Jump to content

Կանադական Արկտիկական կղզեխումբ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանադական Արկտիկական կղզեխումբ
Տեսակկղզեխումբ
ՄայրցամաքՀյուսիսային Ամերիկա
Երկիր Կանադա[1]
ՎարչատարածքՆունավութ
Ամենաբարձր կետԲարբո
ԲԾՄ2616 մետր
Մակերես550 000 քառակուսի մղոն
Կազմված էԲաֆինի երկիր, Վիկտորիա կղզի, Էլսմիր, Բանքս, Prince Charles Island?, Դևիսի նեղուց, Somerset Island?, Bathurst Island?, Փրինս Պատրիկ և Coats Island?
Ջրլիցի ափինՀյուսիսային Սառուցյալ օվկիանոս
Քարտեզ
Քարտեզ
Կանադական արկտիկական կղզեխմբի քարտեզը

Կանադական արկտիկական կղզեխումբ (անգլ.՝ Canadian Arctic Archipelago, ֆր.՝ Archipel arctique canadien, Կանադայում այն հաճախ անվանում են պարզապես Արկտիկական կղզեխումբ), աշխարհի ամենամեծ (ավելին քան 1,4 միլիոն կմ²) կղզեխմբերից մեկը, գտնվում է Կանադայի մայրցամաքային մասից հյուսիս։

Աշխարհագրական դիրք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիների տարածքի հիմնական մասը պատկանում է Նունավուտ տարածքին, ավելի փոքր մասը հատկացվում է Հյուսիսարևմտյան տարածքներին։ Կղզիները ընկած են Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի ավազանում, միայն հարավարևելյան մասը գտնվում է Ատլանտյան օվկիանոսում։

Կղզեխմբի երեք կղզիները (Բաֆինի երկիր, Վիկտորիա և Էլսմիր) մտնում են աշխարհի տարածքով ամենամեծ կղզիների տասնյակի մեջ։ Կանադական կղզիներից ամենամեծ տասից ինը պատկանում են այս կղզեխմբին։ Ընդհանուր առմամբ, Կանադական արկտիկական կղզեխմբի կազմի մեջ են մտնում 36 563 կղզի, որոնցից 15-ը ունեն 10 հազար կմ²-ուց մեծ մակերես։

Գտնվում է մայրցամաքային ծանծաղուտում։ Օգտակար հանածոներից կան պղինձ, նավթ, գազ, երկաթ։ Կլիման արկտիկական է, արևելքում՝ ծովային, արևմուտքում՝ ցամաքային։ Տարածված է բազմամյա սառածությունը (154 հզ. կմ²)։ Հյուսիսում՝ տիրապետում է արկտիկական անապատը, հարավում՝ տունդրան։ Առավել տարածված կենդանիներից են հյուսիսային եղջերուն, սպիտակ արջը, բևեռաղվեսը, ծովերում՝ փոկը, կետը։

Կղզիների կլիման չափազանց խիստ է, արկտիկական։ Ցածրադիր, ափամերձ տարածքները զբաղեցնում է տունդրան, իսկ բարձունքները ծածկված են արկտիկական անապատով։ Շատ հազվադեպ հանդիպում են թփուտներ։

Առավելագույն բարձրությունը 2616 մ (Բարբո պիկ) է ծովի մակերևույթից։

Կղզի Տարածք Մակերես,
կմ²
Վայրը Բնակչություն,
մարդ (2001)
աշխարհում Կանադայում
1 Բաֆինի երկիր Նունավուտ 507 451 5 1 9563
2 Վիկտորիա Նունավուտ 217 291 9 2 1707
3 Էլսմիր Նունավուտ 196 236 10 3 168
4 Բանքս Նունավուտ 70 028 24 5 114
5 Դևոն Նունավուտ 55 247 27 6 0
6 Աքսել-Հեյբերգ Նունավուտ 43 178 32 7 0
7 Մելվիլ Նունավուտ 42 149 33 8 0
8 Սաութհեմպտոն Նունավուտ 41 214 34 9 721
9 Արքայազն Ուելսի կղզի Նունավուտ 33 339 40 10 0
10 Սոմերսեթ Նունավուտ 24 786 46 12 0
11 Բատերսթ Նունավուտ 16 042 54 13 0
12 Փրինս Պատրիկ Նունավուտ 15 848 55 14 0
13 Քինգ Վիլյամ Նունավուտ 13 111 61 15 960
14 Էլեֆ-Ռինգնես Նունավուտ 11 295 69 16 0
15 Բայլոտ Նունավուտ 11 067 72 17 0
Պիկ Բարբո (2616 մ), Էլսմիր կղզու ամենաբարձր գագաթը

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կղզիների մեծ մասը անմարդաբնակ է։ Բնակավայրերը կամ էսկիմոսների ավաններ են, կամ ռազմական բազաներ, կամ էլ գիտահետազոտական կայաններ։ Բնակչությունը կազմում է 14000 մարդ։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Hans Frebold։ Geologie der Arktis. 1. Auflage. Band 1, Gebr. Borntraeger, Stuttgart 2004.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Deutsche Nationalbibliothek Record #4029461-4 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանադական Արկտիկական կղզեխումբ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 231