խարտը (դեմք պրոֆեսոր Կվիրելի գլխահետևում), Քրիստիան Կոուլսոն (16-ամյա Թոմ Ռիդլ երկրորդ ֆիլմում), Ռեյֆ Ֆայնս (ըմբոստ Վոլդեմորտ, հիմնական կերպարը չորրորդ ֆիլմի վերջից մինչև կինոշարքի վերջ), Խիրո Ֆայնս-Տիֆֆին (11-ամյա Թոմը Դամբլդորի հիշողություններում վեցերորդ ֆիլմում) և Ֆրենկ Դիլեյն (16-ամյա Թոմը Սլիզնորտի հիշողություններում՝ վեցերորդ ֆիլմում)[5]:
Անուն
[խմբագրել | խմբագրել կոդը]Voldemort անունն ունի ֆրանսիական ծագում. մոտավոր իմաստը ֆրանսիական բառակապակցություն է «vol de mort»՝ «մահվան թռիչք»[6]։ 2015 թվականին Ռոուլինգը իր Թվիթերյան էջում գրել է, որ իսկական անունը կարդացվում է առանց վերջում «T»[7] տառի[8]։
Քանի որ «Վոլդեմորտ» անունը կազմված էր իր իրական անվան տառերով, դա «Թոմ Մարվոլո Ռիդլ» անվան շրջագրումն է (տառերի տեղափոխության արդյունքում ստացվում է «Լորդ Վոլդեմորտ», ինչը օրիգինալում ունի այս տեսքը Tom Marvolo Riddle «I am Lord Voldemort»)[9]:
Կախարդների աշխարհում այնքան են վախենում Վոլդեմորտից, որ նույնիսկ ինչպես կարգն է չեն արտաբերում իր անունը։ Հերոսների մեծամասնությունը նրան անվանում են «Դու գիտես թե ով» կամ «Նա ում չի կարելի անվանել», իսկ Մահվան խժռողները նրան անվանում էին «Սև Լորդ» (ինչպես նաև Սիբիլ Թրելոնին՝ կանխագուշակության ժամանակ, և ուրիշները)։ Հարրի Փոթերը չէր վախենում այդ անունը արտասանելուց, ժամանակի ընթացքում, ինչ-որ մտավախությամբ, իր օրինակին հետևում են Հերմայոնի Գրեյնջեր և Ռոն Ուիզլի։ Մի քանի անդամ Փյունիկի Միաբանությունից, Ալբուս Դամբլդորը, Կինգսլի Բրուստվերը, Սիրիուս Բլեքը և Ռիմուս Լյուպինը միշտ առանց որևէ վարանելու անվանում էին Վոլդեմորտի ամբողջական անունը։ Յոթերորդ մասում Մոգության նախարարությունն արգելում է տալ Վոլդեմորտի անունը. անունը անիծում են (Տաբու) կախարդանքով, ինչը ցույց է տալիս արտասանողի տեղը։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քանի որ բոլոր զտարյուն կախարդները արյունակից են իրար, Վոլդեմորտը Կադմա Պևերելայի ՟Հարություն առնող քարի» ժառանգորդն է, այսինքն նա Հարրի Փոթերի հեռավոր ազգականն է («անհետացող վերարկուի» սեփականատեր Կադմա Իգնոտուսի Պևերելայի եղբոր ժառանգորդն է)։ Բացի դրանից, նա Հոգվարթսի հիմնադիրներից մեկի՝ Սալազար Սլիզերինի հետնորդն է։ Թոմ Ռիդլը խառնարյուն էր, սակայն թաքցնում էր այդ փաստը (իր հայրը, Թոմ Ռիդլ-մեծը, եղել է մագլ)։
Թոմ Մարվոլլո Ռիդլը ծնվել է մագլական մանկատանը։ Իր մայրը Մերոպա Մրաքսը կախարդ էր և Հոգվարթսի հիմնադիրներից մեկի` Սալազար Սլիզերինի հետնորդներից, իսկ հայրը՝ Թոմ Ռիդլ մեծը՝ մագլ։ Հայրը հեռացավ մորից, երբ վերջինս որոշեց այլևս նրան սիրո թուրմ չտալ (Դամբլդորի ենթադրությամբ), որպեսզի ստուգեր, արդյոք նա կմնա իր հետ, քանի որ նա հղի էր։ Հուսահատ Մերոպան ոչինչ չձեռնարկեց, որպեսզի գոյատևի, և մահացավ իսկույն որդու ծննդից հետո։ Նա միայն հասցրեց երեխային անուն տալ, նրան անվանելով Թոմ՝ հոր պատվին և իր հոր անունով Մարվոլո։ Թոմ Ռիդլ Ավագը չգիտեր իր որդու մասին, ով դաստիարակվել է որբանոցում։
Նա բոլորովին նման չէր մյուս երեխաներին։ Մանկատան տնօրենը պատմել է, որ երբ նա փոքր էր, երբեք չէր լացել, իսկ երբ դարձավ ավելի հասուն, սկսեց տանջել երեխաներին։ Մի անգամ Թոմը սպանեց նապաստակին, կախելով փայտամածի տակ և ասաց, որ դա ինքնստինքյան կատարվեց։ Որբանոցի երեխաները վախենում էին նրանից։ Նրա մոտ սկսվեցին առաջանալ կախարդական կարողություններ և նա, քիչ թե շատ սովորելով կառավարել դրանք, սկսեց օգտագործել դրանք հասակակիցների դեմ։ Ինչպես նաև նա հայտնաբերեց, որ կարող է խոսել օձերի հետ։ Թոմը իրեն գիժ կամ տարօրինակ չէր համարում, այլ մտածում էր, որ ինքը յուրահատուկ է։ Եվ այդպես էլ եղավ։
Ամռանը, երբ Թոմը 11 տարեկան էր, նրա մոտ որբանոց եկավ պրոֆեսոր Դամբլդորը, ով Հոգվարթսում դեռ կերպարանափոխման ուսուցիչ էր։ Նա հայտնեց Թոմին այն մասին, որ նա կախարդ է և որ ընդունվել է կախարդանքի և մոգության դպրոց։ Թոմը նրան ընդունեց որպես հոգեբուժարանի բժիշկ՝ մտածելով, որ նրան կանչել է դայակը, դրա պատճառով սկզբից նրա հետ շատ կոպիտ էր խոսում։ Դամբլդորը ստիպված էր կախարդական փայտիկի օգնությամբ վառել զգեստապահարանը, իսկ հետո մարել կրակը և ցույց տալ, որ դրա մեջ իրերը չեն այրվել, որպեսզի ապացուցեր Թոմին, որ ինքը նույնպես կախարդ է։ Թոմը զարմանքով միանգամից հավատաց դրան։ Նա իմացավ, որտեղ և ինչ պետք է գնել և ինչպես հասնել դպրոց, իսկ մնացածը նրա անձնական հոգսերն էին։ Նրան օգնություն պետք չէր։
Սեպտեմբերին նա եկավ Հոգվարթս։ Նա պատկերացում չուներ, թե ովքեր էին իր ծնողները։ Նա միայն գիտեր, որ իր անունը ստացել է հոր պատվին։ Բայց նա մտածում էր, որ իր հայրը՝ կախարդ էր, իսկ մայրը՝ մագլ։ Նա տեղեկություն էր փնտրում իր հոր մասին և հասկացավ, որ ոչ մի տեղեկություն չկա, իսկ դա նշանակում է որ նրա հայրը մագլ էր։ Այդ ժամանակ նա սկսեց իմանալ ինչ-որ բան մոր մասին։ Ինչ որ կապով նա հասկացավ, որ Սլիզերինի հետնորդն է։ Թոմը Հոգվարթսում շատ լավ էր սովորում։ Նա շատ ընդունակ աշակերտ էր։ Բոլոր ուսուցիչները, բացի Դամբլդորից, սիրում էին նրան[10]։
Հինգերորդ կուրսում նրան նշանակում են Սլիզերինի ավագ։ Հինգերորդ կուրսի վերջում, երբ նա 16 տարեկան էր, նա ելք գտավ դեպի գաղտնի սենյակ և իմացավ, թե ինչպես այն բացել։ Նա այնտեղից բաց թողեց հսկա օձին՝ վասիլիսկին և կազմակերպեց հարձակում տղմարյունների դեմ։ Վերջիվերջո վասիլիսկը պատահականորեն սպանեց Հոգվարթսի աշակերտուհուն ում անունը՝ Միրթլ Ուորեն էր։ Այդ դեպքից հետո Հոգվարթսը ցանկանում էին փակել, բայց Թոմը դա թույլ տալ չէր կարող։ Դղյակը նրա երկրորդ տունն էր։ Եվ նա գիտեր միակ միջոցը, թե ինչպես խուսափել Հոգվարթսի փակվելուց, դա մեղավորին գտնելն է։
Բայց նա ինքն իրեն մատնել չցանկացավ։ Նա չէր ուզում վերադառնալ մանկատուն։ Նա տանել չէր կարողանում մագլերին, իսկ մանկատունը նրա մոտ նողկանք էր առաջացնում։ Այդ ժամանակ նա որոշեց մատնել կիսամարդ-կիսահսկա Հագրիդին։ Նա գիտեր, որ վերջինս ձեռք է բերել մեծ հսկա սարդի՝ ակրոմանտուլի ձու, առաջին կուրսում, և գիտեր որ սարդը մինչև հիմա ապրում է նրա մոտ։ Թոմի վկայությանը հավատացին։ Հավատացին, որ դա Արագոգն է (այդպես էին անվանում սարդ-ակրոմանտուլին)այն հրեշը, ով հարձակվել է աշակերտների վրա։ Գաղտնի սենյակի գոյության մասին ուսուցիչները (առնվազն, Մոգության պատմության ուսուցիչները) կասկածում էին[11]։
Այդուհանդերձ, Հագրիդին հեռացրին դպրոցից և կոտրեցին իր կախարդական փայտիկը, իսկ Արագոգը փախչեց մութ անտառ և ստեղծեց գաղութ հսկա-սարդերից։
Սակայն Թոմը դեռ այցելում էր Մրաքսների տուն` Լիթլ-Հենքլդոնում, որտեղ ապրում էր իր քեռի Մորֆին Մրաքսը, հուսալով գտնել իր պապին, նախկին Ազկաբանի բանտարկյալ Մարվոլո Մրաքսին, արդեն մահացած։ Հետո առաջնորդվելով Մորֆինի խոսքերով, նա մեկնեց այն առանձնատունը որտեղ ապրում էր նրա հայրը իր ծնողների հետ։ Թոմը սպանեց նրանց։ Ավելի ուշ մագլերի ոստիկանությունը կանգնեց մահվան պատկերի փակուղու առջև։ Թոմը վերադարձավ Մորֆին Մրաքսի տունը,սպանեց իր մորեղբորը, գողացավ նրանից Մրաքսների մատանին (որի վրա էր փակցված «Հարություն առնող քարը») և կախարդանքի միջոցով մատնեց Մորֆին Մրաքսին։ Նա այնպես արեց որ նախարարությունում մտածեցին, որ դա Մորֆինն է սպանել Թոմ Ռիդլ մեծին և նրա ծնողներին։ Մորֆինին բանտարկեցին Ազկաբանում։
Վեցերորդ կուրսում Թոմը որոշեց խոսել իր ֆակուլտետի ղեկավար Սլիզնորտի հետ։ Նա արդեն կրում էր գողացված մատանին։ Նա հարցրեց Սլիզնորտին հորքրուքսների մասին։ Նա հարցրեց այն մասին, թե ինչ կլինի, եթե դրանցից ստեղծել յոթը։ Աշնանը 1943 թվականին Թոմը ստեղծեց իր առաջին հորքրուքսը, ինչը դարձավ օրագիրը։ Նա հասկանում էր, որ չէր կարող բացել սենյակը, քանի դեռ սովորում է դպրոցում և դրա համար ստեղծեց օրագիր-հորքրուքսը որպես հրահանգ դեպի գաղտնի սենյակի բացմանը[12]։
Թոմը գնաց յոթերորդ կուրս։ Դպրոցում սովորելու վերջին տարին։ Լավագույն աշակերտը դպրոցում, իդեալական ուսանող։ Նրան կանխագուշակել են մեծ ապագա և լավ կարիերային աճ։ Թոմը զբաղվում էր սև մոգությամբ։ Նրան անվանում էին Վոլդեմորտ։ Այդ տարիներին, երբ Թոմը սովորում էր դպրոցում, նկատվեցին որոշ դաժան արարքներ աշակերտների հանդեպ, բայց Թոմը և իր հետևորդները միշտ դրան անմաս էին մնում։ Միայն Դամբլդորն էր ենթադրում, թե ինչ է կատարվում իրականում[13]։
Տարեվերջում Թոմը հանձնեց Հոգվարթսի քնությունները և հեռացավ դպրոցից։ Սակայն, հակառակ սպասումների, դպրոցն ավարտելուց հետո Թոմը անհետացավ։ Նա վաստակում էր Գորբին և Բերկ խանութում։ Նա շատ տեղեր է եղել, ուսումնասիրելով սև կախարդանքը։ Ուսումնասիրում էր նրա բոլոր նրբությունները։ Դա իրեն գրավում էր, ձգում էր գլխով... Նա սովորեց այնպիսի տարբեր կախարդական հնարքների, որ իր դեմքը տարիներ հետո դարձավ համարյա թե անճանաչելի։ Քիչ բան է մնացել իր առաջվա գեղեցկությունից։ Հմայիչ, տաղանդավոր մուգ մազերով և սև աչքերով երիտասարդը վերածվել է մի սարսափելի ճաղատ մարդու` գանգանման դեմքով և կմախքանման մարմնով և դարձավ հարյուրամյակի ամենաչար կախարդը, հայտնի ինչպես Սև Լորդ, Վոլդեմորտ։ Համարյա ոչ ոք չգիտեր նրա իսկական անունը։ Նա ստեղծեց ևս մի քանի հորքրուքսներ Հոգվարթսի հիմնադիրների մասունքներից։ Այդպիսի մասունքներից եղել են Սլիզերինի մեդալիոնը և Պուֆենդույի գավաթը,(որոնք մի ժամանակ եղել են հարուստ կախարդ Հեպզիբի Սմիթի ձեռքերում)և Կանդիդա Կոկտեվրանի թագը։ Բայց 1946 թվականին Թոմը սպանեց նրան և վերցրեց մասունքները։ Գավաթը դարձավ հորկրուքս, իսկ Մեդալիոնի հորկրուքս դառնալու համար պահանջվեց անծանոթ մագլի մահը[14]։ Մի քանի տարի անց Թոմը Հոգվարթսի հիմնադիր Կանդիդա Կոգտևվրանի աղջկա տեսիլքից հարցուփորձով իմացավ ադամանդե թագի տեղը և այդ մասունքը նույնպես դարձավ հորքրուքս ալբանացի քրիստոնյայի մահից հետո։
Յոթանասունական թվականների սկզբին Վոլդեմորտը սկսեց քարոզել մարդկանց, փնտրել հետևորդներ, ովքեր կպահեին իր գաղափարները մաքուր արյունով։ Իսկ իր ամենամոտ կողմնակիցները դարձան Մահվան խժռողները։ Շատ կախարդներ, ովքեր չէին ցանկանում ինքնակամ մտնել Սև Լորդի կողմնակիցների շարքերը, Իմպերիուս կախարդանքի միջոցով էին կատարում ամեն տեսակի վայրագություն, ինչպիսիներից էր մագլերի մահը։ Նրանք չէին կարողանում դրանց դիմադրել։ Բացի դրանից, 1970 թվականին սկսվեց Առաջին կախարդական պատերազմը, որի ժամանակ Սև Լորդին դիմակայելու համար ստեղծվեց մրակաբորեցների կազմակերպությունը- Փյունիկի միաբանությունը։
Վոլդեմորտի ազդեցությունը մարդկանց վրա մեծացավ։ Նա իր կողմ գրավեց հսկաներին, ովքեր սպանում էին մարդկանց։ Նրան աջակցում էին նաև մարդագայլերը և շատ ուրիշ արարածներ։ Նա օգտագործեց կախարդական աշխարհի թշնամանքը հսկաների և հենց իր հանդեպ, խոստանալով, որ չի վարկաբեկի նրանց, ինչպես ուրիշ մոգերը։ Որպեսզի նշեին այն տունը որտեղ Մահվան խժռողները կատարում էին սպանությունը, նրանք օգտագործում էին «Սև նշանը» (օդում տատանվող գանգ, և այդ գանգի բերանից դուրս սողացող օձ)։
Վոլդեմորտը որոշեց դառնալ սև մոգության դեմ պաշտպանության ուսուցիչ, բայց Դիպեդը նրան այդ պաշտոնը չտվեց Դամբլդորի խորհրդով։ Իսկ այդ օրվանից, երբ Դամբլդորը մերժեց իր հերթական հարցումը, ոչ մի ուսուցիչ մի տարուց ավելին չի մնացել այդ պաշտոնին։ Կարծիքներ կան, որ Վոլդեմորտը այն անիծել է։
Մի քանի տարուց հետո 1980 թվականին Ալբուս Դամբլդորի հետ խոսակցության ժամանակ կանխատեսող Սիբիլ Թրելոնին կանխագուշակում է անում; Վոլդեմորտը կանխատեսության մասին իմանում է Մահվան խժռող Սեվերուս Սնեյփից, ով այն լսել է հանկարծակի։ Կանխագուշակության մեջ խոսվում է տղայի մասին, ով ընդունակ է սպանել Սև Լորդին, երբ մեծանա։ Եվ Վոլդեմորտը որոշում է սպանել տղային քանի դեռ նա չի մեծացել։ Օրինաչափությանը համապատասխանում էին երկու երեխա` մրակաբորեցների որդի Նևիլ Լոնգբոթոմ (անգլ.՝ Neville Longbottom) և Փյունիկի միաբանության անդամների որդի Հարի Փոթերը։ Եվ Սև Լորդը որոշեց, որ դա Փոթերների որդին է։ Այդ Ժամանակ Փոթերների վրա Վստահության կախարդանք էր դրված, իսկ գաղտնիքների պահապան նշանակեցին Հարիի հոր ընկեր և համադասարանցի անիմագ Սիրիուս Բլեքին, բայց վերջինս համոզում է Փոթերներին պահապան նշանակել Պիտերին` (որը նույն պես Ջեյմս Փոթերը համադասարանցին է) անիմագ Պիտեր Պետիգրյուին։ Սակայն նա մատնեց նրանց Վոլդեմորտին։ 1981 թվականի Հոկտեմբերի 31-ի գիշերը Սև Լորդը հայտնվեց Գոդրիկի հարթավայրում, որպեսզի սպաներ Հարիին։ Ջեյմս Փոթերը փորձեց պաշտպանել ընտանիքը, բայց սպանվեց պայքարում։ Երբ Վոլդեմորտը պատրաստվում էր սպանել երեխային, Լիլին կանգնեց նրա ճանապարհին, իր ամբողջ մարմնով փակելով երեխայի մահճակալը։ Անպաշտպան, նա գոռում էր, որ թող Լորդը սպանի իրեն այլ ոչ թե որդուն, սպանեի իրեն որդու փոխարեն։ Վոլդեմորտը, ով պատրաստվում էր կենդանի թողնել Լիլիին Սեվերուս Սնեյփի խնդրանքով (Սնեյփը խնդրեց բոլորին, ում կարող էր), սպանեց նրան, հաղթահարելով խոչընդոտները։ Ինչպես նա էր մտածում։
Բայց կախարդական պայմանագիրը ասված էր և հաստատված, և ստորագրված էր մայրական այրամբ, որը թափել էր Վոլդեմորտը։ Լիլին իր մահով պաշտպանիչ վահան էր ստեղծել Հարիի համար։ Երբ Վոլդեմորտը ասաց մահացու կախարդանքի խոսքերը Հարիին, այն արտացոլվեց փոքրիկից և ընկավ հենց Սև Լորդի վրա, այսպիսով Վոլդեմորտը կորցրեց իր ողջ հզորությունը և անհետացավ։ Այդպես Հարին դարձավ այն միակը, ում հաջողվեց ողջ մնալ Ավադա Կեդավրա կախարդանքից հետո։ Գոդրիկի հարթավայրում տեղի ունեցածից, որպես հիշողություն մնաց միայն կայծակի տեսքով սպին։ Հարին դարձավ Թոմը Ռիդլ կրտսերի հերթական հորքրուքսը։
Ինչ վերաբերվում է Վոլդեմորտին, նա չմահացավ այլ միայն զրկվեց իր մարմնից։
Չէ որ մինչ 1981 թվականի աշնանային երեկոն Սև Լորդը ամենից շատ վախենում էր մահից, նա սկսեց ստեղծել հորքրուքսներ, ինչպես իր հոգու մասունք, որոնք որպես խարիսխ պահում էին Սև կախարդին վերջնական մահից։ Նա զրկվել էր իր մարմնից և համարյա իր բոլոր ուժերից, բայց կար հնարավորություն վերադառնալ այս աշխարհ, եթե կարողանար նորից վերականգնել իր մարմինը։ Տաս տարի նա թափառում էր Ալբանիայի անտառներում և հայտնի չէ, թե էլ ուր է նա թաքնվել, մինչև չհանդիպեց երիտասարդ և միամիտ Կվիրելին, չձգելով իր կողմը։ Կվիրինուս Կվիրելը դարձավ սև մոգության դեմ պաշտպանության ուսուցիչ, ծանոթացավ Փոթերի հետ, երբ Հարին Հագրիդի հետ եկավ կախարդների աշխարհ։ Վոլդեմորտը մտավ նրա մեջ և ցանկացավ ստանալ Ֆլամելի ստեղծած, գոբլինների կողմից բանկում պահվող, փիլիսոփայական քարը։ Հարի Փոթերի շնորհիվ նրա փորձերը ձախողվեցին։ Վերջինս դառնալով Հոգվարթսի աշակերտ, կարողացավ ոչնչացնել պրոֆեսորին հենց պայքարի ժամանակ։
Հաջորդ տարի օրագիր՝ հորքրուքսը, որը Թոմը ստեղծել էր դպրոցում ուսանելու ժամանակ, Մահվան խժռող Լյուցիուս Մալֆոյի օգնությամբ այն հայտնվեց տասնմեկամյա Ջիննի Ուիզլիի ձեռքերում։ Նա բացեց իր հոգին օրագրին, որի արդյունքում հայտնվեց Վոլդեմորտի տնօրնության տակ։ Նա բացեց գաղտնի սենյակը և վասիլիսկին բաց թողեց տղմարյունների վրա։ Նա չէր հասկանում, թե ինչ է անում։ Թոմը նրան կառավարում էր։ Բայց նա նորից չկարողացավ վերադառնալ։ Եվ նորից Հարի Փոթերի պատճառով, ով Գաղտնի սենյակում մենամարտեց վասիլիսկի հետ և ոչնչացրեց օրագիրը[15]։
1994 թվականին իր հին զինակից Պիտեր Պետիգրյուն, ով մատնեց իր ընկերներին և թաքնվեց Ռոն Ուիզլիի մոտ` առնետի տեսքով, վերադարձավ իր մոտ։ Վերադարձավ քանի որ նա ուրիշ տեղ չուներ գնալու։ Նրան բացահայտեցին և ճանաչեցին, որպես չգրանցված անիմագ։ Պիտերը հանդիպեց Սև Լորդի հետ և հանգրվանեց Ռիդդլերի տանը։ Սակայն քիչ էր մնում այդ տեղը բացահայտվեր այգեպանի ` մագլ Ֆրենկ Բրայսինի կողմից և ծերուկին ստիպված էին սպանել։
Կախարդության նախարարության աշխատակից Բերթա Ջորկինսի սպանությունից հետո, շուտով Վոլդեմորտը Նագայնա օձին նույնպես դարձրեց հորքրուքս և նորից սկսեց պլանավորել իր վերադառնալը։ Նա Պիտերի օգնությամբ մոգության դատարանի առաջնորդ Բարտի Կրաուչ ավագին կախարդեց «իմպերիուս» կախարդանքով, որի օգնությամբ Ազկաբանից ազատեց իր հավատարիմ զինակից Կրաուչ կրտսերին։ Վերջինը գերի վերցրեց մրակաբորեց Ալաստոր Գրյումին և իր կերպարանքով դասավանդեց Հոգվարթսում, և միաժամանակ խաբեց Հարի Փոթերին Երեք հրաշագործների մրցույթում։ Կախարդական մրցույթի վերջին փուլում Հարին հաղթանակի գավաթի միջոցով (որը պորտալ էր համդիսանում) հայտնվեց Լիթլ Հենգլթոնում և Պիտեր Պիտեգրյուն գերի վերցրեց նրան։ Հետո տեղի ունեցավ Վոլդեմորտի վերածնվելու ծեսը և նա կանչում է իր հետևորդներին` Մալֆոյ ավագի գլխավորությամբ։ Վոլդեմորտը Հարիին ազատություն է շնորհում և փորձում սպանել նրան, սակայն այդ փորձը չհաջողվեց, իսկ Հարին կարողացավ վերադառնալ Հոգվարթս, որտեղ բացահայտեց Կրաուչ կրտսերին[16]։ Այսպես 1995 թվականի հունիսի 24-ին Սև Լորդը վերադարձավ, բայց գաղտնի։ Կախարդների մեծամասնությունը խենթ էին համարում ինչպես Հարիին, ով տեսել էր Սև Լորդի վերածնունդը, այնպես էլ այն բոլորին, ովքեր հավատում էին նրան` Դամբլդորի գլխավորությամբ։ Նախարարությունը աչք էր փակում այս ամենի վրա, նաև սկսեց դեմ գնալ Դամբլդորին և Հարիին։ Միաժամանակ Հարին իր հետևորդների հետ ստեղծեց Դամբլդորի Ջոկատը, պատրաստվելով դիմակայել Սև Լորդին, սակայն այդ արարքը բացահայտվեց Մոգության նախարարության աշխատակից Դոլորես Ամբրիջի կողմից։ Սակայն Վոլդեմորտի վերադառնալը, որը ենթադրում էր Երկրորդ կախարդական պատերազմի սկիզբը, չհաջողվեց երկար չեզոք դիրք ընդունել և մնալ նախարարական մարտերի ստվերի տակ։ Հետաքրքրված Թրելոնիի կանխատեսումով Սև Լորդը լեգլիմենցիայի օգնությամբ Հարիին ուղարկեց կեղծ տեսիլք, որտեղ տանջում էր Հարիի կնքահայր Սիրիուս Բլեքին։
Արդյունքում 1996 թվականի հունիսի 18-ին Հարին, ճանապարհից հանեց Դոլորես Ամբրիջին, մատնելով նրան Արգելված անտառի կենտավրների ձեռքը, Դամբլդորի ջոկատի ուղեկցությամբ Հարին հայտնվեց Մոգության Նախարարությունում, որտեղ հայտնաբերեց կանխատեսումներով գունդը։ Սակայն Դամբլդորի ջոկատը հայտնվում է Լյուցիուս Մաֆոյի գլխավորած Մահվան խժռողների և Ազկաբանից փախած սև կախարդուհի Բելատրիսա Լեստրենջի հարվածի տակ, և փաստորեն հանդուրժում պարտությունը։ Բայց գործին խառնվում են Փյունիկի միաբանությունը Ալաստոր Գրյումի գլխավորությամբ, թեև Բելատրիսան սպանում է Սիրիուս Բլեքին, ինչը ստիպում է Հարիին հարձակվել նրա վրա։ Սև Լորդը խառնվում է գործընթացին և փորձում հարձակվել Հարիի վրա, սակայն հայտնվում է հենց Դամբլդորը և մենամարտում Թոմ Ռիդլ կրտսերի հետ։ Վոլդեմորտը մտնում է Հարիի մեջ, հուսալով, որ Ալբուսը Փոթերին կզրկի կյանքից, սակայն այդ փորձը ավարտվում է անհաջողությամբ և Սև Լորդը անհետանում է, ինչը տեսնում է Մոգության Նախարարության աշխատակիցների գերատեսչությունը` Կոռնելիուս Ֆաջի գլխավորությամբ։ Բնութագրված իրադարձություններից հետո Սև Լորդը նպատակաուղված էր վերադարձնել իր իշխանությունը։ Այդ սև ժամասնակաշրջանի ամենասարսափելին Ամելիա Բոունսի և Էմելիա Վենսի սպանությունն էր, մագլերի վարչապետի անվտանգության պատասխանատու, նաև նախկին Մահվան խժռող և Դումստրանգ մոգության դպրոցի տնօրեն Իգոր Կարկառովին։ Միաժամանակ սկսեցին գաղտնի անհետացումները։ Ամենահայտնին դարձավ Գարիկ Օլիվանդերի– կախարդական փայտիկներ պատրաստողի առևանգումը դարձորյակ Ֆենրիր Սիվիյի կողմից։ Դեմենտորները լքեցին Ազկաբանը և սկսեցին ահ ու սարսափ տարածել երկրեւմ։ Մահվան Խժռողները սկսեցին մագլերի մասսայական սպանությունները։ Մոգության Նախարարությունը ավելի էր դժվարանում թաքցնել իրականությունը մագլական հասարակությունից։ Երկու տարի ցուրտն ու խավարը պատել էին Բրիտանիան։
Ավելին, Սև Լորդը մտադիր էր սպանել հորքրուքսներով հետաքրքրված Դամբլդորին, ընդ որում Բելատրիսա Լեյստրենջը Հարիին գերի վերցնելու անհաջող փորձ արեց, հարձակվելով Ուիզլիների տան վրա։ Միաժամանակ Դրակոն առաջադրանք է ստանում Վոլդեմորտից՝ սպանել Հոգվարթսի տնօրենին, սակայն նրա փորձերը կախարդված ապարանջանի և թունավորված խմիչքի օգնությամբ տապալվում են։ 1997թվականի հունիսի 30ին Մալֆոյ կրտսերը Անհետացման պահարանի օգնությամբ Մահվան Խժռողների ջոկատին բերում է մոգության դպրոց Բելատրիսայի գլխավորությամբ և զինաթափ է անում Դամբլդորին, ով այդ օրը Հարի Փոթերի հետ գտավ կեղծ Սլիզերինի մեդալիոնը։ Սակայն Դրակոն չի հաշարձակվում սպանել ծեր կախարդին և այստեղ գործարքի մեջ է մտնում պրոֆեսոր Սեվերուս Սնեյփը։ Վերջինս, կատարելով Անխախտ երդման պահանջը, կնքված Դրակոյի մոր հետ, սպանում է Դամբլդորին, ինչպես պայմանավորվել էր հենց Ալբուսի հետ մինչ այդ։
Արդյունքում պրոֆեսոր Միներվա Մըք Գոնագալը ժամանակավոր դառնում է Հոգվարթսի տնօրեն, Սնեյփը միավորվում է Սև Լորդին, իսկ Վոլդեմորտը պատրաստվում է Հարի Փոթերի սպանությանը և Մոգության Նախարարության բռնազավթմանը։ Սակայն Հարիի սպանությունը տապալվեց։ 1997 թվականի հունիսի 26ին Հարի Փոթերը «Յոթ Փոթեր» գործողության ընթացքում տեղափոխվեց անվտանգ տեղ։ Ընդ որում այդ գործողության ընթացքում Սև Լորդը փորձեց սպանել Հարիին Մալֆոյ ավագի կախարդական փայտիկով, սակայն չհաջողվեց։
Այդ ժամանակ նոր նախարար դարձավ Ռուֆուս Սկրիմջերը՝ Մրակաբորեցների բաժնի նախկին ղեկավարը։ Բայց նոր նախարարը երկար չմնաց նախարարական աթոռին։ Ավելին, նա վարվեց ինչպես Մահվան Խժռողները, որը ճակատագրական սխալ դարձավ։ 1997 թվականի օգոստոսի 1ին Ռոն Ուիզլիի և Երեք Հրաշագործների մրցույթի մասնակից Ֆլոր Դելակուրի հարսանիքին մրակաբորեց Քինգսլի Բրուստվերի շնորհիվ հայտնի դարձավ, որ Սկրիմջերը սպանված է, գերատեսչությունը տապալվում էր։ Հաջորդը նախարար դարձավ աստիճանավոր Պիյ Տոլստավատին, ով գտնվում էր Իմպերիուս կախարդանքի տակ, մահվան խժռող Յակսլիի կողմից։ Այդ ժամանակ Հոգվարթսի նոր տնօրեն է դառնում Սեվերուս Սնեյփը։
Չնայած Մահվան խժռողների հաստատած դիկտատուրային, Հարին Ռոնի և Հերմիոնա Գրեյնջերի հետ գաղտնի անհետանում են, որտեղ նրանց հաջողվում է բռնել, իսկ հետո ոչնչացնել Սլիզերինի մեդալիոնը, և միաժամանակ փախչել Գոդրիկի հարթավայրի և Հոգվարթսի աշակերտուհի Պալումնա Լավգութի տան վտանգից։ Չնայած փախչելուն, գրիֆինդորյան եռյակը գերի է ընկնում Մալֆոյների եգերների մոտ ֆենրիր Սիվիյի գլխավորությամբ, սակայն նրանց հաջողվում է փախչել Ֆլերի և Բիլի կոտեջ Դոբի էլֆի օգնությամբ։ Հարին Դրակոյի հետ մենամարտում հաղթում է, և միաժամանակ փրկում գերի Օլիվանդերին և Պալումնային, գոբլին Կրյուկոխվատի հետ։
Հետաքրքրված անհաղթ Տանտրվենու փայտիկի Մահվան պարգևներից մեկի գաղափարով, ինչի մասին Օլիվանդերը ստիպված էր պատմել տանջանքննելուց հետո, հաջորդ կես տարին Վոլդեմորտը ծախսում է այն փնտրելով։ Ենթադրելով, որ իր և Հարիի փայտիկի միջև կապը միջուկի մեջ էր (միևնույն փյունիկի փետուրը ), նա փոխարինորդ է փնտրում «մահացու և անհաղթելի կախարդական փայտիկում, որը արյունոտ հետքեր է թողել պատմության մեջ»։ Որոնումների ընթացքում նա գտնում է կախարդաական փայտիկներ պատրաստող վարպետ Գրեգորովիչին և սպանում նրան, նախապես իմանալով, որ հենց Գրեգորովիչը յուր ժամանակ Տանտրվենու փայտիկի տերն էր, իսկ հենց փայտիկի գողացել է զորավոր սև կախարդ Գելլերտ Գրին դե Վալդը։ Վերջինը 1945 թվականին պարտվեց Դամբլդորի կողմից, Տանտրավենու փայտիկը վերցնելով իրեն, և երկար տարիներ փակված էր սեփական տան մեջ- Նուրմենգրադի բանտում։ Այնտեղ 1998 թվականի մարտի վերջին Սև Լորդը գտավ Գելլերտին։ Սակայն Ալբուսի նախկին ընկերը ոչինչ չասեց Վոլդեմորտին և մահացավ մահացու կախարդանքից։ Բայց Սև Լորդը, կռահելով, որ փայտիկի տերը Դամբլդորն էր, թաքցնում էր նրան գերեզմանում և տիրանում է փայտիկին[17]։
1998 թվականի մայիսի 2-ին Վոլդեմորտի զորքի և մոգության դպրոցի պաշտպանների միջև տեղի ունեցավ եզրափակիչ մարտը։ Մարտից առաջ Սև Լորդը վերջնագիր ներկայացրել, որտեղ պահանջում էր Հարիին։
Սև Լորդի առաջին վերջնագիրն էր " Ես գիտեմ, որ դուք պատրաստվում եք մարտի։ Ձեր ջանքերը զուր են։ Դուք չեք կարող դիմադրել ինձ։ Ես չեմ ուզում ձեզ սպանել։ Ես ես մեծ հարգանքով եմ վերաբերվում Հոգվարթսի ուսուցիչներին։ Ես չեմ ուզում թափել կախարդների մաքուր արյունը։ Տվեք ինձ Հարի Փոթերին, և ձեզանից ոչ ոք չի տուժի։ Տվեք ինձ Հարի Փոթերին և ես դպրոցին ձեռք չեմ տա։ Տվեք ինձ Հարի Փոթերին և դուք կպարգևատրվեք։ Ձեզ մտածելու ժամանակ եմ տալիս մինչև կեսգիշեր։ "
Այդ ժամանակ Հարին գողացել էր Պուֆենդույի գավաթը և բերեց դպրոց, որտեղ իմացավ Կոգտեվրանի դիադեմայի տեղը Պահանջների սենյակում։ Մարտի առաջին փուլում դպրոցի պաշտպանները արժանի հակահարված տվեցին Սև Լորդի բանակին, չնայած որ դպրոցի պաշտպանող շերտը ոչնչացված էր Տանտրավենու փայտիկի միջոցով։ Միաժամանակ ոչնչացվեցին Պուֆենդույի գավաթը և Կոգտեվրանի դիադեման, իսկ Վոլդեմորտը Նագայնայի օգնությամբ սպանեց Սնեյփին, սխալմամբ Սևերուսին համարելով Տանտրավենու փայտիկի տերը։ Ընդ որում հենց Սնեյփի հիշողությունները Փոթերին հասկացրին, որ նա նույնպես հորքրուքս է, և Հարին համաձայնվում է իր կամավոր մահվանը թշնամու հաղթանակի նպատակով, միաժամանակ կատարելով Սև Լորդի երկրերդ վերջնագիրը։
Վոլդեմորտի երկրորդ վերջնագիրն էր։ " Մենք արիաբար մարտնչեցինք։ Լորդ Վոլդեմորտ կարողանում է գնահատել տղամարդկությունը։ Սակայն դուք ծանր կորուստներ տվեցիք։ Եթե դուք շարունակելու եք դիմադրել ինձ, մեկ-մեկ կկրոծանվեք։ Ես դա չեմ ուզում։ Ամեն մի կաթիլ կախարդական արյունը- կորուստ է և շռայլություն։ Լորդ Վոլդեմորտը գթասիրտ է։ Ես հրամայում եմ իմ զորքին անհապաղ նահանջել։ Ես ձեզ տալիս եմ մեկ ժամ ժամանակ։ Արժանի ներվեք ձեր մեռյալների կողմից։ Օգնություն ցուցաբերեք ձեր վիրավորներին։ Իսկ հիմա դիմում եմ քեզ Հարի Փոթեր։ Դու թույլ տվեցիր ընկերներիտ մեռնել քեզ համար, փոխարենը հանդիպել ինձ հետ դեմ առ դեմ։ Այս ամբողջ ժամը ես քեզ կսպասեմ Արգելված անտառում։ Եթե մի ժամվա ընթացքում դու չգաս ինձ մոտ և չտրվես ինձ, մաը կսկսվի նորից։ Այս անգամ ես ինքս մարտ դուրս կգամ, Հարի Փոթեր, և կգտնեմ քեզ, և կպատժեմ բոլոր նրանց- տղամարդկանց, կանանց և երեխաներին, ովքեր օգնեցին քեզ թաքնվել ինձանից։ Եվ այսպես մեկ ժամ։ "
Սև Լորդը սպանեց Հարիի կրած հին պաշտպանող կախարդանքը, որը հանդիպելով Դամբլդորի հոգու հետ և տեսնելով իր թշնամու հոգու մի մասը, ձևանում է մահացած։ Դրակոյի մայրը՝ Նարցիսա Մալֆոյը, ցանկանալով իմանալ ինչ-որ բան Դրակոյի մասին, ով այդ պահին կենդանի և անվնաս գտնվում էր դպրոցում, մատնում է Սև Լորդին, ասելով նրան, որ Փոթերը մահացել է։ Վոլդեմորտը ուրախությունից իր զորքով մտնում է Հոգվարթս, հրամայելով մարտի ժամանակ գերի ընկած Հագրիդին տանել Փոթերի դիակը։ Այնտեղ դպրոցի բակում նա հաղորդում է պաշտպաններին Հարիի մահի մասին և առաջարկում նրանց նահանջել[18]։
Վոլդեմորտի երրորդ վերջնաիրը " Հարի Փոթերը մահացել է։ Նա սպանվեց փախչելու ժամանակ։ Նա փորձեց փրկել իր կյանքը, մինչև դուք նրա համար սպանվում էիք այստեղ։ Մենք բերեցինք ձեզ նրա դիակը, որպեսզի դուք համոզվեք, որ ձեր հերոսը մահացած է։ Մարտը հաղթահարված է։ Դուք կորցրեցիք մարտիկների կեսը։ Իմ Մահվան խժռողները քանակով գերազանցում են ձեզ, իսկ Տղան Ով Ապրեց՝ այլևս չկա։ Շարունակել կռվել իմաստ չունի։ Յուրաքանչյուրը, ով շարունակի դիմադրել, լինի տղամարդ, կին թե երեխա, կսպանվի, և նույնը կլինի ընտանիքի անդամների հետ։ Դուրս եկեք ամրոցից, ծնկի եկեք իմ առջև, և ես կխնայեմ ձեզ։ Ձեր ծնողները և երեխաները, ձեր եղբայրները և քույրերը կապրեն, ամեն ինչ կներվի, և մենք բոլորս կկառուցենք նոր աշխարհ։" Սակայն Հոգվարթսի պաշտպանները հրաժարվում են և մարտը վերսկսվում է, ընդ որում Նագայնան և Բելատրիսա Լեյտրենջւ սպանվում են, իսկ Հարին մենամարտում է Սև Լորդի հետ։ Չի կարելի ասել, որ հենց Հարին մարտի ժամանակ սպանեց Վոլդեմորտին, քանի որ Սև Լորդը մահացավ իր իսկ (ճիշտ է, Հարիի անդրադարձումից) «Ավադա Կեդավրա» կախարդանքից։
Ռոուլինգի ասելով, Վոլդեմորտի մահից հետո կշարունակի պահպանել իր գոյությունը վտիտ փոքրիկի տեսքով, այնպես, ինչպես Հարին նրան տեսել էր իր հուգու մասնիկները Կրինգս- Կրոսի կայարանում, արգելված անտառում մարտից հետո։ Չնայած իր գլխավոր վախին՝ մահին, նա չի կարող ուրվական դառնալ, ինչքանով իր հոգին անդարձելի վնասված էր։
Արտաքին տեսք և անձնական հատկանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլդեմորտն ուներ գունատ մաշկ, սպիտակ ինչպես կավիճը և գանգանման դեմք, պինչերը ինչպես օձինը, կարմիր աչքեր օձի բիբերը, նիհար կմախքանման մարմին և երկար, բարակ ձեռքեր անիրական երկար մատերով։ Մահանալով Մերոպան Մրակսը հիշեց իր երեխայի հորը- նա ցանկացավ, որ իր որդին նմանվի իր հորը։ Տիկին Քոուլը կարծում էր, որ իր ցանկությունները զուր էին, քանի որ Մերոպան այդքան էլ գեղեցիկ չէր։ Վոլդեմորտը ոչ միայն իր հոր- մագլի անունն էր կրում, այլ նաև նման էր արտաքին տեսքով։ Հոգվարթսում սովորելու տարիներին նա շատ համակրելի երիտասարդ էր, արիստոկրատի կեցվածքով, մուգ աչքերով և սև մազերով։ Ինչպես կարծում են մոգերը, արտաքին զգալի փոփոխությունները տեղի են ունեցել Վոլդեմորտի հորքրուքսներ պատրաստելու ժամանակ։
Վոլդեմորտը ատում է մագլերին և պղտորարյուն կախարդներին, արհամարհում է մագլերի և կախարդների միացությունը։ Միևնույն ժամանակ հենց ինքը Վոլդեմորտը- պղտորարյուն կախարդ է, սակայն նա այն ամեն կերպ թաքցնում է։ Թոմ Ռիդդլը սպանեց իր հայր- մագլին և նրա ծնողներին, այնպես ինչպես վախենում էր իր պղտորարյուն լինելուց, և փոխեց իր անունը անագրամայով «Թոմ Ռիդդլից» դառնալով «Լորդ Վոլդեմորտ»; Վոլդեմորտը ուսումնասիրեց սև մոգությունը, ավելի խորը քան ապրող կախարդներից որևէ մեկը։ Բայց երբեմն, իր խոսքով, նա չկարողացավ ժամանակին հիշել որոշ բաների մասին- Գաղտնի սենյակում Հարիի վրա լացող փյունիկի արցունքների բժշկարար հատկության մասին, հին կախարդանքի ուժի, ինչը կապված էր անձնազոհության և սիրո հետ (այն բաներով որոնք Դմաբլդորի կարծիքով անհասկանալի էին նրան) և հին կախարդանքի ուժի, կապված նրա հետ, որ իր հոգու մասը Հարի Փոթերի մեջ է։ Բացի դրանից, հիշեցվում է, որ Վոլդեմորտը չէր գնահատում էլֆերի կախարդական ուժը։
Թոմ Ռիդդլ- կրտեսերի և Հարի Փոթերի միջև կարելի է նկատել շատ ընդհանուր բաներ- երկուսնել որբ են, երկուսի հետ էլ շատ տարօրինակ երևույթներ են տեղի ունեցել, մեծացել են մագլերի շրջապատում ոչ հաճելի պայմաններում, մինչև Հոգվարթսի ընդունվելը, ինչը նրանք իրենց տունն էին համարում։ Երկու կերպարներն էլ ունեն սև մազեր, դեմքի նուրբ դիմագծեր և օձերի հետ խոսելու կարողություն։ Հինգերորդ գրքում կիմանանք, որ կանխագուշակումով ոչ ոք չի կարող հանգիստ ապրել, մինչև կենդանի է մյուսը։ Յոթերորդ գրքում այդ կանծագուշակումը մեկնաբանվում է այլ կերպ նրանք կարող են կամ ապրել երկուսով, կամ կամ երկուսնել պետք է մահանան (կամ Հարի Փոթերի հոգու մասը- Վոլդեմորտի հոգու բեկորները);
Հարի Փոթերի գրքերի հեղինակը՝ Ջոան Քեթլին Ռոուլինգ, ենթադրեց, որ Վոլդեմորտի ամենամեծ վախը «նվաստացուցիչ մահն» է, իսկ իր բոգարտը կլինի անկենդանի մարմին (բոգարտը- կախարդական էակ է, ստանալով այս կամ այն պատկերը կախված նրանից, թե ինչից է ամենաշատը վախենում իր առջև կանգնած մարդը)։ Էնիալաժ հայելու մեջ («Հարի Փոթերը և փիլիսոփայական քարը» ) նա իրեն կտեսներ որպես ամենազոր և անմահ կախարդի։ Դամբլդորը ենթադրում էր, որ Վոլդեմորտը գաղտնի վախենում էր դիերից և խավարից, միանգամայն, իր խոսքերով «այսպիսի դեպքերում մենք վախենում ենք անորոշությունից»։ Ինչպես պարզվեց Մոգության նախարարության մարտի ժամանակ, Վոլդեմորտը չէր կարող հասկանալ, որ կան ավելի վատ բաներ քան մահը։
Եթե խոսենք անձնական տեսակի մասին, ապա Վոլդեմորտին կարելի է անվանել զգույշ, հնարամիտ և հանգիստ ստրատեգ։ Հարի Փոթերի Հոգվարթսում ուսուցման չորրորդ և հինգերորդ տարում, Վոլդեմորտը մի ամբողջ տարվա գործողություն էր նախագծել․ առաջինը՝ իր մարդկային մարմնի վերականգնումն էր, երկրորդը՝ ներխուժել Մոգության նախարարության գաղտնի բաժինը։
Չնայած դաժանությանը և անհանդուրժողականությանը, նա շատ ինքնաքննադատ է, և կարողանում էր ճանաչել իր վրիպումները, որոնք կատարվում էին նպատակներն իրականացնելու ճանապարհին։
Մոգական ունակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախադպրոցական տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Դատելով Դամբլդորի հիշողություններից, որում Հարին եղել է ուսումնական վեցերորդ տարում՝ Հոգվարթսում, Վոլդեմորտը մանկուց ցույց էր տալիս ականավոր կախարդական հմտւթյունները։ Մերոպա Մրակսը իր որդուն ծնեց որբանոցում, որտեղ իր հանկարծակի մահից հետո դաստիարակվում էր տղան, ով մանկուց առանձնանում էր մնացած երեխաներից։ «Գիտեք, որ նա հազվադեպ էր լացում», - տիկին Քոուլը ասում է Դամբլդորին, Թոմին բերելով Հագվարթսից նամակը։
Երբ Թոմը Ռիդդլին դեռ չէր լրացել տասնմեկ տարին (այդ ժամանակ նա դեռ չգիտեր որ, նա կախարդ է), նա գիտակցաբար կախարդանքով փորձեր էր կատարում, չիմանալով, որ դա կարող է մահացու հետևանք թողնել։ Նա կարողանում էր տեղափոխել առարկաները՝ չդիպչելով դրանց, նաև կառավարել կանդանիներին առանց վարժեցնելու և տհաճ իրավիճակներ էր ստեղծում որբանոցի մնացած երեխաների համար, ովքեր զայրացնում էին իրեն։ Թոմ Ռիդլլը պատրաստ էր ընդունել այն նորությունը, որ նա կախարդ է։ « ԵՍ գիտեր, որ ես ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ են », - ասում էր նա Դամբլդորին, գտնվելով հուզված վիճակում (որը չգիտես ինչու նրան չէր ուրախացնում)։ Թոմը ընկերների կարիք չուներ և որբանոցի երեխաներին ընդունում էր որպես մանիպուլյացիայի օբյեկտ, այդ վաղ տարիքում։ Դամբլդորի հետ զրույցի ժամանակ պարզվում է, որ երիտասարդ Թոմը արդեն մանուկ հասակում հակված էր իր խոսքի մեջ օգտագործել հրամայական տոնը և հրամայել շրջապատողներին[19]։
Թոմ Ռիդլի յուրահատուկ և տարբերիչ պահվածքը իր ինքնատիպ հուշանվերների հավաքագրումն էր, որպես հիշատակ իր մոգական ունակություններով տհաճ դեպքեր էին հատկապես շրջակաների համար։ Սովորություն, որը հետագայում վերածվեց հորքրուքսների ստեղծման։ Վոլդեմորտի դեպքում հորքրուքսներ կարող են լինել այն առարկաները, որոնք պատկանում էին հանճարեղ մոգերի, այդ թվում նաև հենց իր (Նագայնան, Թոմ Ռիդլի օրագիրը)։ Հենց այդ դժվարին կախարդանքի օգնությամբ Սև Լորդը մեկուսացնում է իր հոգու մի մասը։
Ուսումը Հոգվարթսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգվարթսում Թոմ Ռիդլը լավագույն աշակերտն էր, և ուսուցիչները նկատում էին իր տաղանդը և ձգտումը դեպի գիտելիք։ Հոգվարթսում սովորելիս, Թոմը առաջին անգամ բացեց Գաղտնի սենյակը և բաց թողեց Վասիլիսկին, ով դարձավ Կոգտեվրանի աշակերտուհի Պլակսա Միրթլի մահվան պատճառը։ Միաժամանակ, երբ դպրոցը փակվելու վտանգ կար, Թոմը գտավ «մեղավորին»- երրորդ կուրսի աշակերտ Ռուբեուս Հագրիդին, ով թուլություն ուներ վտանգավոր կենդանիների հանդեպ։ Թոմը տեսավ Հագրիդին ակրոմանտուլ Արագոգի հետ, և Հագրիդին հեռացրեցին Հոգվարթսից։
Հոգվարթսում սովորելու ժամանակ Թոմը իր շուրջը հավաքեց մի խումբ համախոհների, ովքեր դարձան Մահվան Խժռողներ։ Այդ ժամանակ նա իր հոր անվան փոխարեն, ինչպես իրեն անվանել էր իր մայրը փոխարինեց նոր անունով. Լորդ Վոլդեմորտ։
Թռչելու ունակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մարմնի վերականգնումից հետո Սև Լորդը ձեռք բերեց թռչելու ունակություն, չօգտագործելով ոչ մի կախարդական կատալիզատոր (փայտիկներ, թուրմեր և այլն)։ Ապացույց է ծառայում այն հանգամանքը, որ, նա կորցնելով իր փայտիկը թռիչքի ժամանակ, նա չընկավ գետնին, այլ ենթականերից պահանջեց նրան տալ ուրիշ փայտիկ, ընդ որում հիանալի կերպով շարունակելում էր լեվիտացիան։ Վոլդեմորտի լեվիտացիայի ունակություն ունի Սեվերուս Սնեյփը։ Կա վարկած, որ Սև Լորդը խավարամոլ էր։
Լեգլիմենցիայի տիրապետում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլդեմորտը հայտնի է, որպես հռչակավոր լեգիլիմենտ՝ այսինքն նա հմտորեն կարողանում էր մտնել մարդկանց բսնականության և հիշողության մեջ։ Լեգլիմեցիայի օգնությամբ Վոլդեմորտը կարողանում էր կողմնորոշվել, ստում են իրեն (բացառությամբ Սեվերուս Սնեյփից, ով երկար ժամանակ երկկողմանի գործակալ էր, ինչպես նաև ուրիշ պրոֆեսիոնալ օկլյումենցիայի վարպետները)։ Լեգիլիմենտները կարող են ուրիշի գիտակցության մեջ տեսնել նրա զգացողությունները և հիշողությունները, որոնք կարող են հակասել մարդու ասված խոսքերով։ Հակասել լեգլիմենցիային կարելի է հակասել միայն հատուկ մտքերի պաշտպանման մեթոդիկայի՝ օկլյումենցիայի օգնությամբ, ինչին տիրապետում էր նաև Վոլդեմորտը։
Սակայն լեգլիմենցիան կիրառելով Հարի Փոթերին շատ մեծ ցավ է պատճառում, ինչպես նաև Հարիի մեջ կային շատ զգացմունքներ․ ատելություն Վոլդեմորտի հանդեպ, սեր։ Հնարավոր է, որ դրա պատճառը սև կախարդանքի հետ սահմանակցելն է և բազմաթիվ Վոլդեմորտի հոգու մահն էր, որոնք սպանվել էին իր հակառակ հոգու Հարիի կողմից ( այս դեպքում տարբերություն չկա հուգու և բանականության մեջ, ինչպես վեցերորդ մասում ասել էր Դամբլդորը)։
Օձագետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլդեմորտը կարողանում էր խոսել օձերի հետ նա օձագետ է (անգլ.՝ parceltongue)։ Այդ ունակությունը ժառանգաբար փոխանցվել է Սալազեր Սլիզերինից, և մոգերը այն կապում են սև մոգության հետ։ Օձերի լեզվին տիրապետելը փոխանցվեց Հարի Փոթերին այն ժամանակ, երբ Վոլդեմորտը նրան սպանելու անհաջող փորձ արեց,այսպիսով Վոլդեմորտի հոգու մի բեկոր պոկվեց և դարձավ Հարիի հոգու մասը։
Հորքրուքսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հոգվարթսում սովորելու ժամանակ, ուսումնասիրելով գրադարանի հատուկ բաժնի գրքերը, Թոմ Ռիդլը գտավ Հորքրուքս կախարդանքը։ Ավելի մանարամասն հորքրուքսների մասին երիտասարդ Թոմին պատմեց պրոֆեսոր Հորացի Սլիզնորտը, ենթադրելով, որ դա ընդամենը երիտասարդի գիտական հետաքրքրության համար է։ Բնականաբար նա չէր հասկանում, որ այդ պահին նա բացեց անմահության գաղտնքիը աշխարհի ամենակարող սև կախարդին։ Խոսակցության ընթացքում ակնարկեց, որ կցանկանար հոգին բաժանել յոթ մասի։ Նա եղել է այն եզակի սև կախարդներից, ովքեր որոշել և կարողացել են ստեղծել հորքրուքսներ։ Հորքրուքս կարելի է ստեղծել, միայն սպանելով ինչ-որ մեկին։ Դամբլդորը ենթադրում է, որ Վոլդեմորտը միակ կախարդն է ում հաջողվել է ստեղծել մեկից ավելի հորքրուքսներ։ Դամբլդորի ենթադրության համաձայն, Վոլդեմորտը մտադիր էր իր հոգին բաժանել 7 մասի, և գիտակցաբար ստեղծեց վեց հորքրուքս։ «Հարի Փոթեր և մահվան պարգևները» գրքում պարզվեց, որ գոյություն ուներ նաև յոթերորդ հորքրուքսը, որը ստեղծվեց անկախ իր կամքից, երբ Վոլդեմորտը փորձում էր սպանել Հարի Փոթերին (փոքրիկ Հարիին, «Փիլիսոփայական քարի» սկզբում)։ Արդյունքում պարզվեց, որ Վոլդեմորտը իր հոգին բաժանել է 8 մասի` Թոմ Ռիդլի օրագիրը, Պենելոպա Պուֆենդույի գավաթը, Սալազեր Սլիզերինի մեդալիոնը, Կանդիդա Կոգտեվրանի կորած դիադեման, Մարվոլո Մրաքսի մատանին «Պեվերելների զիանանշանով» ( Հարության քարի հետ), Նագայնա օձը, Հարի Փոթերի մեջ հոգու մի մասը և Վոլդեմորտի մեջ մնացած հոգու մասը, որը գոյատևման 14 տարիներին ապրում էր ուրվականի նման։ Դամբլդորի կարծիքով Վոլդեմորտի բարոյական և ֆիզիկական այլանդակության գլխավոր պատճառը, հենց այդ բազմաթիվ բաժանումներն են։ Նախավերջին գրքում Դամբլդորը բնութագրում է Թոմ Ռիդլի հետ կատարված կերպարանափոխությունները, հորքրուքսների քանակի շատացմամբ` Թոմը դառնում էր ավելի խորթ և անկենդան մարդ։ Դամբլդորը մտածում էր, որ Թոմ Ռիդլը պատրաստվում էր մի քանի հորքրուքս թողնել Հոգվարթսում, իրավիճակից ենթադրելով, որ նա հորքրուքսները թողնում էր հատուկ հաղթանակած վայրերում (կախարդական առաջին հաղթանակը, առաջին մարդու սպանությունը, առաջին իսկական տունը և այլն)[20]։
Մենամարտեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Վոլդեմորտը խելացի էր գործում մենամարտերում։ Կախարդանքներ և հակա- կախարդանքներ, իր դեմ մղված օբյեկտները վերածել այլ բանի, տարածության մեջ տեղափոխումները, այսպիսի գործողությունները նա կատարում է հաշված րոպեների ընթացքում։ Վոլդեմորտը շատերի կարծիքով ուժեղագույն սև մոգն է Երկրի վրա։ Համարվում է, որ կախարդական կարողություններով նրա հետ կարող է համեմատվել միայն Ալբուս Դամբլդորը և նա միակ մոգն է պատմության մեջ, ով կարող էր մենամարտել Դամբլդորի հետ հավասարապես։ Սակայն մոգության և կախարդության նախարարությունում Դամբլդորը, երևի կարող էր, սակայն չփորձեց լուրջ վնասել Վոլդեմորտին։ Հնարավոր է Վոլդեմորտի միակ թույլ տեղը հին կախարդանքից անտեղյակությունն է` այդպես Լիլի Փոթերի սիրո կախարդանքը փրկեց իր որդի Հարիին, դրանից բացի որոշակի ժամանակով ոչնչացրեց Սև Լորդի ֆիզիկական կերպարը։ Հաջորդ օրինակը Վոլդեմորտի և Հարիի միջև վերջնական մենամարտն էր և Հարին հաղթանակած է դուրս գալիս շնորհիվ Սև Լորդի անտեղյակության, այն մասին, որ իր Տանտրավենու փայտիկը («Մահվան գավազանը», Մահացու փայտիկը) իր տիրոջը համարում էր Հարիին, քանի որ նա հաղթեց նրան նախորդ տիրոջից, Դրակո Մալֆոյից (ով Հոգվարթսում զիանաթափ արեց Ալբուս Դամբլդորին, իսկ հետո, Մալֆոյների ագարակ, որտեղ եգերները բերեցին Ռոնին, Հարիին և Հերմիոնային, Հարին զինաթափ արեց Մալֆոյին)։ Քանի որ Դամբլդորին սպանել էր Սնեյփը (արդեն դրանից հետո, երբ Դրակո Մալֆոյը զինաթափ արեց Դամբլդորին), Վոլդեմորտը մտածել էր, որ փայտիկը հիմա պատկանում է Սնեյփին։
Հետաքրքրիր է, որ Վոլդեմորտը տիրացավ փայտիկին (ենթադրելով, որ հիմա նա է իր օրինական տերը) ընդամենը մի քանի ժամից, երբ Հարին զինաթափ արեց Դրակո Մալֆոյին, դրանով դառնալով փայտիկի իրական տերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 https://time.com/4749654/harry-potter-19-year-later-book/
- ↑ Rowling J. K. https://web.archive.org/web/20080915080322/http://www.jkrowling.com/textonly/en/faq_view.cfm?id=119
- ↑ 3,0 3,1 https://time.com/4749654/harry-potter-battle-of-hogwarts-j-k-rowling-revelations/
- ↑ «Enchanted with Potter Literature: Fans line up for hours to get their books signed». The Orange County Register. Santa Ana, CA. 1999 թ․ հոկտեմբերի 26. Վերցված է 2006 թ․ դեկտեմբերի 28-ին.
- ↑ «HPL: Lord Voldemort: Quick facts». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 24-ին. Վերցված է 2017 թ․ փետրվարի 14-ին.
- ↑ В русском переводе второй книги Росмэна первая буква была изменена ради сохранения анаграммы.
- ↑ «Ջոան Ռոուլինգը հաստատեց, որ Վոլդեմորտ անունը բոլորը սխալ են արտասանում» (ռուսերեն). HPClub. 2016 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «Роулинг извинилась перед французской публикой за имя, выбранное для Волдеморта» (ռուսերեն). HPClub. 2009 թ․ փետրվարի 4. Վերցված է 2013 թ․ մարտի 19-ին.
- ↑ «Джоан Роулинг подтвердила, что имя Волан-де-Морта все произносят неправильно» (ռուսերեն). HPClub. 2016 թ․ հոկտեմբերի 20. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 20-ին.
- ↑ «JK Rowling talks about Book Four». cBBC Newsround. 2000 թ․ հուլիսի 8.
- ↑ «JK Rowling's World Book Day Chat». 2004 թ․ մարտի 4.
- ↑ Jensen, Jeff. (2000 թ․ սեպտեմբերի 7). «'Fire' Storm». Entertainment Weekly.
- ↑ Anelli, Melissa; Emerson Spartz (2005 թ․ հուլիսի 16). «The Leaky Cauldron and MuggleNet interview Joanne Kathleen Rowling: Part Two». The Leaky Cauldron.
{{cite web}}
: Invalid|name-list-style=yes
(օգնություն) - ↑ Lydon, Christopher (1999 թ․ հոկտեմբերի 12). «J.K. Rowling interview transcript». The Connection (WBUR Radio).
- ↑ «Credit Confusion». MuggleNet. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Fischer, Paul. «Ralph Fiennes for "White Countess" and "Harry Potter and the Goblet of Fire"». Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հունիսի 21-ին. Վերցված է 2007 թ․ հունվարի 7-ին.
- ↑ Rowling, J.K. (June 28, 2016). "Ilvermorny School of Witchcraft and Wizardry". Pottermore.
- ↑ Monroe, Caroline. «How Much Was Rowling Inspired by Tolkien?». GreenBooks. TheOneRing.net. Վերցված է 2006 թ․ մայիսի 21-ին.
- ↑ League of Extraordinary Gentlemen: 1969 by Alan Moore and Kevin O'Neill (July 2011)
- ↑ Brooks, Xan (2012 թ․ հուլիսի 27). «London 2012 Olympics opening ceremony – as it happened». The Guardian. Վերցված է 2012 թ․ հուլիսի 28-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Волан-де-Морт на Поттеромания Викия
- Lord Voldemort Արխիվացված 2007-07-24 Wayback Machine Harry Potter Lexicon
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լորդ Վոլդեմորտ» հոդվածին։ |
|