Լուիզա Ադամս
Լուիզա Ադամս անգլ.՝ Louisa Adams | |
Կուսակցություն՝ | Դեմակրատական-հանրապետական կուսակյություն |
---|---|
Մասնագիտություն՝ | Առաջին տիկին և գրող |
Դավանանք | ունիտարիստություն |
Ծննդյան օր | փետրվարի 12, 1775[1][2][3][…] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Վախճանի օր | մայիսի 15, 1852[1][2][3][…] (77 տարեկան) |
Վախճանի վայր | Վաշինգտոն, ԱՄՆ[4] |
Թաղված | United First Parish Church |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Ի ծնե անուն | անգլ.՝ Louisa Catherine Johnson |
Հայր | Joshua Johnson? |
Մայր | Catherine Nuth? |
Ամուսին | Ջոն Քուինսի Ադամս[5] |
Զավակներ | Չարլզ Ֆերնսիս Ադամս[5], Ջորջ Վաշինգտոն Ադամս, Ջոն Ադամս 2-րդ և Louisa Catherine Adams?[2] |
Ինքնագիր | |
Լուիզա Քեթրին Ջոնսոն Ադամս (անգլ.՝ Louise Catherine Johnson Adams փետրվարի 12, 1775[1][2][3][…], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - մայիսի 15, 1852[1][2][3][…], Վաշինգտոն, ԱՄՆ[4]), նախագահ Ջոն Քվինսի Ադամսի կինը և ԱՄՆ առաջին տիկին (1825-1829):
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Լոնդոնում։ Ջոշ Ջոնսոնի և Քեթրին Նուտ Ջոնսոնի դուստրն էր։ Նրա հայրը Մերիլենդից էր և 1790 թվականից հետո ծառայում էր Լոնդոնի ԱՄՆ հյուպատոսարանում։ Լուիզան ուներ վեց քույր `Աննը, Քերոլինը, Հարրիետը, Քեթրինը, Ադելաիդը և եղբայր Թոմասը։ Մեծացել է Լոնդոնում և Նանտում (Ֆրանսիա), որտեղ ընտանիքը ապաստան է գտել Ամերիկյան հեղափոխությունից։ Նանտում 4-ամյա Լուիզան առաջին անգամ հանդիպել է իր ապագա ամուսնուն, ով Ֆրանսիայում ճամփորդել է հոր հետ։
Ամուսնություն և երեխաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Մի քանի տարի անց նա հանդիպել է Ադամսի հետ Լոնդոնում, որտեղ նրա հայրը նշանակվել է ամերիկյան հյուպատոս։ Ադամսը սկզբում հետաքրքրություն էր ցուցաբերում ավագ քրոջ նկատմամբ, բայց շուտով ընտրեց Լուիզային։ 1797 թվականի հուլիսի 26-ին, Լոնդոնում գտնվող «All Hello Birking» ծխական եկեղեցում, 30 տարեկան Ջոն Քվինսի Ադամսը ամուսնացավ 22 տարեկան Լուիզայի հետ։ Ադամսի հայրը ՝ Միացյալ Նահանգների նախագահ Ջոն Ադամսը, հաշտվել է որդու ընտրության հետ և ընդունել իր նոր հարսնացուին։ Նրա ծնողները հեռացել են Եվրոպայից 1797 թվականին և մեկնել են Միացյալ Նահանգներ։ Երբ նրա հայրը սնանկացել է, Նախագահ Ջոն Ադամսը նրան նշանակել է ԱՄՆ մամուլի տնօրեն։ Նա մահացել է 1802 թվականին Մերիլենդի Ֆրեդերիկ քաղաքում ծանր տենդի և հոգեկան որոշ խնդիրների պատճառով։ Լուիզայի մայրը մահացել է 1811 թվականին և թաղվել է Ռոք Քրեյքի գերեզմանատանը։
Ջոն Քվինսի Ադամսը և Լուիզ Ադամսը ունեցել են 4 երեխա։
- Ջորջ Վաշինգտոն Ադամս (1801-1829), փաստաբան
- Ջոն Ադամս Երկրորդ (1803–1834), Նախագահի օգնական
- Չարլզ Ֆրանսիս Ադամս (1807–1886), դիվանագետ, պետական պաշտոնյա և գրող
- Լուիզա Քեթրին Ադամս (1811-1812)
Նա հաճախ տառապում էր միգրենից և տկարությունից։ Նա իր երկու ավագ որդիներին թողել է Մասաչուսեթսում 1809 թվականին կրթություն ստանալու համար, իսկ երկու տարեկան Չարլզ Ֆրենսիս Ադամսին իրեն հետ տարել է Ռուսաստան,որտեղ իր ամուսինը աշխատում էր որպես նախարար։ Փոքրիկ աղջիկը, որը ծնվել է Ռուսաստանում 1811 թվականին, մահացել է հաջորդ տարի։
1814 թվականին Ադամսը ուրախությամբ հեռացել է Պետերբուրգից։ Նա նշանակվել է Անգլիայի հետ խաղաղություն կնքելու հանձնակատար, նախ բանակցել է Գենտում, այնուհետև ՝ Լոնդոնում։ Դրանից հետո նա չի վերադարձել Պետերբուրգ, բայց կնոջը մնացել է Փարիզում։ Ամուսնուս հետ վերամիավորվելու համար Լուիզան ստիպված էր քառասունօրյա ճանապարհորդություն կատարել փչացած սայլակով Եվրոպայում 1815 թվականին ձմռանը։ Սա արկածախնդրությամբ լի ճանապարհորդություն էր, նա նկարագրել է իր հարազատների համար օրագրում, որը տպագրվել էր թոռնուհու կողմից 1903 թվականին։ Շուտով նրանք վերադարձան ԱՄՆ։
Երբ 1817 թվականին Ջոն Քուինսի Ադամսը նշանակվել է ԱՄՆ պետքարտուղար Ջեյմս Մոնրոյի կողմից, նրա ընտանիքը տեղափոխվել է Վաշինգտոն։ Այնտեղ Լուիզան իր տունը բաց էր պահում և իր հյուրասենյակում ընդունում էր դիվանագետներին և շատ հայտնիների։
1825 թվականին Լուիզան ընկել է խորը դեպրեսիայի մեջ։ Չնայած նա շարունակում էր իր ամենօրյա «հյուրախաղերը» երեկոները, նա գնալով նախընտրում էր հանգիստ երեկոները, որի ընթացքում կարդում էր, երաժշտություն և բանաստեղծություն էր պատրաստում և նվագում էր տավիղ։ Երբեմն նա ափսոսանք է հայտնել, որ ամուսնացել է Ադամսի հետ, քանի որ նրա ընտանիքի բոլոր տղամարդիկ սառը և անզգույշ են եղել։ Այն բանից հետո, երբ նրա ամուսինը չկարողացավ վերընտրվել, նա հավատում էր, որ նրանք հավերժ կվերադառնան Մասաչուսեթս։
Նրա երկու մեծ որդիների մահը ծանր հարված էր նրա համար։ Ջոն Քվինսի Ադամսը խոստովանեց, որ «իրենց ամուսնության մեջ շատ փորձություններ են եղել», «ճաշակի երեխաների կրթության տարբերությունների մասին»։ Բայց նա ավելացրել է, որ «Լուիզան միշտ եղել է հավատարիմ կին և մեր երեխաների զգուշավոր, մեղմ, ներողամիտ և զգոն մայր»։
Ադամսը մահացավ ԱՄՆ Կապիտոլիումում 1848 թվականին, որից հետո Լուզիան մնացել է Վաշինգտոնում մինչև իր մահը 1852 թվականի մայիսի 15-ին, 77 տարեկան հասակում։ Նրան թաղեել են իր ամուսնու կողքին Մասաչուսեթս նահանգի Քուինսիի առաջին ծխական եկեղեցում, որտեղ արդեն թաղված էին Նախագահ Ջոն Ադամսը և առաջին տիկին Էբիգեյլ Ադամսը (այսպես կոչված ՝ Նախագահների եկեղեցի)։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Caroli B. B. Encyclopædia Britannica
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Lundy D. R. The Peerage
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #123455456 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Kindred Britain
Հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|