Jump to content

Խորվաթներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Խորվաթներ
Ընդհանուր քանակ

7,5-8,5 միլիոն

Բնակեցում
Եվրոպա 5,5 միլիոն
Գերմանիա Գերմանիա 227,510 - 350,000 [1]
Ավստրիա Ավստրիա 150,719 (2001)
Սերբիա Սերբիա 57,900 (2011)
Շվեյցարիա Շվեյցարիա 40,484 (2006)
Սլովենիա Սլովենիա 35,642 (2002)
Շվեդիա Շվեդիա 35,000 [2]
Ֆրանսիա Ֆրանսիա 30,000
Հունգարիա Հունգարիա 23,561
Իտալիա Իտալիա 21,360
Նիդերլանդներ Նիդերլանդներ 10,000 [3]
Միացյալ Թագավորություն Միացյալ Թագավորություն 6,992
Չեռնոգորիա Չեռնոգորիա 6,021 (2011)
Ռումինիա Ռումինիա 6,786
Դանիա Դանիա 5,400
Նորվեգիա Նորվեգիա 3,909 [4]
Սլովակիա Սլովակիա 2,600
Չեխիա Չեխիա 850–2,000 [5][6]
Հյուսիսային Ամերիկա 530,000 - 1.2 միլիոն
Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ 414,714 (2012)[7] - 1,200,000 [8]
Կանադա Կանադա 114,880 [9]
Հարավային Ամերիկա 650,000
Արգենտինա Արգենտինա 250,000
Չիլի 200,000 [10]
Բրազիլիա Բրազիլիա 20,000
Պերու Պերու 6,000
Պարագվայ Պարագվայ 5,000
Էկվադոր Էկվադոր 4,000 [11]
Այլ 250,000
Ավստրալիա Ավստրալիա 126,264 (2011)
Նոր Զելանդիա Նոր Զելանդիա 2,550 (2006) - 60,000 [12][13]
Հարավային Աֆրիկա Հարավային Աֆրիկա 8,000
Լեզու(ներ)
Խորվաթերեն
Հավատք(ներ)
հիմնականում Հռոմի Կաթոլիկ

Խորվաթներ, սլավոնական ազգ։ Թիվը՝ 4,5 միլիոն (1971 թվական), որից ավելի քան 3,5 մլն՝ Խորվաթիայում։

Բնակվում են նաև Բոսնիայում, Հերցեգովինայում, Սերբիայում, երկրի այլ հանրապետություններում, մյուս երկրներից՝ Ավստրիայում (գրադիշչանյան հանրապետություն), Հունգարիայում, Ամերիկայի երկրներում (գլխավորապես՝ ԱՄՆ-ում) և Ավստրալիայում։ Խոսում են սերբա-հորվաթերեն։ Հավատացյալների մեծ մասը կաթոլիկներ են, աննշան քանակությամբ՝ ուղղափառներ, բողոքականներ և մուսուլմաններ։ 6-7-րդ դարերում խորվաթների նախնիները (կաչիչներ, շուբիչներ, սվաչիչներ և այլն) բնակվել են Հյուսիսային Դալմաթիայի մերձափնյա շրջաններում, Հարավային Իստրիայում, Բոսնիայի հյուսիսում, Սավա և Դրավա գետերի միջև։

9-րդ դարում կազմավորվել է Խորվաթական պետությունը (925 թվականից՝ թագավորություն)։ 1102 թվականից խորվաթների հիմնական կորիզը (Խորվաթիայի և Սլովենիայի բնակիչները) եղել է Հունգարիայի, այնուհետև՝ Թուրքիայի և Ավստրիայի տիրապետության տակ։ 1918 թվականին Խորվաթները միավորվեցին սերբերի, սլովենների և Խորվաթների թագավորության (1929 թվականից՝ Հարավսլավիա) կազմում։ 1945 թվականին խորվաթները Հարավսլավիայի Ֆեդերատիվ ժողովրդական Հանրապետության կազմում ստացան ինքնավարություն և ձևավորվեցին որպես սոցիալիստական ազգ։ Այժմ ունեն զարգացած արդյունաբերություն, գյուղատնտեսություն, գիտություն և մշակույթ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «State Office for Croats Abroad». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 30-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  2. «Hrvatsko iseljeništvo u Švedskoj». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  3. «State Office for Croats Abroad». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 20-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  4. «Table 4 Persons with immigrant background by immigration category and country background. 1 January 2010». Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  5. Joshua Project. «Croat of Czech Republic Ethnic People Profile». Joshuaproject.net. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  6. «Moravian Croats». Croatianhistory.net. Վերցված է 2013 թ․ մարտի 26-ին.
  7. Results   American Fact Finder (US Census Bureau)
  8. Croatian diaspora in the USA Արխիվացված 2019-02-06 Wayback Machine It has been estimated that around 1.200.000 Croats and their descendants live in the USA.
  9. «2011 National Household Survey: Data tables». Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  10. Diaspora Croata El Ministerio de Relaciones Exteriores de la República de Chile evalúa que en ese país actualmente viven 380.000 personas consideradas de ser de descendencia croata, lo que es un 2,4% de la población total de Chile.
  11. «State Office for Croats Abroad». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  12. «7. Facts and figures – Dalmatians – Te Ara Encyclopedia of New Zealand». Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
  13. «Hrvatsko iseljeništvo u Novom Zelandu». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 3-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 18-ին.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 594