Jump to content

Խարթում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խարթում
արաբ․՝ الخرطوم‎‎
Խարթումը գիշերով
Տեսակքաղաք, մեծ քաղաք և federal capital?
Երկիր Սուդան[1]
ՎարչատարածքԽարթում
ԲԾՄ382 մետր
Մակերես30 000 կմ²[2]
Ջրլիցի ափինՆեղոս, Սպիտակ Նեղոս և Կապույտ Նեղոս
Քարտեզ
Քարտեզ

Խարթումը (արաբ․՝ الخرطوم‎‎ al-Kharṭūm) Սուդանի մայրաքաղաքն է։ Գտնվում է Սպիտակ Նեղոս և Կապույտ Նեղոս գետերի միախառնման տեղում։ Այստեղից հոսում է Նեղոս գետը դեպի հյուսիս Եգիպտոսով մինչև Միջերկրական ծով։

Օմդուրմանի, Հյուսիսային Խարթումի և արվարձանների հետ կազմում է միասնական՝ «եռյակ քաղաք», ագլոմերացիա, մոտ 5 345 000 մարդ (2018)[[3]։ Սպիտակ և Երկնագույն Նեղոսների միախառնման վայրում գետային նավահանգիստ է, երկաթուղային և ավտոճանապարհների հանգույց։ Երկրի քաղաքական, մշակութային և առևտրական կենտրոնն է։ Կա տեքստիլ, սննդի, տրիկոտաժի արդյունաբերություն։ Ունի օդանավակայան, համալսարան։ Խարթումում գտնվում է Սուդանի թանգարանը։

Խարթումը հիմնադրել է Եգիպտոսի թուրք կառավարիչ Մուհամեդ Ալիի որդի Իսմայիլը, 1820-ական թվականներին։ 1830 թվականից՝ Սուդանի մայրաքաղաքը։ XIX դարի կեսից դարձել է Սուդանի և Հյուսիս-Արևելյան Աֆրիկայի առևտրային կարևոր կենտրոն։ 1881 - 1898 թվականների մահդիստների ապստամբության ժամանակ ավերվել է, և մայրաքաղաքը տեղափոխվել է Օմդուրման։ Անգլիացիները՝ ապստամբությունը ճնշելուց հետո (1898) Խարթումը դարձրել են Անգլո-Եգիպտական Սուդանի մայրաքաղաքը։ Առաջին (1914 - 1918) և հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմներից (1939 - 1945) հետո Խարթումը Սուդանի ազգային-ազատագրական շարժման կարևոր կենտրոններից է եղել։

Անվանումն առաջացել է Սպիտակ և Կապույտ Նեղոսների միախառնման տեղում գոյացած այն հրվանդանի անունից, որտեղ 1820֊ական թվականներին հիմնադրվել է քաղաքը։ Այդ հրվանդանն անվանում էին Ռաս էլ֊Խարթում, որն արաբերեն նշանակում է «փղի կնճիթի ծայր», այսինքն՝ միջագետքի կնճիթաձև նեղացում[4]։

Ըստ մի շարք ցուցանիշների՝ Խարթումն աշխարհի ամենաշոգ խոշոր քաղաքն է։ Խարթումին բնորոշ է արևադարձային անապատային կլիմա, սակայն աշխարհագրական ցածր լայնության պատճառով ամառվա և ձմեռվա միջև ջերմաստիճանային տատանումները համեմատաբար աննկատ են և կազմում են ընդամենը 12 °C, ամենացուրտ՝ հունվար և ամենատաք՝ հունիս ամիսների միջև։ Ի տարբերություն նմանատիպ կլիմա ունեցող այլ քաղաքների` Բաղդադ, Ֆինիքս, Էր Ռիադ, որոնց բնորոշ է ավելի զով տարվա եղանակ, երբ տապը բացակայում է։ Խարթումում նույնիսկ ձմռան ամիսներին միջին առավելագույն ջերմաստիճանը երբեք չի իջնում 30 °C-ից։ Խարթումի տարեկան միջին ջերմաստիճանը 37 °С է, աշխարհի ոչ մի այլ խոշոր քաղաք չունի այդպիսի բարձր տարեկան ցուցանիշ[5][6]։

Խարթումի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Ռեկորդային բարձր °C (°F) 39.7
(103.5)
42.5
(108.5)
45.2
(113.4)
46.2
(115.2)
46.8
(116.2)
46.3
(115.3)
44.5
(112.1)
43.5
(110.3)
44.0
(111.2)
43.0
(109.4)
41.0
(105.8)
39.0
(102.2)
46.8
(116.2)
Միջին բարձր °C (°F) 30.7
(87.3)
32.6
(90.7)
36.5
(97.7)
40.4
(104.7)
41.9
(107.4)
41.3
(106.3)
38.5
(101.3)
37.6
(99.7)
38.7
(101.7)
39.3
(102.7)
35.2
(95.4)
31.7
(89.1)
37.0
(98.6)
Միջին օրական °C (°F) 23.2
(73.8)
25.0
(77)
28.7
(83.7)
31.9
(89.4)
34.5
(94.1)
34.3
(93.7)
32.1
(89.8)
31.5
(88.7)
32.5
(90.5)
32.4
(90.3)
28.1
(82.6)
24.5
(76.1)
29.9
(85.8)
Միջին ցածր °C (°F) 15.6
(60.1)
16.8
(62.2)
20.3
(68.5)
24.1
(75.4)
27.3
(81.1)
27.6
(81.7)
26.2
(79.2)
25.6
(78.1)
26.3
(79.3)
25.9
(78.6)
21.0
(69.8)
17.0
(62.6)
22.8
(73)
Ռեկորդային ցածր °C (°F) 8.0
(46.4)
8.6
(47.5)
12.6
(54.7)
12.7
(54.9)
18.5
(65.3)
20.2
(68.4)
17.8
(64)
18.0
(64.4)
17.7
(63.9)
17.5
(63.5)
11.0
(51.8)
6.2
(43.2)
6.2
(43.2)
Տեղումներ մմ (դյույմ) 0.0
(0)
0.0
(0)
0.1
(0.004)
0.0
(0)
3.9
(0.154)
4.2
(0.165)
29.6
(1.165)
48.3
(1.902)
26.7
(1.051)
7.8
(0.307)
0.7
(0.028)
0.0
(0)
121.3
(4.776)
Միջ. տեղումների օրեր (≥ 0.1 mm) 0.0 0.0 0.1 0.0 0.9 0.9 4.0 4.2 3.4 1.2 0.0 0.0 14.7
% խոնավություն 27 22 17 16 19 28 43 49 40 28 27 30 29
Միջին ամսական արևային ժամ 316.2 296.6 316.2 318.0 310.0 279.0 269.7 272.8 273.0 306.9 303.0 319.3 3580,7
Միջին օրական արևային ժամ 10.2 10.5 10.2 10.6 10.0 9.3 8.7 8.8 8.1 9.9 10.1 10.3 9.8
Աղբյուր #1: Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպություն[7] (NOAA) (էքստրեմալ ջերմաստիճաններ և խոնավություն 1961–1990)[8]
Աղբյուր #2: Գերմանիայի օթերևութաբանական ծառայություն (միջին ամսական արևային ժամ, 1961-1990)[9]

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Բնակչություն[10]
Քաղաք Ագլոմերացիա
1907[11] 69, 349 k. A.
1956 93, 100 245, 800
1973 333, 906 748, 300
1983 476, 218 1, 340, 646
1993 947, 483 2, 919, 773
2007 Estimate 2, 207, 794 8, 363, 915

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]


Խարթումի համայնապատկերը
Խարթումի համայնապատկերը


Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. archINFORM (գերմ.) — 1994.
  2. http://geosfera.info/afrika/sudan/1336-hartum-stolica-sudana.html
  3. Demographia World Urban Areas
  4. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
  5. «Географическая карта - Хартум (Khartoum) - MAP[N]ALL.COM». www.mapnall.com. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  6. d.o.o, Yu Media Group. «Khartoum, Sudan - Detailed climate information and monthly weather forecast». Weather Atlas (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 8-ին.
  7. «World Weather Information Service – Khartoum». World Meteorological Organization. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 6-ին. Վերցված է 2010 թ․ մայիսի 6-ին.
  8. «Khartoum Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է 2014 թ․ հունվարի 16-ին.
  9. «Klimatafel von Khartoum / Sudan» (PDF). Baseline climate means (1961-1990) from stations all over the world (German). Deutscher Wetterdienst. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 22-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  10. http://bevoelkerungsstatistik.de
  11. «Encyclopedia Britannica von 1911: Band 15, Seite 773». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 15-ին. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 14-ին.
  12. https://kvs.gov.spb.ru/en/agreements/
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Խարթում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 43