Կառլ Պետերսոն Շմիդտ
Կառլ Պետերսոն Շմիդտ Karl Patterson Schmidt | |
---|---|
Ծնվել է | հունիսի 19, 1890[1] Լեյք Ֆոտեսթ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2] |
Մահացել է | սեպտեմբերի 26, 1957[1] (67 տարեկան) Չիկագո մահը պատահարից |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | կենդանաբան և հերպեսաբան |
Հաստատություն(ներ) | Ամերիկյան բնագիտական թանգարան |
Գործունեության ոլորտ | կենսաբանություն |
Անդամակցություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա և Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա |
Ալմա մատեր | Կոռնելի համալսարան[2] և Լեյք Ֆորիսթ քոլեջ[2] |
Տիրապետում է լեզուներին | անգլերեն[3] |
Հայտնի աշակերտներ | Ռոբերտ Ինգեր |
Պարգևներ | |
Karl Patterson Schmidt Վիքիպահեստում |
Կառլ Պետերսոն Շմիդտ (անգլ.՝ Karl Patterson Schmidt, (հունիսի 19, 1890[1], Լեյք Ֆոտեսթ, Լեյք շրջան, Իլինոյս, ԱՄՆ[2] - սեպտեմբերի 26, 1957[1], Չիկագո)), ամերիկացի հերպետոլոգ, կենսաբան։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ Շմիդտը Ջորջ Շմիդի և Մարգարեթ Պետերսոնի որդին է։ Ջորջը Շմիդը եղել է գերմանացի պրոֆեսոր, ով Կառլի ծննդյան օրերին աշխատում էր Լեյք Ֆորիսթի ակադեմիայում։ Նրա ընտանիքը 1907 թվականին տեղափոխվել և ապրել է Վիսկոնսինում։ Նրանք աշխատել են Սթենլիի մոտակայքում[4], որտեղ Կառլի մայրը և ավագ եղբայրը 1935 թ. օգոստոսի 7-ի հրդեհին զոհ գնացին։ Ֆրանկլին Շմիդը՝ Կառլի եղբայրը, բնագետ էր և հայտնի Վայրի բնության ուսումնասիրման բնագավառում[5]։ Կառլ Շմիդտն ամուսնացել է Մարգարեթ Վայթմանի հետ 1919 թվականին, ունեցել են 2 որդի՝ Ջոնը և Ռոբերտը[6]։
Կրթություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1913 թ. Կառլ Շմիդտն ընդունվել է Կոռնելի համալսարան, սովորել կենսաբանություն և աշխարհագրություն։ Լուիզիանայում գտնվող «Perdee Oil Company»-ում 4 ամսյա վերապատրաստման դասընթացի ժամանակ 1915 թ. հայտնաբերեց իր մեջ հերպետոլոգիայի բնագավառում ունեցած իր հետաքրքրությունները։ 1916 թ. նա ստացել Արվեստի բակալավրի աստիճան և կատարել իր առաջին երկրաբանական արշավանքը դեպի Սանտո Դոմինգո։ 1952 թ. նա Էռլհամ քոլեջի կողմից ստացել է պատվավոր դոկտորի աստիճան[6]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]1916-1922 թթ. Նյու Յորքի Ամերիկյան բնագիտական թանգարանում աշխատել է որպես հերպետոլոգիայի գիտաշխատող՝ ամերիկացի հայտնի հերպետոլոգ Մարի Դիքերսոնի և Գլեդվին Նոբելի գլխավորությամբ։ 1919 թ. նա կատարել է իր առաջին համատեղ արշավանքը դեպի Պուերտո Ռիկո, 1922 դարձել է Չիկագոյի Բնության պատմության թանգարանի սողունների և երկկենցաղների բաժնի գիտաշխատող-վարիչ։ 1937 թ. նա դարձել է «Copeia» ամսագրի խմբագիր՝ երկկենցաղների և ձկների վերաբերյալ թեմաներով, որտեղ գործունեություն է ծավալել մինչև 1949 թ.: 1938 թվականին նա զորակոչվել է Ամերիկյան բանակ։ 1941 թվականին դարձել է Ֆիլդի անվան թանգարանի կենդանաբանության գլխավոր ղեկավար, որտեղ նա մնացել է մինչև 1955 թվականը՝ թոշակառու դառնալը։ 1942-1946 թթ. նա American Society of Ichthyologists and Herpetologists (ASIH) կազմակերպության նախագահն էր։ 1953 թվականին նա կատարել է իր վերջին արշավանքը դեպի Իսրայել։
Տաքսոնոմիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ Շմիդտի անունով կոչվող տեսակներ և ենթատեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկկենցաղների և սողունների շատ տեսակներ և ենթատեսակներ անվանվել են ի պատիվ Կառլի[7][8]՝ տվյալ բնագավառում նրա ունեցած ներդրումների և ուսումնասիրությունների համար.
- Acanthodactylus schmidti Georg Haas, 1957
- Afrotyphlops schmidti (Raymond Ferdinand Laurent, 1956)
- Amphisbaena schmidti Gans, 1964
- Aspidoscelis hyperythra schmidti John Van Denburgh և Joseph Richard Slevin, 1921
- Batrachuperus karlschmidti Cheng-chao Liu, 1950
- Calamaria schmidti Hymen Marx և Robert F. Inger, 1955
- Coniophanes schmidti Joseph Randle Bailey, 1937
- Eleutherodactylus karlschmidti Chapman Grant, 1931
- Emoia schmidti Walter Creighton Brown, 1954
- Lerista karlschmidti Marx և William Hosmer, 1959)
- Liolaemus schmidti Marx, 1960
- Pseudoxenodon karlschmidti Clifford H. Pope, 1928
- Scincella schmidti Thomas Barbour, 1927
- Thrasops schmidti Arthur Loveridge, 1936
- Tribolonotus schmidti Charles Earle Burt, 1930
- Urosaurus ornatus schmidti Myron Budd Mittleman, 1940)
- Varanus karlschmidti Robert Mertens, 1951
Կառլի կողմից բնութագրված տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Batrachuperus tibetanus K.P. Schmidt, 1929[9]
- Eleutherodactylus wightmanae K.P. Schmidt, 1920
- Leptopelis parvus K.P. Schmidt & Inger, 1959[10]
- Neurergus kaiseri K.P. Schmidt, 1952
Հրատարակություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կառլ Շմիդտը հեղինակ է ավելի քան 200 հոդվածների և գրքերի, այդ թվում՝ «Living Reptiles of the World», որը դարձել է միջազգային բեսթսելլեր
Գրքեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1933 Amphibians and Reptiles Collected by The Smithsonian Biological Survey of the Panama Canal Zone
- 1934 Homes and Habits of Wild Animals
- 1938 Our Friendly Animals and When They Came
- 1941 Field Book of Snakes of the United States and Canada with Delbert Dwight Davis
- 1949 Principles of Animal Ecology with Warder Clyde Allee (1885–1955) and Alfred Edwards Emerson
- 1951 Ecological Animal Geography: An Authorized, Rewritten edition with Warder Clyde Allee, based on Tiergeographie auf oekologischer Grundlage by Richard Hesse. 2nd, John Wiley & Sons, New York
- 1953 A Check List of North American Amphibians and Reptiles
- 1957 Living Reptiles of the World with Robert F. Inger
Այլ հրատարակումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Schmidt, Karl P. 1925. New Reptiles and a salamander from China. American Museum Novitates No. 157[9]
- Schmidt, Karl P. 1930. Reptiles of Marshall Field North Arabian desert expeditions, 1927–1928. Field Museum of Natural History Publication 273, Zoological series vol. 17, no. 6., p. 223-230.[11]
- Schmidt, Karl P. and Shannon, F. A. 1947. Notes on amphibians and reptiles of Michoacan, Mexico. Fieldiana Zool. 31:63–85[12]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Սոլոմոն Գուգենհայմի թանգարան — 1937.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 https://www.gf.org/fellows/all-fellows/karl-p-schmidt/
- ↑ CONOR.Sl
- ↑ Myers, Charles W. (2000). «A History of Herpetology at the American Museum of Natural History» (PDF). Bulletin of the American Museum of Natural History. 252: 5–225 (19–20). doi:10.1206/0003-0090(2000)252<0001:AHOHAT>2.0.CO;2. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2007 թ․ հուլիսի 20-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 2-ին.
- ↑ cite journal|author=Leopold, Aldo |url=http://sora.unm.edu/node/125981%7Cjournal=Wilson(չաշխատող հղում) Bulletin|volume=48|issue=3|pages=181–186|title=Franklin J. W. Schmidt|authorlink=Aldo Leopold
- ↑ 6,0 6,1 Emerson, Alfred E. (May 1958). «K. P. Schmidt-Herpetologist, Ecologist, Zoogeographer». Science. 3307. 127 (3307): 1162–1163. doi:10.1126/science.127.3307.1162. PMID 17771483.
- ↑ Beolens, Bo; Watkins, Michael; Grayson, Michael. 2011. The Eponym Dictionary of Reptiles. Baltimore: Johns Hopkins University Press. xiii + 296 pp. ISBN 978-1-4214-0135-5. ("Schmidt, K.P.", p. 236)
- ↑ The Reptile Database. www.reptile-database.org.
- ↑ 9,0 9,1 Schmidt, Karl P. (1925 թ․ փետրվարի 13). «New reptiles and a salamander from China» (PDF). American Museum Novitates (157): 1–6. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Schiøtz, Arne (2004). «Leptopelis parvus». IUCN 2012. IUCN Red List of Threatened Species. Version 2012.1. IUCN. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ «Field Museum Library». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 22-ին.
- ↑ Schmidt, Karl P.; Shannon, F.A. (Feb 1947). «Notes on amphibians and reptiles of Michoacan, Mexico». Fieldiana: Zoology. 31 (9): 63–85. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 12-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Պետերսոն Շմիդտ» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կառլ Պետերսոն Շմիդտ» հոդվածին։ |
|
- Հունիսի 19 ծնունդներ
- 1890 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Սեպտեմբերի 26 մահեր
- 1957 մահեր
- Չիկագո քաղաքում մահացածներ
- ԱՄՆ-ի գիտությունների ազգային ակադեմիայի անդամներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Կոռնելի համալսարանի շրջանավարտներ
- Գուգենհայմի կրթաթոշակառուներ
- Գիտնականներ այբբենական կարգով
- Անձինք այբբենական կարգով
- Ամերիկացի գիտնականներ
- Ամերիկացի կենսաբաններ
- Ամերիկացի կենդանաբաններ