Կառլոս Ֆուենտես
Կառլոս Ֆուենտես իսպ.՝ Carlos Fuentes Macías | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 11, 1928[1][2][3][…] |
Ծննդավայր | Պանամա, Պանամա[4] |
Վախճանվել է | մայիսի 15, 2012[3][2][5][…] (83 տարեկան) |
Վախճանի վայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4] |
Գերեզման | Մոնպարնաս գերեզմանատուն[6] |
Մասնագիտություն | գրող, սցենարիստ, դիվանագետ, վիպասան, փաստաբան, լրագրող, բանաստեղծ-փաստաբան, արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, դասախոս, քննադատ, Խորագետ և բանաստեղծ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Կրթություն | Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարան և The Grange School, Santiago? |
Ժանրեր | պոեզիա և թատրոն |
Ուշագրավ աշխատանքներ | Արտեմիո Կրուսի մահը, Terra Nostra?, The Hydra Head? և The Old Gringo? |
Անդամակցություն | Ազգային կոլեգիա, Մեքսիկայի լեզվի ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Աշխատավայր | Բրաունի համալսարան, Փրինսթոնի համալսարան, Հարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան և Փենսիլվանիայի համալսարան |
Պարգևներ | |
Ամուսին | Ռիտա Մասադո և Silvia Lemus? |
Զավակներ | Carlos Fuentes Lemus? |
Carlos Fuentes Վիքիպահեստում |
Կառլոս Ֆուենտես (իսպ.՝ Carlos Fuentes Macías, նոյեմբերի 11, 1928[1][2][3][…], Պանամա, Պանամա[4] - մայիսի 15, 2012[3][2][5][…], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ[4]), մեքսիկացի արձակագիր, դիվանագետ, լրագրող, սցենարիստ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Պանամա քաղաքում, որտեղ այդ ժամանակ հայրը դիվանագիտական աշխատանքի մեջ էր, սակայն շուտով տեղափոխվում են Վաշինգտոն։ Դեռահասության տարիներն ապրել է Մոնտեվիդեոյում, Ռիո դե Ժանեյրոյում, Վաշինգտոնում, Սանտյագոյում, Բուենոս Այրեսում։ Վաշինգտոնում ստացել է նախնական կրթությունը։ 1944 թվականին մեկնել է Մեքսիկա՝ պապիկի ու տատիկի մոտ, որտեղ ապրել է մինչև 1965 թվականը։ Այստեղ նա սովորում է մեքսիկական պատմությունն ու բանահյուսությունը, միևնույն ժամանակ, ինչպես ԱՄՆ-ում, հետաքրքրվում է ժողովրդական մշակույթով։ Մանկությունից սիրում էր գրքեր կարդալ և երազում էր գրող դառնալ, սակայն ծնողները պնդում էին, որ նա պետք է իրավաբանական կրթություն ստանա։ Այսպիսով՝ նա սկսում է սովորել Մեքսիկայի ազգային համալսարանում, այնուհետև Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտում։ Ինչպես և հայրը, սկսում է աշխատել Արտաքին գործերի նախարարության միջազգային հարաբերությունների բաժանմունքի դիվանագիտական կորպուսում։ Ավելի ուշ նա դիվանագիտական աշխատանք է կատարել Փարիզում, Լոնդոնում և այլ մայրաքաղաքներում։ Դասավանդել է ԱՄՆ-ի քիչ թե շատ հայտնի համալսարաններում։ Պետական ծառայության ընթացքում ազատ ժամերին սկսել է զբաղվել գրականությամբ։ Մահացել է արյան զեղումից։ Նրա մահվան կապակցությամբ բազմաթիվ հայտնի քաղաքական գործիչներ ու գրողներ ցավակցություններ են հղվել՝ Մեքսիկայի նախագահ Ֆելիպե Կալդերոնը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, Նոբելյան մրցանակի դափնեկիրներ Մարիո Վարգաս Լյոսան, Սալման Ռուշդին։
Ունեցել է երեք երեխա, սակայն մնացել է միայն մեկ աղջիկը։ Մյուս երկու երեխաները՝ տղան և աղջիկը, մահացել են համապատասխանաբար հեմոֆիլիայից և թմրանույթի չարաշահումից։
Ստեղծագործությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1954 թվականին հրատարակվում է նրա առաջին գիրքը՝ «Քողարկված օրեր» պատմվածքների ժողովածուն։ «Անամպ պարզության եզրին» (1959) վեպի հաջողությունից հետո կարողանում է լիովին նվիրվել գրականությանը։ Վեպը պատմում է մի հեղափոխականի մասին, որը փոխում է իր գաղափարները գործարարությամբ զբաղվելիս։ Վեպում ի ցույց է հանվում Մեխիկոյի կյանքի բազմաշերտ համայնապատկերը։ Վեպը կառուցված է ներքին մենախոսությամբ և ի հայտ են գալիս ենթագիտակցության շերտերը։
«Las Buenas Conciencias» վեպում նկարագրում է սովորական քաղաքի առանձնաշնորհյալ միջին խավին։
Լատինամերիկյան արձակի համար հիմնարար նշանակություն ունեցավ «Արտեմիո Կրուսի մահը» (1952) վեպը, որը Մեքսիկայի պատմության էպիկական համայնապատկերն է՝ սկսած հեղափոխությունից։ Այս վեպը Ֆուենտեսին մասամբ ներշնչել է տատի պատմությունները։ Սա պատմություն է Մեքսիկական հեղափոխության նախկին զինվորի մասին, որն արդեն ծեր է ու մահվան շեմին։ Այս զինվորը բռնության, շանտաժի և այլ ապօրինի միջոցներով դարձել է հարուստ և ազդեցիկ։ Պատմությունը լի է հիշողություններով և անցյալից ներկա անցումներով։ Վեպը ցույց է տալիս իշխանության ազդեցությունը մարդկանց վրա, թե ինչպես են մահանում հեղափոխական գաղափարները։ Վեպը հրատարակումից հետո դասվում է լատինամերիկյան գրականության գլուխգործոցների շարքը, ինչպիսին են, օրինակ, Գաբրիել Գարսիա Մարկեսի վեպերը։
1967-1970 թվականների ընթացքում հրատարակում է «Աուրա» (1962, հայերեն հրատ.՝ 2016) և «Մաշկի փոխում» (1967) վեպերը։
«Terra Nostra» (1975) վեպի հրապարակումը հաստատում է նրա դիրքերը որպես լատինամերիկյան գրականության տաղանդավոր գրողներից մեկը։ Վեպը պատմում է իսպանական քաղաքակրթության մասին։ Վեպի գործողությունները տեղի են ունենում ХVI և ХХ դդ.:
Կառլոս Ֆուենտեսը հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Արտեմիո Կրուսի մահը (վեպ), Ե., «Սովետական գրող», 1979, 318 էջ։ Իսպաներենից թարգմ.՝ Հովհաննես Գրիգորյան։
- Աուրա (վիպակ), Ե., «Անտարես», 2016, 101 էջ։ Իսպաներենից թարգմ.՝ Կառա Չոբանյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Фуэнтес Карлос // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохорова — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 http://www.nytimes.com/2012/05/16/books/carlos-fuentes-mexican-novelist-dies-at-83.html
- ↑ 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Deutsche Nationalbibliothek Record #118703420 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 5,2 Carlos Fuentes (իսպ.)
- ↑ https://latimesblogs.latimes.com/world_now/2012/05/mexico-carlos-fuentes-burial-paris-montparnasse.html
- ↑ https://elpais.com/cultura/2009/03/24/actualidad/1237849208_850215.html
- ↑ Premio Xavier Villaurrutia (իսպ.)
- ↑ Premio Nacional de Ciencias y Artes (իսպ.)
- ↑ Premio Internacional Alfonso Reyes (իսպ.)
- ↑ http://www.u-bordeaux-montaigne.fr/fr/universite/decouvrir-bordeaux-montaigne/histoire-d-universite.html
- ↑ https://www.uvigo.gal/uvigo_es/organizacion/informacion/honoris_causa/doutores.html
- ↑ https://commencement.miami.edu/about-us/archives/honorary-degree-recipients/index.html
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլոս Ֆուենտես» հոդվածին։ |
|
- Նոյեմբերի 11 ծնունդներ
- 1928 ծնունդներ
- Մայիսի 15 մահեր
- 2012 մահեր
- Մեխիկո քաղաքում մահացածներ
- Մոնպառնասի գերեզմանատանը թաղվածներ
- Մեքսիկայի ազգային ինքնավար համալսարանի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Հարվարդի համալսարանի դասախոսներ
- Կոլումբիայի համալսարանի աշխատակազմ
- Պատվո լեգեոնի շքանշանի ասպետներ
- Սերվանտես մրցանակի դափնեկիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Մեքսիկացի արձակագիրներ
- 20-րդ դարի վիպասաններ
- Կոլումբիայի համալսարանի դասախոսներ
- Մեքսիկացի գրողներ
- Մեքսիկացի սցենարիստներ
- Մեքսիկացի դիվանագետներ
- Մեքսիկացի դրամատուրգներ
- 20-րդ դարի պատմվածքագիրներ
- Պոստմոդեռնիստ գրողներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Մեքսիկացի արվեստագետներ