Լուչերա
Բնակավայր | |||
---|---|---|---|
Լուչերա | |||
| |||
Երկիր | Իտալիա | ||
Համայնք | Ֆոջա | ||
Մակերես | 339,79 կմ² | ||
ԲԾՄ | 219 մետր | ||
Բնակչություն | ▼30 975 մարդ (հունվարի 1, 2023)[1] | ||
Ժամային գոտի | UTC+1 և UTC+2 | ||
Հեռախոսային կոդ | 0881 | ||
Փոստային դասիչ | 71036 | ||
Ավտոմոբիլային կոդ | FG | ||
Պաշտոնական կայք | comune.lucera.fg.it | ||
| |||
Լուչերա (իտալ.՝ Lucera, բառացի՝ «լուսափայլ»), իտալական Ֆոջա գավառի Ապուլիա մարզի ոչ մեծ, բայց պատմական կարևոր նշանակություն ունեցող քաղաք (մունիցիպալիտետ)։ Բնակչությունը կազմում է 34,7 հազար մարդ (2009)։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հարավային Իտալիայի այլ նահանգների նման Լուչերան ևս բնորոշվում է թույլ տնտեսությամբ և ոչ բարենապաստ ժողովրդագրական իրադրությամբ։ Քաղաքում գործում են տեխնիկական դպրոց և կաթոլիկ եկեղեցի։ Պահպանվել են Ֆրիդրիխ II-ի կողմից կառուցված Ֆիորենտինո ամրոցի ավերակները։ Հենց այստեղ է իր կյանքին վերջ տվել միջնադարյան ամենահզոր ղեկավարներից մեկը։
Քաղաքն առաջացել է որպես հին հունական աքսորավայր։ Մ.թ.ա. 314 թվականին մտել է ընդլայնված Հռոմեական կայսրության կազմի մեջ` Լյուցերիա Ապուլորում (Luceria Apulorum) անունով։
Քրիստոնեական ժամանակներում քաղաքի հովանավորը դարձել է լուչերյան Մարիամ Աստվածածինը, տոնակատարությունները տեղի են ունենում օգոստոսի 16-ին և նոյեմբերի 29-ին։
Մուսուլմանական Լուչերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջնադարում (1240-1300 թվականներին) Լուչերան հայտնի է դարձել նորմանների գրաված Սիցիլիայի էմիրությունից այստեղ մուսուլմանների մասսայական արտաքսմամբ։ Արդյունքում, այն վերածվեց մուսուլմանական մեծ քաղաքի (Luceria Saracaenorum)՝ շուրջ 30 հազար բնակչությամբ, ովքեր ապրում էին Շարիաթի օրենքներով։ Քրիստոնյաների հետ մշտական ընդհարումները վերջին հաշվով հանգեցրին 1300 թվականից հետո մուսուլմանական համայնքի ոչնչացմանը։
Հայտնի բնակիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ֆրանչեսկո Անտոնինո Ֆասանի (1681-1742) - Կաթոլիկ սուրբ եկեղեցու վանական,
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Մայր տաճար
-
Անտիկ ամֆիթատրոն
-
Շտաուֆենյան ամրոց
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (իտալ.)
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Alexander Knaak: Prolegomena zu einem Corpuswerk der Architektur Friedrichs II. von Hohenstaufen im Königsreich Sizilien 1220–1250, Marburg 2001. 3-89445-278-1 (For the medieval Lucera Castle of the Hohenstaufen see pp. 24–38)
- Aalulbayt Library, An Introduction to the Spread of Islam
- Taylor, Julie. Muslims in Medieval Italy: The Colony at Lucera. Lexington Books, 2005.
- University of Michigan-Dearborn, UM-Dearborn professor publishes history of Muslim community in medieval Italy (press release), 20 November 2003
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լուչերա» հոդվածին։ |
|