Jump to content

Ծարավ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ծարավ, ֆիզիոլոգիական վիճակ, որով կարգավորվում է ջրի մուտքը մարդու և կենդանիների օրգանիզմ։

Մարդու ծարավը արտահայտվում է ըմպանում և բերանի խոռոչում չորության զգացումով։ Ծարավը պայմանավորված է կենտրոնական նյարդային համակարգի տարբեր բաժիններում (հիպոթալամուսում, լիմբիկո-ռեթիկուլային համակարգում, գլխուղեղի մեծ կիսագնդերի կեղևում և այլուր) տեղադրված նյարդային բջիջների՝ ծարավի կենտրոնի գործունեությամբ և կապված է ռեֆլեկտոր ռեակցիաների հետ։ Ծարավի զգացումն ի հայտ է գալիս օրգանիզմում ջրի պակասի, ինչպես նաև ախտաբանական որոշ վիճակների հետևանքով և ուժեղանում է շաքարախտի, երիկամների հիվանդությունների, ջրա-աղային փոխանակության խանգարումների դեպքում։ Տաք արտադրամասերում աշխատելիս, արշավների, ուժեղ շոգի ժամանակ ծարավը հագեցնելու համար խորհուրդ է տրվում օգտագործել 0, 3-0, 5% NaCl-ի լուծույթ, բերանի խոռոչը և ըմպանը ողողել ջրով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 120