Jump to content

Կատարսիս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կատարսիս[1] (հուն․՝ κάθαρσις` մաքրում, ապաքինում), բարձր ներդաշնակության զգացումն է, որն ունի դաստիարակող նշանակություն։

  1. Դասական փիլիսոփայության հասկացություն, տերմին, որն ուղղված է մարդու վրա ազդող տարբեր գործոնները բնութագրող գործընթացների թեթևացմանն ու մաքրմանը։
  2. Հին հունական էսթետիկական հայեցակարգ, որը բնութագրում է մարդու վրա արվեստի էսթետիկ ազդեցությունը։ «Կատարսիս» տերմինը օգտագործվում է բազմակիորեն . կրոնական նշանակությամբ (հուզական փորձառությունների միջոցով` հոգու մաքրում), էթիկական` (մարդու գիտակցության բարձրացում, նրա զգացմունքների ազնվացում), ֆիզիոլոգիական` (ուժեղ հուզական ապրումներից հետո` թեթևացում), բժշկական։
  3. Տերմինն օգտագործվել է Արիստոտելի կողմից՝ ողբերգությունն ուսուցանելիս։ Ըստ Արիստոտելի՝ որբերգությունը, որն առաջացնում է ապրումակցում և վախ, ստիպում է հանդիսատեսին կարեկցել, այդպիսով՝ մաքրում է նրա հոգին, բարձրացնում և դաստիրարակում։
  4. Ժամանակակից հոգեբանության մեջ (մասնավորապես՝ հոգեվերլուծություն, հոգեդրամա, մարմնակենտրոն հոգեթերապիա) կատարսիսն ընդունվում է որպես՝ հոգեկան էներգիայի ազատագրման, էմոցիոնալ լիցքավորման անհատական կամ խմբային գործընթաց, որն օգնում է նվազեցնել կամ հանել տագնապայնությունը, կոնֆլիկտայնությունը, ֆրուստրացիան՝ տալով դրանց խոսքային կամ մարմնական արտահայտություն, որն ունենում է բուժիչ ազդեցություն և լավ ինքնաընկալում[2][3]։

Հասկացության պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Փիլիսոփայական գրականության մեջ կատարսիս հասկացությունն ունի ավելի քան մեկ ու կես հազար տարբեր մեկնաբանություններ։ Ավանդաբար մեկնաբանվում է որպես՝ հին հունական փիլիսոփայության և էսթետիկայի կատեգորիա, որը բնութագրում է՝ էսթետիկ ապրումների բնույթն ու ազդեցությունը՝ կապված հոգու մաքրման հետ։ Կատարսիսի գաղափարն առառջին անգամ օգտագործվել է հին հունական մշակույթում՝ որոշ միստերիաների և կրոնական տարրերի բնութագրման նպատակով։ Հունական կրոնական բուժումներում կատարսիսը դա՝ մարմնի ազատումն է որևէ վնասակար մատերիայից, հոգու ազատումը՝ «ապականությունից» և ցավոտ աֆեկտներից։ Հին հունական փիլիսոփայության մեջ օգտագործվում էր տարբեր իմաստներով (մոգական, առեղծվածային, կրոնական, հոգեբանական, բժշկական, բանաստեղծական, փիլիսոփայական և այլն)։ Կատարսիսի մասին պատկերացումները տեղափոխվել են կրանական-բժշկական ոլորտից դեպի արվեստի տեսություն՝ մինչ Արիստոտելը։ Հերակլիտը, ըստ ստոիկների վկայության, խոսում էր կրակի միջոցով մաքրման մասին։ Ավանդական պատկերացումներում տերմինը ծագում է հնագույն պյութագորասականությունից, որը՝ հոգու մագրման համար, խորհուրդ էր տալիս երաժշտությունը։ Կատարսիսի մասին պյութագորասականության ուսմունքը ազդեցություն են թողել Պլատոնի և Արիստոտելի վրա[4]։ Պլատոնն առաջարկեց ուսմունք, ըստ որի կատարսիսը հոգիների ազատագրումն է մարմնից[5], կրքերից կամ հաճույքներից։

Կատարսիսն ըստ Արիստոտելի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստոտելը նշում էր երաժշտության դաստիարակող և մաքրող նշանակությունը, որի շնորհիվ մարդիկ թեթևանում են և մաքրվում աֆեկտներից, այսպիսով ապրելով՝ «անվանաս հաճույք»։ Կիրառման համակարգային վերլուծության ենթարկելով «կատարսիս» (κάθαρσις [τῆς ψυχῆς]) տերմինը, Արիստոտելը և այլ հնագույն վերլուծաբաններ պնդում էին, որ կատարսիսը չպետք է ընկալվի բարոյագիտական իմաստով՝ որպես աֆեկտների բարոյական մաքրում (Լեսսինգ և այլք), այլ՝ բժշկական։ Բոլոր մարդիկ էլ հակված են՝ թուլացնող աֆեկտների և, համաձայն Արիստոտելի ուսմունքի, արվեստի խնդիրներից մեկն է՝ այս աֆեկտների անցավ առաջացումը, որը տանում է կատարսիսի, այսինքն՝ լիցքաթափման։ Արդյունքում աֆեկտները (ժամանակավորապես), այսպես ասած, հեռացվում են հոգուց[6]։

Նոր ժամանակների վերլուծություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արիստոտելյան կատարսիսի գաղափարը նոր զարգացման խթան ունեցավ վերածննդի դարաշրջանում։ Ողբերգության դաստիարակչական ազդեցությունը զարգանում էր որպես մարդկային կրքերի մաքրման միջոց։ Այդ ժամանակահատվածում զարգանում էր նաև, այսպես ասած, կատարսիսի հեդոնիստական ըմբռնումը, այսինքն՝ անմիջապես հաճույքի համար բարձր գեղագիտական ապրումների ընկալումը։ XIX դարի վերջում կատարսիսի գաղափարը նշանակալի տարածում գտավ հոգեբանությունում և հոգեթերապիայում։ Որոշիչ էր նաև, որ Յոզեֆ Բրեյերն ու Զիգմունդ Ֆրոյդը օգտագործեցին այն իրենց տեսությունում և հոգեթերապևտիկ պրակտիկայում։ Մեթոդի էությունը կայանում էր նրանում, որ հիվանդին հասցնում էին հիպնոսային վիճակի, որտեղ հնարավոր էր ստանալ ախտաբանական հիշողությունների և տարբեր տրավմատիկ ապրումների մասին ինֆորմացիա։ Արդյունքում, հիվանդի մոտ առաջացած հիշողությունները տանում են ախտածին էֆեկտների ազատագրման, նաև հնարավոր է վերացնել հիստերիկ ախտանշանները։ Ֆրոյդի ուսմունքում «կատարսիս» տերմինն օգտագործվում էր հոգեթերապիայի մեթոդներից մեկի բացատրության համար, որը տանում էր՝ խորը կոնֆլիկտներից հոգու մաքրմանը և հիվանդի վիճակի թեթևացմանը։ Ժամանակակից մի շարք հոգեթերապևտիկ մեթոդներ և հնարներ հիմնված են կատարսիսի ձեռքբերումների վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. * Катарсис // Словарь иностранных слов. — 15-е изд., испр. — М.: Русский язык, 1988. — С. 220. — 608 с. — 200 000 экз. — ISBN 5-200-00317-2.
    • Катарсис, Катарсис // Большой толковый словарь русского языка / Гл. ред. С. А. Кузнецов. — СПб.: Норинт, 1998 Катарсис // Крысин Л. П. Толковый словарь иноязычных слов. — 2-е изд., доп. — М.: Русский язык, 2000. — С. 312. — 856 с. — (Библиотека словарей русского языка). — 5000 экз. — ISBN 5-200-02699-7.
    • Катарсис // Научно-информационный «Орфографический академический ресурс АКАДЕМОС» Института русского языка им. В. В. Виноградова РАН.
    • Зарва М. В. Катарсис // Русское словесное ударение. Словарь. — М. : НЦ ЭНАС, 2001. — 600 с. — 6000 экз. — ISBN 5-93196-084-8.
  2. Райх В. Характероанализ: Техника и основные положения для обучающихся и практикующих аналитиков. — М., 1999.
  3. Рудестам К. Групповая психотерапия. — СПб., 1999.
  4. Долгов К. М. Катарсис // Новая философская энциклопедия / Ин-т философии РАН; Нац. обществ.-науч. фонд; Предс. научно-ред. совета В. С. Стёпин, заместители предс.: А. А. Гусейнов, Г. Ю. Семигин, уч. секр. А. П. Огурцов. — 2-е изд., испр. и допол. — М.: Мысль, 2010. — ISBN 978-5-244-01115-9.
  5. http://www.ksu.ru/uni/sank/db/filebase/files/733.doc(չաշխատող հղում)
  6. Теоретическая поэтика: понятия и определения. Хрестоматия. Сост. Н. Д. Тамарченко

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Аристотель. Поэтика / Перев. Н. И. Новосадского. — Л., 1927. — С. 111—113.
  • Ахманов А. С., Петровский Ф. А. Вступительная статья // Аристотель. Об искусстве поэзии. — М., 1957.
  • Бычков В. В. Эстетика. — М.: Гардарики, 2005.
  • Катарсис: метаморфозы трагического сознания / Сост. и общ. ред. В. П. Шестакова. — СПб.: Алетейя, 2007.
  • Иванов В. Дионис и прадионисийство. — 1923.
  • Лосев А. Ф. Очерки античного символизма и мифологии. — М., 1930. — Т. 1. — С. 728—734.
  • Лосев А. Ф., Шестаков В. П. История эстетических категорий. — М., 1965. — С. 85–99.
  • Лосев А. Ф. История античной эстетики: Итоги тысячелетнего развития, кн. II. — М., 1994. — С. 76–87.
  • Рабинович Е. Г. «Безвредная радость»: О трагическом катарсисе у Аристотеля Արխիվացված 2014-07-02 Wayback Machine // Mathesis. Из истории античной науки и философии. — М., 1991.
  • Троцкий И. М. Катарсис // Литературная энциклопедия: В 11 т. — М.: Изд-во Ком. Акад., 1931. — Т. 5. — Стб. 156—157
  • Фрейд 3. О клиническом психоанализе. — М., 1991.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 288