Jump to content

Կանդավա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կանդավա
Դրոշ Զինանշան


ԵրկիրԼատվիա Լատվիա
Կարգավիճակcity under municipality jurisdiction in Latvia?
Մտնում էՏուկումայի շրջան
ԲԾՄ75 մետր
Բնակչություն3276 մարդ (հունվարի 1, 2024)[1]
Տարածք9,5 կմ² (հունվարի 1, 2024)[2] և 9,38 կմ² (հունվարի 1, 2024)[2]
Փոստային ինդեքսներLV-3120

Կանդավա (լատիշ․՝ Kandava}}, վաղ՝ Կանդաու[3], գերմ.՝ Kandau), քաղաք Լատվիայի արևմտյան մասում, Կանդավայի շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Աբավա գետի ափին՝ Հյուսիս-Կուրզեմյան և Արևելա-Կուրզեմյան բարձունքների միջև, Ռիգայից 95 կմ հեռավորության վրա[4]։ Բնակչությունը 3763 մարդ է (2019)[5]։

«Կանդավա» անվանումը հավանաբար առաջացել է լիբիական լեզվից (Candowe՝ վայր ջրին մոտ կամ անկյունում ), ինչը համապատասխանում է Աբավայի գետագալարում Կանդավայի աշխարհագրական դիրքին։ Կանդավայի ամրոցը, որը Վանեմայի կենտրոններից մեկն էր և Աբավայի հովտի աջ ափին՝ մեծ պրուսական տրակտի մոտ, գտնվող քաղաքը գոյություն են ունեցել դեռևս 10-12-րդ դարերում։

Կանդավան առաջին անգամ հիշատակվում է 1230 թվականին։ Վերջին անգամ Կանդավայի կուրշական ամրոցը հիշատակվում է 1231 թվականի հունվարի 17-ի պապական լեգատ Բալդուին Ալնսկու և կուրշերի միջև կնքված պայմանագրում։ Ըստ պայմանագրի՝ կուրշերը պարտավորվում էին հպատակվել քրիստոնեությանը և պայքարել հեթանոսների դեմ, դրա փոխարեն Կուրսան պահպանում էր իր անկախությունն ու հին իրավունքները։ 1245 թվականին Լիվոնյան օրդենի մագիստրոս Դ․ֆոն Գրյունիգենը զորքերով ներխուժում է Կուրզեմե և ավերում է Վանեմայի հանրապետությունը,որից հետո այդ վայրը սկսում է կոչվել «Խաղաղ Կուրզեմե» (Vredecuronia

1366 և 1397 թվականներին Կանդավան հիշատակվում է որպես opidum՝ ամրացված բնակավայր։1496 և 1499 թվականներին այն արդեն կոչվում էր Hakelwerk (վայր)․ դա խոսում է նրա զարգացման մասին։ 1534 թվականին՝ պանդոկ։ Հայտնի են Կանդավայի ամրոցի 1383-1560 թվականների 17 ֆոգտի ազգանուն։

1560 թվականին՝ Լիվոնյան օրդենի անկումից հետո, Կուռլանդիան դարձել է դքսություն (1561-1795)՝ Կանդավա կենտրոնով, Սաբիլեն և Տալսին ղեկավարում էր կանդավական հետմանը, որի նստավայրը Կանդավայի ամրոցն էր։

Քաղաքը ծաղկել է 17-րդ դարում՝ հերցոգ Եկաբի ղեկավարման օրոք։

Հյուսիսային պատերազմի ժամանակ Կանդավան խիստ ավերվել է։ 1710 թվականին քաղաքում ժանտախտի համաճարակ է բռնկվել, որի զոհ են դարձել ողջ բնակիչությունը։ Հետագայում քաղաքը ստիպված է եղել կրկին վերածնվել։

Վարչականորեն մտել է Տալսիի գավառի մեջ։

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փոքրիկ քաղաքում և նրա մոտակայքում կան շատ հետաքրքիր կուլտուր-պատմական օբյեկտներ, իսկ Աբավայի՝ Կանդավայի և Սաբիլեի միջև գտնվող հին հովտի տեղամասը զուր չեն անվանում «Կուրզեմի Շվեյցարիա»։ Կանդավայում Աբավայի ափերը միացնում է 66 մ երկարությամբ կարե կամուրջը, որը Լատվիայի ամենահին կամուրջներից է (1873)։

Կանդավան դասվում է քարե շինությունների ամենամեծ տոկոս ունեցող քաղաքների թվին։ Դրա պատճառը նախկինում հաճախակի հրդեհներն էին, որոնցից բնակիչները փորձում էին իրենց պաշտպանել քարե պատերով։ Շուկայի հրապարակում է գտնվում հետաքրքիր գերեզմանային բլուրը՝ շրջապատված պատերով և պատված ծառերով։ Խաչեր և տապանաքարեր այստեղ չկան, սակայն անձրևները հաճախ ողողում են անկարգության մեջ նետված բազմաթիվ ոսկորները։ Մնացորդների մեջ հաճախ գտնվում են հնության տարբեր իրեր, ինչպես բրոնզե ուլունքներ, խեցե զարդեր և այլն։ Կանդավայում կա ծծմբային աղբյուր[6]։

Կենտրոնական Լիելա փողոցից ձախ թեքվելու և Շուկայի հրապարակի երկայնքով գնալու դեպքում կարելի է հայտնվել Կանդավայի լյութերական եղեղեցու մոտ, որը կառուցվել է 1730-1736 թվականներին (32-մետրանոց զանգակատունը կառուցվել է 1889 թվականին)։ Եկեղեցում կարելի է տեսնել Կ․ Արնոլդի «Քրիստոսը խաչին» (1855) խորանի պատկերը, կաֆեդրան, խոստովանական նստարանին փայտի վրա փորագրող Մարտենսի (1730-ական թվականներ) աշխատանքները, նաև՝ 17-րդ դարի 2 փայտե քանդակների խմբեր՝ «Չարագործ» և «Գոլգոֆա»։

Քաղաքի արևելքում է գտնվում Տետերինյո անտառային լիճը։

Կանդավայի լյութերական եկեղեցի

Կանդավայի կուրշական ավերավայր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լիելա փողոցը տանում է Աբավայի հին հովիտ՝ Աբավաս փողոցում։ Նրա հյուսիսային կողմում՝ Ռիգա-Վենտսպիլս մայրուղուց մոտ 200 մ հեռավորության վրա, գտնվում է Կանդավայի ավերավայրը։ Այստեղ (կոչվում է Նախնիների ավերավայր, Սատանայի մահճակալ, Բազնիսկալնս) գտնվում էր Կնադավայի կուրշական ամրոցը՝ Բանեմա երկրի կենտրոններից մեկը։ Այս պալատը առաջին անգամ հիշատակվում է 1230 թվականի պայմանագրում, որտեղ կուրշերը խոստացել են մկրտվել[7]։

Կանդավայի ամրոց

[խմբագրել | խմբագրել կոդը]

13-րդ դարի կեսերին Լիվոնյան օրդենը Կանդավայում կառուցել է քարե ամրոց։ Պատմական աղբյուրները այն կարիծիքին են հանգում, որ ամրոցի շինարարությունը 1253 թվականի շրջանում սկսել է Էբերհարդ ֆոն Զայնեն և ավարտել է Բուրկհարդ ֆոն Հորնհաուզենը 1250-ական թվականներին։ Ամրոցը այդ ժամանակ նախատեսված էր շրջանային համաշխարհային դատավորի նստավայրի համար։ Լիվոնյան օրդենի ղեկավարման ժամանակ այստեղ փոխվել է նմանատիպ 17 դատավոր։ Նրանց պարտականությունների մեջ էր մտնում Կանդավայի, Սաբիլի, Տալսինի շրջանների հսկողությունը, պոդատաների հավաքումը, դատերի իրականացումը և այլն։ Դատավորների անունները կարելի է գտնել «Տալսի շրջան» (Ռիգա, 1935-1937) գրքում։

Հյուսիսային պատերազմից հետո ամրոցը հայտնվել է վթարային վիճակում։ 1840 թվականին թույլ է տրվել քանդել ամրոցի պատերի մի մասը․ քարերի մեծ մասը օգտագործվել է որպես նոր տների հիմք։ 1898 թվականից հետո նրա տարածքը հանձնվել է տեղական ինքնակառավարմանը։ Վառոդի ամրոցի կողքին 1935 թվականին տնկվել է Միասնության պուրակը (Vienibas birze

Ներկայումս ամրոցի փլատակները գտնվում են Լիելա փողոցի աջ կողմում։ Դժվար է ենթադրել՝ ինչ տեսք է ունեցել ամրոցը այն ժամանակ, քանի որ մեր օրեր են հասել տեղեկության պատառիկներ նրա կառույցի մասին, իսկ 1794 թվականին նկարված ակվալերում մեզ են նայում արդեն ավերակները։ Այս ոլորտում ամենակարևոր աշխատանքը պատկանում է Պերուի Կարլ ֆոն Լևիսին, որը 1903-ում հրապարակել է իր հետազոտության արդյունքները, որոնց թվում էր նաև ամրոցի բարելավման ենթադրյալ ծրագիրը։

Ըստ պեղումների արդյունքների՝ ամրոցը կառուցվել է Աբավա գետի հնագույն հովտի հիմնական ափին։ Այստեղ 140 մ երկարությամբ և 50 մ լայնությամբ փոքրիկ ելուստ էր, որի եզրերով անցնում էր պարիսպը՝ 1,1-1,5 մ պատի հաստությամբ։ Ելուստի կենտրոնում եղել է 34,2 × 31,5 մ գլխավոր ամրոցը։ Պատերի հաստությունը հասնում էր 1,8-2,0 մետրի։ Դղյակը կառուցվել է գլաքարից, իսկ դռների ու պատուհանների բացվածքները՝ աղյուսից։ Ամրոցի մեջ, հավանաբար, եղել են մի քանի բնակելի շենքեր։

Գլխավոր ամրոցից 25 մ արևելք է գտնվել 11,8 × 11,95 մետր երկարությամբ քառանկյուն աշտարակը, որը պահպանվել է մինչ օրս։ Այն կրում է Պորոխովայի մականունը (Յակովի ժամանակներում այստեղ Վառոդ էր պահվում)։ Դրա պատերի հաստությունը ստորին մասում 1,75-1,9 մ է, իսկ վերևում՝ 1,5-1,6 մ։ Աշտարակն ունի երկու հարկ, բայց հնարավոր է ավելի բարձր է եղել։ Աշտարակի և գլխավոր ամրոցի միջև օդային կամուրջ է եղել, որից ոչինչ չի մնացել։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը խիստ ավերվել է Հյուսիսային պատերազմի տարիներին, իսկ ժանտախտի համաճարակից հետո (1710) գրեթե բոլորը մահացել են։

Տարիներ մոտ1650 մոտ 1700 1710 1797 1810 1858 1892 1914 1920 1930 1935 1959 1979 1989 1997 2004 2019
Բնակչություն մոտ 1000 մոտ 600 2 439 300 896 2100 2300 1045 1628 1718 3553 4495 4631 4003 3816 3763

Արտադրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև 1963 թվականը Կանդավայում էր գտնվում վառելիքի համար տակառներ արտադրող արտադրական կոմբինատը, կարի արտադրատեսակներ, կրի և աղյուսի թրծման արտադրամաս, որոնք կենցաղային ծառայություններ էին մատուցում։ Նախատեսվում էր նրանից գյուղատնտեսական նշանակության մեքենաների արտադրություն առանձնացնել՝ այդ արտադրամասը Ելգավասելմաշին միացնելով։ Դա գյուղին 30 աշխատատեղ կտար, սակայն գործազրկության խնդիրը չէր լուծի։ Այդ պատճառով արտադրական կոմբինատի տնօրեն Պետերիս Դաուգավիետիսը օգնության խնդրանքով դիմել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահ Ա. ն.Կոսիգինին՝ Կանդավայում ինչ-որ խոշոր ձեռնարկության մասնաճյուղ տեղակայելու առաջարկով։ Այսպիսով որոշում է կայացվել ստեղծել Ռիգայի ռադիոգործարանի հանգույցների Կանդավայի արտադրամասը[8]։

1975 թվականի հունվարի 1-ին ռադիհանգույցների արտադրամասի բազայի վրա հիմնադրվել է Կանդավայի ռադիոգործարանը՝ Յանիս Յակոբովիցի գլխավորությամբ։ Ընկերությունն արդեն թողարկել է պատրաստի ռադիոապարատներ՝ էլեկտրաֆոններ, տրանզիստորային շարժական ռադիոընդունիչներ։

Փոփոխական տարողունակության կոնդենսատորների պահանջարկի աճով Կանդավայի գործարանը ծավալել է դրանց զանգվածային արտադրությունը տարեկան մինչև 2 մլն հատ քանակությամբ՝ մատակարարելով Խորհրդային Միության բոլոր ռադիոծրագրերը։ Կոնդենսատորները արտադրվել են նաև գործարանի կողմից կազմակերպված Տալսիի, Տուկումսի և Յուրմալայի մասնաճյուղերում[8]։

1993 թվականին գործարանում աշխատել է 900 մարդ։ Ձեռնարկության ուժերով կառուցվել են երկու արտադրամաս, մշակույթի տուն, հինգ բազմաբնակարան բարեկարգ բնակելի տուն։

1991 թվականի ապրիլի 15-ին գործարանը վերակազմավորվել է Kandavas radiorūpnīca բաժնետիրական ընկերության։ Այն աշխատել է մինչև 1999 թվականը, երբ սկսվել է ձեռնարկության լուծարումը, որն ավարտվել է 2003 թվականի մարտի 10-ին[9]։

Ավտոճանապարհներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կանդավայով է անցնում շրջանային P130 Լիգաս-Կանդավա-Վեգի ավտոճանապարհը։

Կանդավային է մոտենում շրջանային P109 Կանդավա-Սալդուս ավտոճանապարհը։

Տեղի ավտոճանապարհներից պետք է նշել V1445 Տուկումաս-Կանդավա ավտոճանապարհը։

Միջաքաղաքային ավտոբուսային հաղորդակցություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական ուղղություններն են՝ Կանդավա-Ռիգա, Կանդավա-Տուկումս-Ելագա, Կանդավա-Սալդուս, Կանդավա-Տալսի, Կանդավա-Բենտսպիլս, Կանդավա-Կուլդիգա-Լիեպայա։

Կանդավայի երկաթուղային կայանը գտնվում է քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք՝ Բենտցպիլս-Տուկումուս II գծի վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Iedzīvotāju skaits pēc tautības reģionos, pilsētās, novados, pagastos, apkaimēs un blīvi apdzīvotās teritorijās gada sākumā (pēc administratīvi teritoriālās reformas 2021. gadā)Central Statistical Bureau of Latvia.
  2. 2,0 2,1 2,2 2,3 Reģionu, novadu, pilsētu un pagastu kopējā un sauszemes platība gada sākumāCentral Statistical Bureau of Latvia.
  3. «Кандау». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. Большая Советская Энциклопедия
  5. «Iedzīvotāji : kandava.lv». сайт Кандавской волости: жители (լատվիերեն). kandava.lv. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.
  6. M. Skujenieks «Latvija. Zeme un iedzivotāji». — Rīga, 1927.(լատիշերեն)
  7. V. Veilands. «Latvija kabatā» — Rīga, 1995(լատիշերեն)
  8. 8,0 8,1 Инарс Клявиньш Становление и развитие Рижского радиозавода, 1928-2008 / Цудечкис, Владимир Моисеевич. — историческая монография. — Рига: Рака, 2014. — С. 208—210. — 352 с. — ISBN 978-9984-46-310-0
  9. «KANDAVAS RADIORŪPNĪCA, AS». Портал информации о предприятиях ЛР (լատվիերեն). www.firmas.lv. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 4-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կանդավա» հոդվածին։