Կարմիր տեռոր (ռուս.՝ красный террор), Ռուսաստանի քաղաքացիական պատերազմի տարիներին (1917–1922) բոլշևիկների կողմից սանձազերծված քաղաքական բռնաճնշումների և զանգվածային սպանությունների ժամանակաշրջան։
Կարմիր տեռորը հռչակվել է 1918 թվականի սեպտեմբերին ԽՍՀՄ ժողկոմխորհի որոշմամբ, որով սպիտակ-գվարդիական կազմակերպությունների մասնակիցների նկատմամբ նախատեսվում էին խստագույն պատժամիջոցներ։ Կարմիր տեռորի նախատիպ է ծառայել Ֆրանսիական հեղափոխության Ահաբեկչության ժամանակաշրջանը։