Կամեա (ազգային պարկ)
Տեսակ | ազգային պարկ |
---|---|
Երկիր | Անգոլա |
Վարչատարածք | Moxico Province? |
Հիմնվել է | 1957 |
Մակերես | 1445 կմ² |
ԲԾՄ | 1100 մետր |
Կամեա, ազգային պարկ Անգոլայում, տեղակայված է Մոշիկո գավառում[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1937 թվականից Կամեա ազգային պարկի ներկայիս տարածքը արգելոց էր։ 1957 թվականին այն ստացավ ազգային պարկի կարգավիճակ[2]։ Այդ ժամանակ պարկում դժվար դրություն էր՝ պայմանավորված Անգոլայում ավարտված քաղաքացիական պատերազմով։ Պարկի կենդանական աշխարհը գրեթե ամբողջովին ոչնչացված էր։ Այդ բախման արդյունքում սկսվել էր անկառավարելի որս և ենթակառուցվածքի քայքայում։ Անձնակազմի և պաշարների բացակայության պատճառով որսագողության խնդիրը պարկում պահպանվում է։
Կառավարությունը և միջազգային հանրությունը մեծ ջանքեր են գործադրում պարկը վերականգնելու նպատակով[3]։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամեա ազգային պարկը արևելքում սահմանակից է Զամբեզի, հարավում և արևմուտքում՝ Լուենա գետերին, իսկ հյուսիսում սահմանն անցնում է Բենգալյան երկաթգծով։
Պարկի մեծ մասը կազմված է ողողված մարգագետիններից, որոնք համարվում են Զամբեզի գետի ավազանի մի մասը և պարկի հյուսիսային մասում թափվում են Չիֆումեյջ գետը։ Կան նաև ընդարձակ սավաննային անտառներ (միոմբո), որոնք նման են Զամբիայի արևելքում գտնվող Զամբեզի գետի ավազաններին։
Ազգային պարկի տարածքը զբաղեցնում են ջրով ծածկված դաշտավայրերը։ Դրանց միայն 10 %-ն են անտառներ, մնացած տարածքը արոտավայր է, և շուրջ 4 %-ը թփուտներ են։ Պարկը յուրահատուկ բնական միջավայր է, ինչը չի հանդիպում Անգոլայի այլ հատվածներում։
Կենսոլորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամեա ազգային պարկում առավել տարածված են կաթնասունները` գնուն և սև մեծ այծքաղը։
Բուսական աշխարհը ներկայացված է եղեգնյա թփուտներով և ճահճային խոտածածկույթներով։ Նման բնական էկոհամակարգի պայմաններում գոյացել են մեծ քանակությամբ թռչուններ՝ հատկապես ջրային տեսակներ։
Ազգային պարկի սահմաններում գրանցված է մշտապես բնակվող շուրջ 29 տեսակ ջրաճահճային թռչուն։ Առավել տարածված տեսակներ են սևաճակատ ճնճղուկները, ճանճորսները, սևակարմիր ծիծեռնակները և այլ փետրավորներ։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սևաճակատ ճնճղուկի բույն
-
Սևաճակատ ճնճղուկ (էգ)
-
Սևաճակատ ճնճղուկ (արու)
-
Սևակարմիր ծիծեռնակ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.cpires.com/angola_parques.html
- ↑ Naturais e Zonas Protegidas de Angola
- ↑ «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ հունվարի 3-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 3-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Birdlife.org Ազգային պարկի էջը Արխիվացված 2009-01-03 Wayback Machine
- Park.it profile of Անգոլայի ազգային պարկեր
- Կարմիր գիրք Արխիվացված 2016-03-04 Wayback Machine
- protectedplanet.net Արխիվացված 2012-09-11 Wayback Machine
|