Կարեն Շահնազարով
Կարեն Շահնազարով ռուս.՝ Карен Шахназаров | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 8, 1952[1] (72 տարեկան) |
Ծննդավայր | Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Կրթություն | Մոսկվայի Գերասիմովի անվան կինեմատոգրաֆիայի ինստիտուտ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Ազգություն | հայ |
Մասնագիտացում | կինոռեժիսոր, սցենարիստ, ռեժիսոր, կինոպրոդյուսեր, հասարակական գործիչ և պրոդյուսեր |
Ամուսին | Ալյոնա Զանդեր |
Պարգևներ | |
IMDb | ID ID 0787668 |
Կարեն Գեորգիի Շահնազարով (հուլիսի 8, 1952[1], Կրասնոդար, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1]), խորհրդային, ռուս, հայ կինոռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր, արձակագիր, Մոսֆիլմ կինոկոնցեռնի գլխավոր տնօրեն, ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (1997)[2], ՌԴ ժողովրդական արտիստ (2002)[3], ԽՄԿԿ անդամ (1985 թվականից), ՌԴ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր[4]։
Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Շահնազարովը ծագում է հայ ազնվական իշխաններ Մելիք-Շահնազարյանների տոհմից, ովքեր միջին դարերում իշխում էին Լեռնային Ղարաբաղի Վարանդա գավառում[5][6][7]։ Որոշ հեղինակներ կարծում են, որ Մելիք-Շահնազարյաններ իշխանները սերում են անտիկ Գեղարքունի և Սյունի տոհմերից, ովքեր, իրենց հերթին, ըստ Մովսես Խորենացու «Հայոց պատմության» (5-րդ դար)՝ ծագում են հայերի նախահայր Հայկից[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կարեն Շահնազարովը ծնվել է 1952 թվականին Կրասնոդար քաղաքում։ Հայրը՝ Գեորգի Շահնազարովը (1924-2001), ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի թղթակից-անդամ, եղել է Մ. Գորբաչովի օգնականը և «Վերակառուցման» քաղաքականության հեղինակներից մեկը։ Մայրը՝ Աննա Շահնազարովան (ծնվել է 1928), ազգությամբ ռուս է, մասնագիտությամբ՝ թատերագետ։ Սովորել է Կրասնոդարի № 4 դպրոցում։
1975 թվականին ավարտել է Կինեմատոգրաֆիայի համամիութենական պետական ինստիտուտի (ՎԳԻԿ) ռեժիսուրայի ֆակուլտետը (Իգոր Տալանկինի արվեստանոց)։ Այս ռեժիսորի օգնականն է եղել Շահնազարովը «Նպատակի ընտրություն» ֆիլմի նկարահանումների ժամանակ[9]։ Դիպլոմային աշխատանքը՝ «Լայն քայլերով, մաեստրո» ֆիլմն է[10]։
1975 թվականի հոկտեմբերից 1976 թվականի նոյեմբերը ծառայել է բանակում։ 1973-1974 թվականներին աշխատել է «Մոսֆիլմ»-ում որպես ռեժիսորի օգնական, 1975 թվականի հունիս-հոկտեմբեր՝ կինոռեժիսոր, 1976 թվականից Մոսֆիլմ կինոստուդիայի ռեժիսոր, իսկ 1984 թվականից նույն կինոստուդիայի կինոռեժիսոր-բեմադրիչ[10]։ Մասնագիտական լուրջ դպրոց է անցել, մասնավորապես, Գեորգի Դանելիայի ղեկավարության ներքո։ Դեբյուտը կինոյում եղել է Добряки ֆիլմը։ 1980 թվականին իր կողմից գրված սցենարի հիման վրա նկարահանվել է «Կանայք հրավիրում են տղամարդկանց» լիրիկական կոմեդիան։
Լայն ճանաչում է ստացել «Մենք ջազից ենք» (1983) և «Ձմեռային երեկո Գագրայում» ֆիլմերով։ «Մենք ջազից ենք» ֆիլմը, «Սովետսկի էկրան» ամսագրի ընթերցողների քվեարկությամբ, ճանաչվել է տարվա լավագույն ֆիլմ, արժանացել նաև մի քանի միջազգային մրցանակների։ Վերակառուցման տարիների կինոյի նշանավոր երևույթներից էր «Առաքիչը» ֆիլմը, որի սցենարի հեղինակը ևս Շահնազարովն էր։
1987 թվականից եղել է «Մոսֆիլմի» մաս կազմող «Ստարտ» ստեղծագործական միավորման գեղարվեստական տնօրենը, որը 1990 թվականին վերանվանվել է «Կուրիեր» ստուդիա, 1991 թվականից՝ «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի և «Կուրիեր» ստուդիայի գեղարվեստական ղեկավարն ու վարչության նախագահը։
1994-1995 թվականներին ՌՏՎ հեռուստաալիքով ցուցադրվող «21-րդ դարը կադրում և կադրից դուրս» հեռուստաշարի հեղինակն ու հաղորդավարն է[10]։
Դասավանդում է ՎԳԻԿ-ում (խաղարկային ֆիլմերի ռեժիսուրայի արվեստանոցի ղեկավար)։ 1998 թվականին դարձել է «Մոսֆիլմ» կինոկոնցեռնի գլխավոր տնօրենը։ Նրա ղեկավարությամբ Ռուսաստանի գլխավոր կինոստուդիան հաղթահարել է 90-ականների խոր ճգնաժամը և դարձել Եվրոպայի խոշորագույն կինոարտադրական համալիրը։ 2008 թվականից Մոսկվայի պետական համալսարանի հեռուստատեսության բարձրագույն դպրոցի հոգաբարձուների խորհրդի և ՌԴ Հանրային պալատի անդամ է։
Շահնազարովի ֆիլմերը ներկայացվել են բազմաթիվ հեղինակավոր միջազգային կինոփառատոներում՝ արժանանալով ավելի քան 20 մրցանակի, այդ թվում՝ 2 «Ոսկե արծիվ»-ի։
Շահնազարովը ՌԴ Նախագահին առընթեր մշակույթի և արվեստի հարցերով խորհրդի նախագահի տեղակալն է։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]Շահնազարովը ամուսնացած է եղել 3 անգամ։ Առաջին ամուսնությունն արագ քայքայվել է։ Երկրորդ կինը՝ Ալյոնա Զանդերը, հեռացել է նրանից 1989 թվականին և դստեր հետ մեկնել ԱՄՆ։ Երրորդ կինը՝ դերասանուհի Դարիա Մայորովան է։ Շահնազարովն ունի 3 երեխա՝ Աննան երկրորդ ամուսնությունից (ծն․ 1985) և 2 որդի երրորդ ամուսնությունից՝ Իվան (ծն․ 1993) և Վասիլի Շահնազարովները (ծն․ 1996)[11]։
Հասարակական դիրք
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվականին եղել է ՌԴ նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի Մոսկվայի Ժողովրդական շտաբի անդամ[12]։
2014 թվականի մարտի 11-ին ստորագրել է ՌԴ մշակույթի գործիչների ուղերձը, որն ուղղված էր ՌԴ նախագահ Վ․ Պուտինի՝ Ուկրաինայում և Ղրիմում վարած քաղաքականության աջակցմանը[13]։
Կարեն Շահնազարյանի կարծիքով ժամանակակից ռուսական կինոյին պակասում է ինքնանույնականացումը և ընդհանուր գաղափարը, որը առկիա էր խորհրդային կինոյում, ինչպես նաև անհատականությունների պակաս ունի։ նա նշում է, որ այժմ մատերի վրա կարելի է հաշվել իսկապես տաղանդավոր ռեժիսորների։ Բացի այդ «Մոսֆիլմի» տնօրենը կարծում է, որ այժմ շատ ավելի բարդ է կինեմատոգրաֆիական կրթություն ստանալը, քանի որ կինոյով սկսում են զբաղվել այն մարդիկ, ովքեր արդեն ավարտել են բուհը։ Համապատասխանաբար, եթե մարդը միջոցներ չունի, ապա պարզապես չի կարող կինոկրթություն ստանալ։
Կինոարտադրությունը կազմված է 2 բաղկացուցիչներից՝ ստեղծագործական և տեխնիկական։ Ստեղծագործականը գերիշխում է։ Սակայն տեխնիկականն էլ այժմ շատ կարևոր է՝ ձայնի, պատկերի որակը և այլն։ - Կ․ Շահնազարով, «Магия кино» հեռուստահաղորդում, հունվարի 12, 2011[14]
|
2016 թվականին ոչ մեկ անգամ հանդես է եկել Վլադիմիր Սոլովյովի հաղորդումներում, որտեղ հանդես է եկել այնպիսի պատմական գործիչների պաշտպանությամբ, ինչպիսիք են՝ Վլադիմիր Լենինը և Իոսիֆ Ստալինը[15]։
2020 թ. հուլիսին միացել է Մարգարիտա Սիմոնյանի՝ Հայաստանի իշխանություններին ուղղված նամակին։
Անդամակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կինեմատոգրաֆիստների միության խորհրդի անդամ
- ՌԴ մշակույթի նախարարության կոլեգիայի անդամ
- ՌԴ նախագահին առընթեր գործող մշակույթի և արվեստի խորհրդի տեղակալ
- Հայրենական կինեմատոգրաֆիայի զարգացման խորհրդի անդամ
- Մոսկվա քաղաքի Հանրային պալատի անդամ
- Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտությունների Ազգային ակադեմիայի խորհրդի անդամ
- Եվրոպական կինոակադեմիայի անդամ
- «Ոսկե արծիվ»ազգային կինոմրցանակի փորձագիտական խորհրդի անդամ
- «Օսկար» մրցանակի առաջադրվող ռուսական ֆիլմերի ընտրման հանձնաժողովի անդամ
- «Առաջին ալիք»-ի տնօրենների խորհրդի անդամ
- «Սուրբ Օլաֆ» քոլեջի հումանիտար գիտությունների պատվավոր դոկտոր (ԱՄՆ)
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ՌԴ արվեստի վաստակավոր գործիչ (օգոստոսի 2, 1997)՝ արվեստի բնագավառում ունեցած ավանդի համար[16]
- ՌԴ ժողովրդական արտիստ (հուլիսի 29, 2002)՝ կինոարվեստի բնագավառում մեծ ավանդի համար[17]
- 2012 թվականի ՌԴ պետական մրցանակ կինոարվեստի բնագավառում (հունիսի 5, 2003) «Աստղը» գեղարվեստական ֆիլմի համար[18]
- Պատվո շքանշան (հոկտեմբերի 4, 2008)՝ հայրենական մշակույթի և արվեստի զարգացման գործում ունեցած ավանդի, բազմամյա բեղուն գործունեության համար[19]
- Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 4-րդ աստիճանի շքանշան (հուլիսի 12, 2012)՝ հայրենական կինեմատոգրաֆի զարգացման գործում ունեցած մեծ ավանդի, բազմամյա ստեղծագործական գործունեության համար[20]
- ՀՀ Պատվո շքանշան (հունվարի 21, 2013)՝ հայ-ռուսական մշակութային կապերի ամրապնդման գործում ավանդի, կինոարվեստի բնագավառում բազմամյա և արգասաբեր գործունեության համար[21]
- 2012 թվականի ՌԴ պետական մրցանակ գրականության և արվեստի բնագավառում (հունիսի 7, 2013)՝ ռուսական կինեմատոգրաֆի բնագավառում ունեցած ավանդի, «Մոսֆիլմ» կինոստուդիայի վերածնման և զարգացման համար[22]
- «Ոսկե արծիվ» մրցանակ՝ «Անհայտացած կայսրություն» ֆիլմի համար որպես լավագույն ռեժիսորական աշխատանք (2008)
- «Ոսկե արծիվ» մրցանակ՝ «Հիվանդասենյակ համար վեց» ֆիլմի համար որպես լավագույն ռեժիսորական աշխատանք (2009)
- «Ոսկե արծիվ» մրցանակ՝ «Սպիտակ վագր» լավագույն խաղարկային ֆիլմի համար
- «Դարին» բիզնես վարկանիշի ազգային մրցանակի դափնեկիր՝ Բիզնեսի և ձեռնարկատիրության ռուսական ակադեմիայի կողմից (2005)
- «Մենք ջազից ենք» ֆիլմի համար՝
- Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1986) (ինչպես նաև «Ձմեռային երեկո Գագրայում» ֆիլմի համար)
- Ժյուրիի հատուկ մրցանակ Գրենոբլում (Ֆրանսիա, 1984)
- Լոձի միջազգային կինոփառատոնի արծաթե մեդալ (Լեհաստան, 1984)
- Լոնդոնի միջազգային կինոփառատոնի դիպլոմ
- Չիկագոյի միջազգային կինոփառատոնի դիպլոմ
- Բելգրադի միջազգային կինոփառատոնի դիպլոմ
- «Կուրիեր» ֆիլմի համար՝
- «Քաղաք Զեռո» ֆիլմի համար՝
- «Ոսկե Հյուգո» գլխավոր մրցանակ՝ Չիկագոյի միջազգային կինոփառատոնում (ԱՄՆ, 1989)
- Վալյադոլիդի միջազգային կինոփառատոնի արծաթե մրցանակ (Իսպանիա, 1989)
- Գիտական ֆանտաստիկայի եվրոպական միության մրցանակ որպես լավագույն ֆիլմ (Սան Մարինո, 1989)
- «Արքայասպան» ֆիլմի համար՝
- Բելգրադի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակ (Հարավսլավիա, 1991)
- «Ամերիկյան դուստրը» ֆիլմի համար՝
- «Լիալուսնի օր» ֆիլմի համար՝
- «Նիկա» մրցանակ «Լավագույն սցենարի համար»
- Կարլովի Վարի 33-րդ միջազգային կինոփառատոնի ФИПРЕССИ մրցանակ և հատուկ մրցանակ (Չեխիա)
- Պալիչի 2-րդ միջազգային կինոփառատոնի ФИПРЕССИ մրցանակ, հանդիսատեսի մրցանակ և գլխավոր մրցանակ (Հարավսլավիա)
- մոսկովյան կինոյի «Մոսկովյան Պեգաս» 4-րդ կինոփառատոնի «Ոսկե Պեգաս» գլխավոր մրցանակ
- Սոչիի 9-րդ Ռուսական բաց կինոփառատոնի երկրորդ մրցանակ
- Աթենքի 11-րդ Եվրոպական կինոյի պանորամայի երկրորդ մրցանակ (Հունաստան)
- «Սպիտակ վագր» ֆիլմի համար՝
- Վլադիմիր Վիսոցկու անվան «Своя колея» մրցանակ
- «Տարվա մարդ» ազգային մրցանակ՝ հայրենական կինոյի զարգացման և պահպանման գործում ունեցած ավանդի համար (2004)[9]
- Մոսկվայի կինոփառատոնի "Global Film & Music Fest" հատուկ մրցանակ՝ ռեժիսորի և պրոդյուսերի կարիերայի համար (2005)[9]
- Մոսկվայի կինոփառատոնի հատուկ մրցանակ՝ կինոարվեստում հասած բարձունքների համար (Երուսաղեմ, 2005)[9]
- «Золотая Камера-300» հատուկ մրցանակ՝ համաշխարհային կինեմատոգրաֆում ունեցած մեծ ավանդի համար[9]
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Մասնակցություն փաստագրական ֆիլմերին
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարեթիվ | Ֆիլմ |
---|---|
2014 | Էկրանի սիմֆոնիա |
2014 | Նիկոլայ Երյոմենկոյի վերջին գարունը |
2014 | Օլեգ Յանկովսկի․ Վերջին որսը |
2014 | Խաղացված չէ, երգված չէ |
2014 | Ալեքսանդր Պանկրատով-Չյորնի․
Առանց բարդույթների տղամարդը |
2013 | Նատալյա Գունդարևա․ Ոչ քաղցր կինը |
2013 | Լեոնիդ Կուրավլյով․ Իմ վրա նախշեր չկան |
2013 | Գեորգի Բուրկով․ Երգիծական Դոն Քիշոտը |
2011 | Եվգենի Եվստիգնեևի երեք կյանքը |
2011 | Հասարակ, ոչ հասարակ Սերգեյ Նիկոնենկոն |
2010 | Նիկոլայ Ռիբնիկով․ Տղան Զարեչնայա փողոցից |
2010 | Նիկիտա Միխալկով. Сами с усами |
2010 | Լյուդմիլա Սավելևա․ Պարահանդեսից հետո |
2010 | Լիդիա Սմիրնովա․ Կին բոլոր ժամանակների համար |
2010 | Եվ հավերժությամբ լցված է պահը․․․ |
2010 | Քաղաքային լեգենդներ
|
2009 | Алтайский самородок. Панкратов-Черный |
2008 | Նատալյա Գունդարևա․ Մեր Նատաշան |
2008 | Գեորգի Բուրկովի ճակատագրի հեգնանքը |
2008 | Ոգեշնչման շունչը |
2006 | Լեոնիդ Ֆիլատովի մասին հեքիաթ |
2005 | Կղզիներ
|
2005 | Լիդիա Սմիրնովա․ Ես հաջողակ եմ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Deutsche Nationalbibliothek Record #139149309 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ «Карен Шахназаров: «Режиссура — вопрос личной культуры»». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ ապրիլի 23-ին. Վերցված է 2007 թ․ ապրիլի 23-ին.
- ↑ «Почётное звание присвоено указом Президента России № 813 от 29 июля 2002». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «День России 12 июня отмечается по всей стране». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 29-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Карен ШАХНАЗАРОВ: «Я не экранизирую свою жизнь»
- ↑ Мелик-Шахназарян А. (04.11.2007 № 6 (9)). «Варанда – сердце Арцаха» (ռուսերեն). Журнал «Анив». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 31-ին.
- ↑ John F. R. Wright, Suzanne Goldenberg, Richard N. Schofield. Transcaucasian Boundaries. Psychology Press, 1996 — History — 237 pages. London. стр. 94
- ↑ G. Thoumaian. An Armenian Diplomat in the Service of Napoleon a Hundred Years Ago. Ararat, vol. 4 1917, London, pp 514—516
- ↑ 9,0 9,1 9,2 9,3 9,4 «Карен Шахназаров (Karen Shakhnazaroff) - биография - советские режиссёры - Кино-Театр.РУ». kino-teatr.ru. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ 10,0 10,1 10,2 «Карен Георгиевич Шахназаров». www.mosfilm.ru. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 21-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Жены знаменитостей». Жены Карена Шахназарова. Звездные жены. 2013. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 14-ին.
- ↑ «Путин 2012». 2012 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հունվարի 27-ին. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Деятели культуры России — в поддержку позиции Президента по Украине и Крыму Արխիվացված 2020-02-01 Wayback Machine // Официальный сайт Министерства культуры Российской Федерации
- ↑ «Магия кино», телеканал «Культура», 12 января 2011 года
- ↑ «Грани.Ру: ТЕЛЕПРОПАГАНДА. АПРЕЛЬ». graniru.org. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 2 августа 1997 года № 818 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 29 июля 2002 года № 813 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Указ Президента РФ от 05.06.2003 № 614|Указ Президента Российской Федерации от 5 июня 2003 г. № 614 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2002 года»
- ↑ «Указ Президента Российской Федерации от 4 октября 2008 года № 1437 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «Указ Президента Российской Федерации от 12 июля 2012 года № 951 «О награждении государственными наградами Российской Федерации»». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ «ՀՀ Նախագահի հրամանագրերը - Փաստաթղթեր - Հայաստանի Հանրապետության Նախագահ [պաշտոնական կայք]». նախագահ.հայ. Վերցված է 2016 թ․ հուլիսի 7-ին.
- ↑ Указ Президента Российской Федерации от 7 июня 2012 года № 541 «О присуждении Государственных премий Российской Федерации в области литературы и искусства 2002 года»
- ↑ «Фильмы - победители фестиваля». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 24-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 30-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կարեն Շահնազարովը zarkfoundation.com կայքում
- Կարեն Շահնազարովը դասարան․ամ կայքում Արխիվացված 2016-09-05 Wayback Machine
- Պուտինը պարգևատրել է Կարեն Շահնազարովին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Շահնազարով» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կարեն Շահնազարով» հոդվածին։ |
|
- Հուլիսի 8 ծնունդներ
- 1952 ծնունդներ
- Ապրող անձինք
- Կրասնոդար քաղաքում ծնվածներ
- ՎԳԻԿ-ի շրջանավարտներ
- Անձինք այբբենական կարգով
- Կինոռեժիսորներ այբբենական կարգով
- «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 4-րդ աստիճանի շքանշանի ասպետներ
- «Նիկա» մրցանակի դափնեկիրներ
- «Ոսկե արծիվ» մրցանակի դափնեկիրներ
- Արվեստի և գրականության ֆրանսիական շքանշանի ասպետներ
- ԽՄԿԿ անդամներ
- Խորհրդային կինոռեժիսորներ
- Հայ հասարակական գործիչներ
- Հայ պրոդյուսերներ
- Հայ ռեժիսորներ
- Հայ սցենարիստներ
- Պատվո շքանշանի ասպետներ (Հայաստան)
- ՌԴ պետական մրցանակի դափնեկիրներ
- ՌԽՖՍՀ Վասիլև եղբայրների անվան պետական մրցանակի դափնեկիրներ
- Ռուսաստանի Դաշնության ժողովրդական արտիստներ
- Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի պատվավոր անդամներ
- Ռուսաստանի կինեմատոգրաֆիական արվեստների և գիտության ազգային ակադեմիայի ակադեմիկոսներ