Կանգուն
Արտաքին տեսք
Կանգուն, երկարության հին միավոր, չափի ձող։ Տարբեր ժամանակներում տարբեր ժողովուրդների օգտագործած կանգուն համապատասխանել է արմունկից մինչև բացված ձեռքի միջամատի ծայրը, անրակից մինչև արմունկը, անրակից մինչև միջամատի ծայրը եղած երկարությանը։ Հիշվել է անանուն պատմիչի մոտ (7-րդ դար) և հավասար է եղել 0,76704 մ։
Եգիպտոսում կիրառվել է, այսպես կոչված, արքայական կանգուն, որը համապատասխանել է 0,532 մ։ Հայկական աղբյուրներում կանգունի և երկարության այլ միավորների առնչությունը հետևյալն է՝
- 1 կանգունը = 1/300 պարսից ասպարեզ = 1/2 քայլ = 1/2100 մղոն։
Ռուսական գրավոր աղբյուրներում կանգունը հիշատակվել է 11-րդ դարից և հավասար է եղել 455-475 մմ։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մանանդյան Հ., Կշիռները և չափերը հնագույն հայ աղբյուրներում, 1930։
- Նույնի, Երատոսթննեսի ստադիոնը և պարսից ասպարեսը, 1934։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 236)։ |