Կամելիա (ալգորիթմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Կամելիա (այլ կիրառումներ)
Կամելիա | |
---|---|
Տեսակ | Feistel cipher? |
Կամելիա (անգլ.՝ Camellia, ճապ.՝ カメリア), 128֊բիթանի սիմետրիկ բանալիով գաղտնագրման ալգորիթմ, ծրագրավորված համատեղ Միցուբիշիի և Ճապոնիայի «Նիպոն հեռագիր և հեռախոս» ընկերության (անգլ.՝ Nippon Telegraph and Telephone) կողմից։ Ալգորիթմը որակավորված է ISO/IEC֊ի, Եվրոպական Միության NESSIE նախագծի և Ճապոնական CRYPTREC նախագծի կողմից։ Ալգորիթմն ունի անվտանգության և գործունեության ունակությաններ համեմատելի AES֊ի հետ (անգլ.՝ Advanced Encryption Standard)[1]:
Կամելիայի բլոկի չափը 16 բայթ է (128 բիթ), և կարող է օգտագործել 128, 192 կամ 256֊բիթանոց բանալի։ Այս բլոկային գաղտնագրման ալգորիթմն նախագծված է այնպես, որ լինի կիրառելի և՛ ծրագրայնապես, և՛ տեխնիկապես, էժան սմարթ քարդերից մինչև գերարագ ցանցային համակարգեր[2]։
Նախագիծ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամելիան Ֆայստելյան ցանցով գաղտնագրման ալգորիթմ է կա՛մ 18 շրջապտույտով (128֊բիթանոց բանալու դեպքում), կա՛մ 24 շրջապտույտով (192 կամ 256֊բիթանոց բանալու դեպքում)։ Ամեն վեցերորդ շրջապտույտին տրամաբանական ձևափոխության շերտն է կիրառվում, այսպես կոչված «FL֊ֆունկցիան» կամ դրա հակադարձը։ Կամելիան օգտագործում է ներածման ու արտածման նմանության ձևափոխոխությունների (անգլ.՝ affine transformations, ռուս.՝ аффинное преобразование) չորս 8 x 8֊բիթանոց S-box֊եր և տրամաբանական գործողություններ։ Այն նույնպես օգտագործում է մուտքի և ելքի key whitening։ Կրիպտոգրաֆիկական դիֆուզիայի շերտը օգտագործում է Մատրիցի վրա հիմնված գծային ձևափոխումներ։
Անվտանգության վերլուծություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամելիան բլոկային գաղտնագրիչ է, որն ամբողջովին հնարավոր է արտահայտել բազմափոփոխական համեմատությունների չառանչվող համակարգերով[3]։
- Կամելիայի (ինչպես նաև AES֊ի) S-box֊երը հնարվոր է ներկայացնել 80 համեմատությունների մեջ 23 քառակուսային հավասարումների մի համակարգի տեսքով[4]։
- Ենթաբանալիների ստեղծման ալգորիթմը (անգլ.՝ key schedule) հնարավոր է ներկայացնել 768 փոփոխականների մեջ 1120 հավասարումներով օգտագործելով 3328 գծային և քառակուսային համեմատություններ[3]։
- Ամբողջ բլոկային գաղտնագրիչը հնարավոր է ներկայացնել 2816 փոփոխականներում 5104 հավասարումներով օգտագործելով 14592 գծային և քառակուսային համեմատություններ[3]։
- Հանրագումարում պահանջվում է 6224 հավասարումներ 3584 փոփոխականերում օգտագործելով 17920 գծային և քառակուսային համեմատություններ[3]։
- Չորոշված փոփոխականների թվաքանակը լինում է 11696, որը մոտովոր նույնն է ինչ AES֊ի դեպքում։
Թեորիապես այսպիսի տեխնիկական տվյալները հնարավոր են դարձնում ապագայում Կամելիայի (և AES֊ի) ապակոդավորումը օգտագործելով հանրահաշվական հարձակումներից այնպիսին ինչպիսին է XSL֊ը։ Ներկայիս տեխնիկական միջոցներով նման հարձակումը կտևի տարիներ։
Արտոնագրի կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ Կամելիան արտոնագրված է, այն հնարավոր է օգտագործել առանց հեղինակին տուրք վճարելու[5]։ Այս կարգավիճակը (անգլ.՝ royalty-free license) թույլ տվեց նրան 2006 թվականի նայեմբերից դառնալու OpenSSL նախագծի մասը բաց ելակետային կոդով ԾԱ֊ի արտոնագրով (անգլ.՝ open-source license)[6]: Դա նույնպես թույլ է տվել դառնալու Մոզիլայի NSS մոդուլի մասը (անգլ.՝ Network Security Services)[7]:
Յուրացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամելիայի աջակցումն ավելացվել է Մոզիլա Ֆայրֆոքս 3֊ի վերջին թողարկման մեջ 2008 թվականին[7]։
Ավելի ուշ այդ տարի, FreeBSD֊ի թողարկումների ինժեներական թիմը հայտարարեց, որ գաղտնագրող ալգորիթմն ընդգրկվել է FreeBSD 6.4 թողարկման մեջ։ Նաև Կամելիայի աջակցումն ավելցվել էր FreeBSD֊ի սկավառակի գաղտնագրման հիշողության կլասի geli֊ին Յոշիսատո Յանագիսավայի կողմից[8]։
2009 թվականի սեպտեմբերին GNU Privacy Guard֊ը տարբերակ 1.4.10֊ում ավելացրեց Կամելիայի աջակցումը[9]։
Բացի այդ, տարբեր հայտնի անվտանգության փաթեթներ, ինչպիսիք են Crypto++֊ը, GnuTLS֊ը, PolarSSL֊ը և OpenSSL֊ը, նայնպես ընդգրկում են Կամելիան։
2013 թվականի մարտի 26֊ին վերընդգրկվել էր Ճապոնիայի էլ֊Կառավարության խորհուրդ տրվող գաղտնագրման ալգորիթմների նոր ցուցակում որպես միակ 128֊բիթային բլոկային գաղտնագրիչ։ Սա զուգադիպել է CRYPTREC֊ի ցուցակի 10 տարին մեկ թարմացվելու հետ։ Ընտրությունը կատարվել է հիմնվելով Կամելիայի հեշտ ձեռք բերման, անվտանգության և արագագործության բարձր հեղինակության համար, որոնք մրցունակ են AES֊ի հետ։ Կամելիան դեռ մնում է անապակոդավորելի իր ամբողջական կիրառմամբ[10]։ Անհնարին դիֆերենցիալ հարձակումը 12 շրջապտույտանի առանց FL/FL−1 շերտերի Կամելիայի վրա գոյություն չունի[11]։
Ստանդարտացում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամելիան որակավորվել է որպես ստանդարտ գաղտնագրման ալգորիթմ տարբեր ստանդարտացման կազմակերպությաւնների կողմից[12]։
- CRYPTREC
- NESSIE
- IETF
- Ալգորիթմ/Աշխատելակերպ
- S/MIME
- RFC 3657։ Use of the Camellia Encryption Algorithm in Cryptographic Message Syntax (CMS)
- XML Encryption
- RFC 4051։ Additional XML Security Uniform Resource Identifiers (URIs)
- TLS/SSL
- IPsec
- OpenPGP
- RFC 5581։ The Camellia Cipher in OpenPGP
- RSA-KEM «Cryptographic Message Syntax֊ի» մեջ
- RFC 5990։ Use of the RSA-KEM Key Transport Algorithm in the Cryptographic Message Syntax (CMS)
- Portable Symmetric Key Container (PSKC)
- RFC 6030։ Portable Symmetric Key Container (PSKC)
- Smart Grid
- RFC 6272։ Internet Protocols for the Smart Grid
- ISO/IEC
- ISO/IEC 18033-3:2010 Information technology—Security techniques—Encryption algorithms—Part 3։ Block ciphers
- ITU-T
- security mechanisms and procedures for Next-generation network (Y.2704)
- RSA Լաբորատորիաներ
- հաստատված գաղտնագրիչ PKCS#11֊ում
- «TV-Anytime» ֆորում
- approved cipher in TV-Anytime Rights Management and Protection Information for Broadcast Applications
- approved cipher in Bi-directional Metadata Delivery Protection
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Japan's First 128-bit Block Cipher 'Camellia' Approved as a New Standard Encryption Algorithm in the Internet». Phys.Org. 2005 թ․ հուլիսի 20. Վերցված է 2013 թ. հունվարի 14-ին.
- ↑ RFC 4132 Addition of Camellia Cipher Suites to Transport Layer Security (TLS)
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 Alex Biryukov, Christophe De Canniere (2003), «Block ciphers and systems of quadratic equations», Lecture Notes in Computer Science, proceedings of FSE 2003, Springer-Verlag, էջեր 274–289
- ↑ Nicolas T. Courtois and Josef Pieprzyk (2002), Cryptanalysis of Block Ciphers with Overdefined Systems of Equations (PDF), Springer-Verlag, էջեր 267–287, Վերցված է 2010 թ. օգոստոսի 13–ին-ին
- ↑ «Announcement of Royalty-free Licenses for Essential Patents of NTT Encryption and Digital Signature Algorithms». NTT. 2001 թ․ ապրիլի 17. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
- ↑ «The Open Source Community OpenSSL Project Adopts the Next Generation International Standard Cipher "Camellia" Developed in Japan». NTT. 2006 թ․ նոյեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 8-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
- ↑ 7,0 7,1 Gen Kanai (2007 թ․ հուլիսի 30). «Camellia cipher added to Firefox». Mozilla. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2014 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «FreeBSD System Manager's Manual: GELI(8)». 2011 թ․ մարտի 9.
- ↑ «GnuPG 1.4.10 released». 2009 թ․ սեպտեմբերի 2.
- ↑ «Camellia Encryption Algorithm Selected for New e-Government Recommended Ciphers List». 2013 թ․ մարտի 26.
- ↑ «Impossible differential cryptanalysis of reduced-round ARIA and Camellia». 2007 թ․ մայիսի 3.
- ↑ «Camellia Standardization Related Information». Վերցված է 2013 թ. նոյեմբերի 30–ին-ին.
Ընդհանուր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Xin-jie ZHAO, Tao WANG, Yuan-yuan ZHENG (2009). «Cache Timing Attacks on Camellia Block Cipher» (PDF). IACR. էջեր 1–18. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
- Xin-jie ZHAO, Tao WANG (2009). «An Improved Differential Fault Attack on Camellia» (PDF). IACR. էջեր 1–18. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
- Xin-jie ZHAO, Tao WANG (2010). «Further Improved Differential Fault Attacks on Camellia by Exploring Fault Width and Depth» (PDF). IACR. էջեր 1–16. Վերցված է 2013 թ․ հունվարի 14-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կամելիայի անգլերեն էջը Nippon Telegraph and Telephone֊ի կայքում
- 256bit Ciphers - CAMELLIA Reference implementation and derived code
- RFC 3657 Use of the Camellia Encryption Algorithm in Cryptographic Message Syntax (CMS)
- RFC 3713 A Description of the Camellia Encryption Algorithm
- RFC 4051 Additional XML Security Uniform Resource Identifiers (URIs)
- RFC 4132 Addition of Camellia Cipher Suites to Transport Layer Security (TLS)
- RFC 4312 The Camellia Cipher Algorithm and Its Use With IPsec
- RFC 5528 Camellia Counter Mode and Camellia Counter with CBC-MAC Mode Algorithms
- RFC 5529 Modes of Operation for Camellia for Use with IPsec
- RFC 5581 Certification of Camellia Cipher as IETF standard for OpenPGP
- RFC 5932 Camellia Cipher Suites for TLS
- RFC 5990 Use of the RSA-KEM Key Transport Algorithm in the Cryptographic Message Syntax (CMS)
- RFC 6030 Portable Symmetric Key Container (PSKC)
- RFC 6272 Internet Protocols for the Smart Grid
- RFC 6367 Addition of the Camellia Cipher Suites to Transport Layer Security (TLS)
- ISO/IEC 18033-3:2010 Information technology—Security techniques—Encryption algorithms—Part 3։ Block ciphers