Խալիսկո (նահանգ)
Խալիսկո իսպ.՝ Jalisco | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Մեքսիկա | ||||
Մասն է | Western Mexico? | ||||
Կարգավիճակ | նահանգ | ||||
Մտնում է | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[1] | ||||
Ներառում է | 125 համայնքներ[2] | ||||
Վարչկենտրոն | Գվադալախարա | ||||
Խոշորագույն քաղաք | Գվադալախարա | ||||
ԲԾՄ | 1355 մետր | ||||
Օրենսդրական մարմին | Congress of Jalisco? | ||||
նահանգապետ | Խորխե Արիստոտելես Սանդովալ Դիաս, 1.03.2013 | ||||
Հիմնական լեզու | իսպաներեն | ||||
Բնակչություն (2010) | 7 350 682 (4 տեղ) | ||||
Խտություն | 91, 73 ( 12 տեղ) | ||||
Ազգային կազմ | Մետիսներ, սպիտակամորթներ, ացտեկներ, ուինչոլներ | ||||
Կրոնական կազմ | Կաթոլիկ (95, 4 %), բողոքականներ և ավետարանչականներ (2 %), այլ քրիստոնյաներ (0, 9 %), հուդիստներ (0, 1 %), այլ կրոններ (0, 9 %), աթեիստներ և անհավատներ (0, 9 %). | ||||
Տարածք | 80 137 (6 տեղ) | ||||
Բարձրություն ծովի մ-ից՝ - Ցածրագույն կետ | 4260 մ | ||||
Հիմնադրված է | 1823, հունիսի 2 թ. | ||||
Սահմանակցում է | Գուանախուատո, Ագուասկալիենտես, Կոլիմա, Սակատեկաս, Միչոական և Նայարիտ | ||||
Ժամային գոտի | UTC-6 | ||||
ISO 3166-2 կոդ | MX-JAL | ||||
Փոստային ինդեքսներ | Jal. | ||||
jalisco.gob.mx | |||||
Խալիսկո, Հալիսկո, (իսպ.՝ Jalisco; իսպաներեն արտասանություն։ [xaˈlisko]), պաշտոնական անվանումը՝ Խալիսկոյի ազատ և ինքնավար նահանգ (Estado Libre y Soberano de Jalisco), Մեքսիկայի 31 նահանգներից մեկը[3]։ Վարչական կենտրոնը Գվադալախարա քաղաքն է։ Ըստ 2010 թվականի տվյալների՝ բնակչությունը 7 350 682 մարդ է։ Տարածքը կազմում է 80 137 կմ2։
Ստուգաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նահանգի անվանումը նշանակում է «ավազե հարթավայր», ծագել է ացտեկական xalli բառից (նշանակում է т «ավազ» կամ «հող») և ixtli (նշանակում է «դեմք» կամ «հարթավայր») և -co (վայր) մասնիկից։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Խալիսկոն սահմաններ ունի Նայարիտ նահանգի հետ (հյուսիս-արևմուտք), Սակատեկասի և Ագուասկալենտեսի հետ (հյուսիս), Գուանախուատոյի (արևելք), Կոլիմայի և Միչոականի հետ (հարավ), արևմուտքում ողողվում է Խաղաղ օվկիանոսով։
Նահանգի տարածքը կազմում է 80 137 կմ2, որը կազմում է Մեքսիկայի տարաքի 4, 09 % -ը։
Խալիսկոյի տարածքում են գտնվում Մեքսիկական բարձրավանդակը, Արևելյան Սիեռա Մադրեն (4054 մ), Արևմտյան Սիեռա Մադրեն (3150 մ), Տրանս մեքսիկական հրաբխային գոտին։ Խալիսկոյի տարածքում է գտնվում Մեքսիկայի ամենախոշոր քաղցրահամ լիճը՝ Չապալան։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2010 թվականին Խալիսկոյի բնակչությունը կազմել է 7 350 682 մարդ։ Կյանքի միջին տևողությունը 73 տարի է տղամարդկանց, 77, 8 տարի՝ կանանց համար։ Բնակչության 95 %-ը կաթոլիկ է։ Գվադալախարայում է բնակվում 4 434 252 մարդ։
Խոշոր քաղաքեր
- Գվադալախարա - 1 494 134
- Սապոպան - 1 243 538
- Տլակեպակե - 608 187
- Տոնալա - 478 981
- Տլախոմուլկո դե Սունգա - 416 552
- Պուերտո Վալյարտա - 255 725
- Լագոս դե Մերենո - 153 855
- Էլ Սալտո - 138 585
Խալիսկոյի առավել բազմամարդ հնդկացիական էթնիկ խումբը ուինչոլիներն են, որոնք կենտրոնացած են նահանգի հյուսիսային հատվածում՝ Բոլանոս, Ուէխուկիլա օ Վիլլա Գերերո համայնքներում։ Նահանգի հարավային մասում՝ Տուսպան և Տոնիլա համայնքներում ապրում են նաուաները։ Իսպանացիների և ֆրանսիացների սպիտակամորթ ժառանգները կազմում են բնակչության 85 %-ը, մետիսները՝ 15 %-ը։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ունի 125 համայնք, որոնք ընդգրկված են 12 շրջանների մեջ[4][5]։
- Regíón Norte
- Región Altos Norte
- Región Altos Sur
- Región Ciénega
- Región Sureste
- Región Sur
- Región Sierra de Amula
- Región Costa Sur
- Región Costa Norte
- Región Sierra Occidental
- Región Valles
- Región Centro
Քույր քաղաքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Մեքսիկայի վիճակագրության և աշխարհագրության ազգային ինստիտուտ — 1983.
- ↑ Խալիսկոյի համայնքները
- ↑ "Las Diputaciones Provinciales" (իսպաներեն). p. 15.
- ↑ «Խալիսկոյի պատմությունը». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Խալիսկոյի մասին
- ↑ http://soir.senate.ca.gov/senateconcurrentresolutionno82
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք
- Խալիսկո նահանգի հնդկացիների պատմությունը
- Նահանգի կոնգրեսը
- Խալիսկոյի գերագույն դատարանը Արխիվացված 2011-12-20 Wayback Machine
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խալիսկո (նահանգ)» հոդվածին։ |
|