Jump to content

Կիգալի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քաղաք
Կիգալի
Kigali
ԵրկիրՌուանդա Ռուանդա
ԵնթարկումՄայրաքաղաք
ՀամայնքKigali Province?
ՔաղաքապետՖիդել Նդայիսաբա
Հիմնադրված է1907 թ.
Առաջին հիշատակում14-րդ դար
Մակերես730 կմ²
ԲԾՄ1567 մետր
Բնակչություն1 156 663 մարդ (սեպտեմբերի 5, 2019)[1]
Ժամային գոտիUTC+2
Պաշտոնական կայքkigalicity.gov.rw
Կիգալի (Ռուանդա)##
Կիգալի (Ռուանդա)

Կիգալի (Kigali), Ռուանդայի մայրաքաղաքն է (1962 թվականի հուլիսի 1-ից)։ Բնակչությունը՝ 1 156 663 մարդ (սեպտեմբերի 5, 2019)[1]։

Ռուանդան և Բուրունդին 1890 թվականի Բրյուսելի համաժողովի արդյունքներով փոխանցվել են Գերմանական կայսրությանը։

Կիգալին հիմնադրվել է 1907 թվականին[2] (այլ տվյալներով՝ 1898 թվականին) որպես գերմանական գաղութային կառավարության նստավայր[3]։ Մինչև 1916 թվականը գտնվում էր Գերմանական կայսրության վերահսկողության տակ[3]։ 1919 թվականից՝ Ազգերի Լիգայի մանդատի վերահսկողության տակ[2]։ 1921 թվականից Ռուանդա Ուրունդի պետության կազմում վերահսկվել է Բելգիայի կողմից[2] : 1962 թվականից անկախ Ռուանդայի մայրաքաղաքն է[3]։

1945-1991 թվականները Կիգալիի բնակչության թիվը 6000-ից աճել է 150 000-ի, իսկ 2006-ին՝ հասել է միլիոնի (արվարձանների հետ միասին)։

1994 թվականի իրադարձությունների ժամանակ զոհվել են քաղաքի տասնյակ հազարավոր բնակիչներ, բազմաթիվ բնակիչներ փախչել են հարևան երկրներ։ Քաղաքը մասամբ ավերվել է։ 1997 թվականից Կիգալին վերականգնվում է[3]։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կիգալին գտնվում է հասարակածից հարավ, Ռուանդայի կենտրոնում։ Քաղաքը տեղակայված է լեռների լանջերին, ծովի մակարդակից 1830 մ բարձրության վրա։

Կիգալիի եղանակը

Քաղաքը գտնվում է հասարակածային մուսոնային կլիմայական գոտում[4]։ Չոր սեզոնը շարունակվում է հունիսից մինչև օգոստոս։ Ամսական միջին ջերմաստիճանը կազմում է 20-21 °C: Տեղումների տարեկան քանակը՝ 1000 մմ։ Կլիման բավականին մեղմ է ծովի մակարդիկ բարձր դիրքի շնորհիվ։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը երկրի առևտրային կենտրոնն է (սուրճ, կաշվե հումք, խոշոր եղջերավոր կենդանիներ)։ Գործում են կաշվե իրերի, կոշիկների, հագուստի, կավե իրերի արտադրության ձեռնարկություններ։ Քաղաքում գործում է նաև վերմակների գործարան։ Արվարձաններում կան սուրճի պլանտացիաներ, անագի հանքավայրեր։

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարեթիվ 1907 1945 1991 1996 2001 2006
Բնակչություն,
բնակիչ
357[5] 6 000[5] 140 000[5] 358 200[5] 605 000[5] 1 000 000[5]

Քույր-քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կիգալիի օդանավակայանը
Կիգալիի օդանավակայանը  
Կիգալիի մինի-տաքսիները
Կիգալիի մինի-տաքսիները  
Ռիչարդ Կանդտի անվան Բնական պատմության թանգարան
Ռիչարդ Կանդտի անվան Բնական պատմության թանգարան  
«Հազար բլուր» հյուրանոց
«Հազար բլուր» հյուրանոց  
Կիգալի լեռը և արվարձանը
Կիգալի լեռը և արվարձանը  
Քաղաքի տեսարանը ցեղասպանության հուշակոթողից
Քաղաքի տեսարանը ցեղասպանության հուշակոթողից  
Կիգալիի տեսարանը տիեզերքից
Կիգալիի տեսարանը տիեզերքից  
Կիգալիի տեսարանը տիեզերքից
Կիգալիի տեսարանը տիեզերքից  
Կիգալիի համայնապատկերը
Կիգալիի համայնապատկերը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://populationstat.com/rwanda/kigali
  2. 2,0 2,1 2,2 «Кигали в период колонии». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 Кигали в Географической энциклопедии
  4. Climate Summary for Kigali, Rwanda
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 «Население Кигали». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 «Международные отношения и сотрудничество». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 6-ին. Վերցված է 2015 թ․ դեկտեմբերի 4-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կիգալի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 398