Jump to content

Կեղծ Լուսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կեղծ Լուսին

 Moon dog Վիքիպահեստում
Լուսնի սառցե լուսապսակներ

Կեղծ Լուսին, Փարասելինի կամ Լուսնաշուն (հին հունարեն՝ παρά - «փարա», կողք, selēnē - «սելինի», Լուսին)[1][2], լուսապսակների ընտանիքի ֆոտոմետեոր, համեմատաբար պայծառ լուսավոր տարածք լուսնային լուսապսակ օղակի վրա[3]։ Այն առաջանում է փետրավոր կամ փետրաշերտավոր ամպերի հարթ վեցանկյուն սառցե բյուրեղներում Լուսնի լույսի բեկման պատճառով[4]։ Կեղծ արբանյակները հայտնվում են իրական Լուսնից աջ և ձախ՝ նրանից մոտ 22° հեռավորության վրա (սովորական լուսապսակի շառավիղ)։

Կեղծ Լուսինները կեղծ Արեգակի նման է, բայց ավելի քիչ պայծառ, և դրանք Լուսնի անդրադարձած լույսն են, ոչ թե Արեգակի, որը տալիս է պայծառ կետեր կեղծ Արեգակի շրջանի երկայնքով 22° (փոքր հալո) և 46° անկյունային հեռավորության վրա (մեծ հալո)։ Կեղծ Լուսինները Կեղծ Արեգակից ավելի հազվադեպ երևույթ են, և սովորաբար տեսանելի են միայն լիալուսնի ժամանակ, քանի որ լուսնային լույսը Լուսնի այլ փուլերում չափազանց թույլ է։

Կեղծ լուսինները, ինչպես կեղծ արևները, գունավորում ունեն. Լուսնին ամենամոտ հատվածը կարմրավուն է, իսկ հեռավոր մասը՝ կապտավուն։ Բայց այս գույնը բավականին դժվար է տեսնել անզեն աչքով, քանի որ կեղծ լուսնի պայծառությունն այնքան թույլ է, որ հազիվ է բավարարում ակնագնդում գույնի նկատմամբ զգայուն ցանցաթաղանթի բջիջները գրգռելու համար

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Definition of paraselene». Collins English Dictionary.
  2. «paraselene - definition of paraselene in English | Oxford Dictionaries». web.archive.org. 2017 թ․ մարտի 18. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 18-ին. Վերցված է 2022 թ․ օգոստոսի 22-ին.
  3. Зверева, 1988, Глава 6. Гало. Многообразие форм гало
  4. Зверева, 1988, Глава 6. Гало. Образование окрашенных гало

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կեղծ Լուսին» հոդվածին։