Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Ավետիսյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Կամսար Մելքոնի Ավետիսյան (մայիսի 2, 1905(1905-05-02), Հին Բայազետ, Մարզվան, Սեբաստիայի վիլայեթ, Օսմանյան կայսրություն - հոկտեմբերի 24, 1976(1976-10-24), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ աշխարհագրագետ, մանկավարժ, գրող։
Ծնվել է Արևմտյան Հայաստանի Բագրևանդ գավառի Հին Բայազետ քաղաքում։ 1915 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոց։ 1932-1937 թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի աշխարհագրության ֆակուլտետում։ Համալսարանն ավարտելուց հետո աշխարհագրություն է դասավանդել Երևանի Խաչատուր Աբովյանի անվան մանկավարժական ինստիտուտում[1][2]։
- Անվանի աշխարհագրագետ ճանապարհորդներ, Երևան, 1951, 132 էջ։
- Ինչ է պատմում քարտեզը, Երևան, 1953, 193 էջ։
- Ասիայի երկրներով, Երևան, 1954, 240 էջ։
- Ժողովրդական Չինաստան (Տնտեսա-աշխարհագրական ակնարկ), Երևան, 1955, 160 էջ։
- Տոթակեզ աշխարհամաս (Աֆրիկա), Երևան, 1956, 153 էջ։
- Արևմտյան կիսագնդի երկրները, Երևան, 1959, 382 էջ։
- Արևելքի մարգարիտը, Երևան, 1964, 275 էջ։
- Երևանի պատմությունը անունների մեջ, հատ. Ա, Երևան, 1969, 44 էջ։
- Հրաշալիքների աշխարհում, Երևան, 1969, 118 էջ։
- Աշխարհագրական անունների բացատրական բառարան, Երևան, 1969, 361 էջ։
- Իմաստուն խոսքերի աշխարհում, Երևան, 1973, 198 էջ։
- Պատանի աշխարհագրագետ, Երևան, 1976, 252 էջ։
- Հայրենագիտական էտյուդներ, Երևան, 1979, 356 էջ։
- Աշխարհագրական անունների բացատրական բառարան, 2-րդ հրտ., Երևան, 1983, 204 էջ։
- Պատանի աշխարհագրագետ, 2-րդ լրացված հրտ., Երևան, 1985, 496 էջ։
Բառարաններ և հանրագիտարաններ | |
---|
| |
|