Կապույտ կամուրջ (Ամստերդամ)
Կապույտ կամուրջ Blauwbrug | |
---|---|
Երկիր | Նիդերլանդներ |
Տեղանք | Ամստերդամ |
Նշանակություն | ավտոճանապարհային |
Տեսակ | ճանապարհային կամուրջ |
Հատում է | Ամստել |
Կառուցվել է | 1883 |
Ճարտարապետ | Բաստիան դե Գրաֆ |
Ժառանգության կարգավիճակ | Նիդեռլանդների մշակութային ժառանգության օբյեկտ[1] |
Կապույտ կամուրջ (հոլ.՝ Blauwbrug) պատմական կամուրջն է Ամստերդամում Ամստելի վրա։ Կապում է Ռեմբրանդի հրապարակը Վաթերլոյի հրապարակին։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կամուրջն իր անունը ստացել է նիդերլանդական ազգային դրոշի գույներից մեկով ներկված փայտյա Կապույտ կամրջի անունից, որը գտնվում էր նույն տեղում մոտավորապես 1600 թվականից։ Անունը շարունակել է մնալ 1883 թվականից հետո էլ, երբ հայտնվեցին ճարտարապետ Բաստիան դե Գրաֆի նախագծով կառուցված կամրջի քարե թռիչքները[2]։
Քարե կամուրջ նավանցելի երեք թռիչք ունի և հարուստ զարդարված է։ Հենասյուները նմանեցված են նավի ցռուկների, իսկ կամրջի սյուները զարդարված են Ավստրիական կայսրության թագերով։ Լապտերների հիմքերը նավերի տեսք ստացած թագեր են։ Կամրջով իրականացվում է ավտո և գծային տրանսպորտի երթևեկություն։
Հրեաները կամուրջը անվանում են Բլոուբրիկ (հոլ.՝ Bloubrik), այն մի ժամանակ հրեական թաղամասի մուտքն էր[3]։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Կապույտ կամուրջը 1890-1900 թվականներին
-
Կայսերական թագով լապտերը
-
Կապույտ կամուրջը հարավից
-
Կապույտ կամրջի մարտը (1980)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Նիդեռլանդների հուշարձանների ցուցակ
- ↑ Bma.amsterdam.nl: Brug 236 Amstel / Amstelstraat (նիդեր.)
- ↑ Jofel Jiddish, M van der Valk, 2003, pag. 13-14. (նիդեր.)