Կարպաս
Կարպաս կամ Կարպասիա (հուն․ Καρπασία, թուրք․ Karpaz),թերակղզի Կիպրոս կղզու վրա։
Կարպասն իրենից նեկայացնում է երկար ու նեղ ցամաք, որը տարածվում է Միջերկրական ծովի մեջ հյուսիսարևելյան ուղղությամբ և ավարտվում է Անդրեասի հրվանդանով։ Կիրենիայի լեռնագագաթը գտնվում է թերակղզուց դեպի արևելք։ Կարպասի ամենաբարձր կետի բարձրությունը 364 մետր է[1]։ Թերակղզու հյուսիսային և հարավային ափերին պահպանվել են ավազոտ երկար լողափներ, մինչ այժմ զբոսաշրջային ոչ մի ենթակառուցվածք այստեղ չի տեղակայվել (ավելի քան հայտնի լողափ «Ոսկե ավազներ»-ը հարավային ափին), սակայն 2000-ականներից ի վեր սկսվեց տնակային համայնքների շինարարությունը որոշ լողափների մոտ (օրինակ, Բաֆրա քաղաքի մոտակայքում)[2]։
Հիմնական բնակչությունը կազմում են թուրքեր և կիպրացիներ, թերակղզում նաև ապրում են քրդեր և հույն կիպրացիներ (վերջիններս հիմնականում բնակվում են Ռիզոկարպասոյում՝ թերակղզու ամենախոշոր բնակավայրում)։
Թերակղզին հայտնի է վայրի տեսակի ավանակների պոպուլիացիաներով, որոնք գտնվում է վտանգի տակ։ Այս կենդանիներին պաշտպանելու համար պարբերաբար արշավներ են իրականացվում ինչպես հունական, այնպես էլ թուրքական երկրների կողմից[3]։
Կարպասիայի գլխավոր տեսարժան վայրը Անդրեյ առաքյալի վանքն է։ Այն Կիպրոսի ուղղափառ եկեղեցու գլխավոր սրբավայրերից է։ Սակայն այն պատճառով, որ 1974 թվականից տարածքը գտնվում է Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետության վերահսկողության տակ, Կարպասիայի եպիսկոպոսն ապրում է կղզու հունական մասում, իսկ ուխտավորները դժվարանում են այցելել այնտեղ[4]։ Կարպասիաում նաև պահպանվել են բյուզանդական ոճով միջնադարյան եկեղեցիներ։ Այն մասնավորապես Պանայիա Քանաքարիա անվանումով նախկին վանական եկեղեցի էր XII դարում Բոլտաշլի գյուղում, Պանագիա Կիրան եկեղեցի էր VI-XII դարերում, ներկայումս այն լքված է, VI-XI դարերում Սուրբ Ֆիլոն եկեղեցուց մնացել են միայն ավերակներ, երեք եկեղեցիների ավերակներ էլ մնացել են Աֆենդրիկայում[2][5]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Кипр. Природа». www.5sc.ru (ռուսերեն). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ հուլիսի 18-ին. Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
- ↑ 2,0 2,1 Вайс В. Кипр. Путеводитель. — М.: Дискус Медиа, 2014. — С. 168. — 224 с.
- ↑ «Donkey campaign unites Cypriots». news.bbc.co.uk (անգլերեն). Վերցված է 2019 թ․ մայիսի 15-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ url-status (link) - ↑ «В монастырь св. Андрея теперь пускают за 1 евро». www.lacosta.kiev.ua (ռուսերեն). Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ նոյեմբերի 19-ին. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 19-ին.
- ↑ «Карпасия». портал visit-cyprus.ru. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 20-ին. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 20-ին.