Jump to content

Լուի Բրայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լուի Բրայլ
ֆր.՝ Louis Braille
Դիմանկար
Ծնվել էհունվարի 4, 1809(1809-01-04)[1][2][3][…]
ԾննդավայրԿուվրե, Սեն-է-Մարն, Ֆրանսիա
Մահացել էհունվարի 6, 1852(1852-01-06)[1][2][3][…] (43 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Սենա, Ֆրանսիա[4]
ԳերեզմանՊանթեոն (Փարիզ)[5] և Կուվրե[5]
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
Կրոնկաթոլիկություն
Մասնագիտություներգեհոնահար, գյուտարար և educator of the blind
 Louis Braille Վիքիպահեստում

Լուի Բրայլ (ֆր.՝ Louis Braille, հունվարի 4, 1809(1809-01-04)[1][2][3][…], Կուվրե, Սեն-է-Մարն, Ֆրանսիա - հունվարի 6, 1852(1852-01-06)[1][2][3][…], Փարիզ, Սենա, Ֆրանսիա[4]), ֆրանսիացի տիֆլոմանկավարժ, գյուտարար՝ Բրայլի գրերի հեղինակը։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լուի Բրայլը ծնվել է 1809 թվականի հունվարի 4-ին ֆրանսիական փոքրիկ Կուվրե քաղաքում։

Գրված է «Լուի Բրայլ» ըստ Բրայլի այբուբենի

3 տարեկան հասակում Բրայլը սկսեց կուրանալ աչքերի բորբոքման հետևանքով, որը սկսվեց, երբ հոր արհեստանոցում վնասվեց դանակով։ Վերջնականապես կուրացավ 5 տարեկանում։

10 տարեկանում Լուիին հանձնեցին Կույր երեխաների ազգային դպրոց (ֆր.՝ Institut national des jeunes aveugles), որտեղ նա սովորեց նվագել դաշնամուր և երգեհոն։

1824 թվականին մշակեց մինչ այժմ ամբողջ աշխարհում գործածվող կույրերի կետառելիեֆային այբուբենը (Բրայլի գրեր)։ Ու քանի որ նաև տաղանդավոր երաժիշտ էր, Բրայլը բացի տառերից ու թվերից նույն սկզբունքներով մշակեց նոտագրություն և երաժշտություն էր դասավանդում կույրերին։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուի Բրայլ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 554