Ծալկայի շրջան
Այս հոդվածն աղբյուրների կարիք ունի։ Դուք կարող եք բարելավել հոդվածը՝ գտնելով բերված տեղեկությունների հաստատումը վստահելի աղբյուրներում և ավելացնելով դրանց հղումները հոդվածին։ Անհիմն հղումները ենթակա են հեռացման։ |
Ծալկայի շրջան վրաց.՝ წალკის მუნიციპალიტეტი | |||||
---|---|---|---|---|---|
| |||||
Երկիր | Վրաստան | ||||
Կարգավիճակ | Շրջան | ||||
Մտնում է | Քվեմո Քարթլի | ||||
Վարչկենտրոն | Ծալկա | ||||
Հիմնական լեզու | Հայերեն, հունարեն, վրացերեն, ադրբեջաներեն | ||||
Բնակչություն (2008) | 21700 (54 տեղ) | ||||
Խտություն | ( 49 տեղ) | ||||
Ազգային կազմ | Հայեր, հույներ, վրացիներ, ադրբեջանցիներ | ||||
Կրոնական կազմ | Հայ Առաքելական եկեղեցի Վրաց Ուղղափառ եկեղեցի Շիա իսլամ | ||||
Տարածք | 1051 (18 տեղ) | ||||
Հապավում | GE.KK.TK | ||||
ISO 3166-2 կոդ | 60 | ||||
Փոստային ինդեքսներ | 53xx[1] | ||||
tsalka.gov.ge | |||||
Ծալկայի շրջան (վրաց.՝ წალკის მუნიციპალიტეტი՝ ծալկաս մունիցիպալիտետի), 2-րդ մակարդակի վարչական միավոր է Վրաստանում։ Մտնում է Քվեմո Քարթլի երկրամասի (մխարեի) կազմի մեջ։ Վարչական կենտրոնը Ծալկա քաղաքն է։ Հնում շրջանը եղել է Հայաստանի հյուսիսային ռազմապաշտպանական վահանի՝ Գուգարաց բդեշխության կարևոր հատվածներից մեկը՝ կազմելով նրա Թռեղք գավառի հիմնական մասը։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ վերջին մարդահամարի (2002) շրջանի բնակչությունը կազմել էր 20.888 մարդ։ Ըստ 2008 թվականի հունվարի 1 տվյալների շրջանի բնակչության թիվն է 21,7 հազար մարդ։
Հայեր | 11484 | 54,98% |
Հույներ | 4589 | 21,97% |
Վրացիներ | 2510 | 12,02% |
Ադրբեջանցիներ | 1992 | 9,54% |
Ռուսներ | 125 | 0,60% |
Օսեր | 18 | 0,09% |
Ուկրաինացիներ | 3 | 0,01% |
Աբխազներ | 2 | 0,01% |
Եզդիներ | 2 | 0,01% |
Քիստիններ | 0 | - |
ընդհանուր | 20888 | 100,00% |
Հայաբնակ գյուղերը
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծալկայի շրջանը ներկայումս ունի տասներեք հայաբնակ գյուղ։ Դրանք են (ըստ այբբենական կարգի)՝
- Աշկալա
- Այազմա
- Բուռնաշեթ
- Դամալա-Խարաբա
- Դարագյուղ
- Խաչգյուղ
- Դաշբաշ
- Ղաբուռ
- Ղզլքիլիսա
- Ղուշչի
- Նարդևան
- Չիֆթքիլիսա
- Օզնի
Գրեթե բոլոր հայկական գյուղերը հիմնադրվել են 1828-1829 թվականների ռուս-թուրքական պատերազմից հետո, Էրզրումի, Կարսի, Բայազետի շրջաններից գաղթած հայերի կողմից։ Այդ ժամանակ Ծալկայի շրջանում հաստատվեց շուրջ 1,050 հայ ընտանիք։ Բնակչության ծագման, ինչպես նաև բնակավայրի հիմնադրման ժամանակի առումներով, առանձնանում է Դաշբաշ գյուղը, որը ստեղծվել է 18-րդ դարի վերջերին Արցախից և Լոռիից գաղթած հայերի կողմից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ საქართველოს ფოსტა — 1805.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
|
|
|