Կլիֆորդ Աբոագե
Քաղաքացիությունը | Գանա | ||
---|---|---|---|
Ծննդյան ամսաթիվ | փետրվարի 11, 1995[1][2] (29 տարեկան) | ||
Ծննդավայր | Աքրա, Գանա | ||
Հասակ | 167 սանտիմետր | ||
Քաշ | 55 կիլոգրամ | ||
Դիրք | կիսապաշտպան | ||
| |||
| |||
| |||
| |||
|
Կլիֆորդ Աբոագե (անգլ.՝ Clifford Aboagye, փետրվարի 11, 1995[1][2], Աքրա, Գանա), գանացի ֆուտբոլիստ, «Ատլաս» ակումբի կիսապաշտպան։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Աբոագեն իր ֆուտբոլային կարերիան սկսել է հայրենիքում, «Ինտերնեյշնլ Էլլիես» ակումբում։ 2013 թվականի ամռանը աշխարհի երիտասարդական առաջնությունից հետո Կլիֆորդը հինգամյա պայմանագիր է կնքել իտալական «Ուդինեզեի» հետ։ Տրանսֆերի գումարը կազմել է 800 հազար եվրո։ Նա անմիջապես վարձավճարով տրամադրվել է իսպանական «Գրանադա» ակումբին[3]։ 2015 թվականի հունվարի 8-ին Իսպանիայի գավաթի առաջնության «Սևիլյա» ակումբի դեմ խաղի ժամանակ իր նորամուտն է նշել «Գրանադա» ակումբում[3]։ Աբոագեն հիմնականում եղել է պահուստային կազմում։
2017 թվականին Կլիֆորդը մեկնել է մեքսիկական «Ատլաս» ակումբ։ Հունվարի 15-ին «ՈւԱՆԼ Տիգրես» ակումբի դեմ խաղի ժամանակ նա իր նորամուտն է նշել Մեքսիկայի առաջնությունում` երկրորդ խաղակեսում փոխարինման դուրս գալով Քրիստիան Տաբոյի փոխարեն[4]։ Ապրիլի 13-ին «ՈւՆԱՄ Պումաս» ակումբի դեմ խաղի ժամանակ Աբոագեն իր առաջին գոլն է խփել «Ատլաս» ակումբի կազմում[5]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]2013 թվականին Աբաոգեն Գանայի երիտասարդական հավաքականի կազմում դարձել է Թուրքիայում կայացած աշխարհի երիտասարդական առաջնության բրոնզե մեդալակիր։ Մրցաշրջանում նա խաղացել է Իսպանիայի[6], ԱՄՆ-ի[7], Պորտուգալիայի[8], Չիլիի[9], Իրաքի[10] և երկու անգամ` Ֆրանսիայի հավաքականների դեմ[6]։
2015 թվականին Աբոագեն հավաքականի հետ 2-րդ անգամ խաղացել է աշխարհի երիտասարդական առաջնությունում, այս անգամ` Նոր Զելանդիաում։ Մրցաշարում նա մասնակցել է Արգենտինայի[11], Պանամայի[12] և Մալիի[13] հավաքականների դեմ խաղերին։ Արգենտինայի դեմ խաղում Կլիֆորդը դարձել է գոլի հեղինակ։
Ձեռքբերումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Միջազգային Գանա (Մ-20)
- Բրոնզ. Ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնություն - 2013
Անհատական
- 2013 թվականի Աշխարհի երիտասարդական առաջնության լավագույն ռմբարկու (6 գոլ)
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ 3,0 3,1 «Гранада VS. Севилья 1:2» (անգլերեն). soccerway.com. 2015-01—08.
- ↑ «Атлас VS. УАНЛ Тигрес 2:0» (անգլերեն). soccerway.com. 2017-01—15.
- ↑ «Атлас VS. УНАМ Пумас 1:1» (անգլերեն). soccerway.com. 2017-04—13.
- ↑ 6,0 6,1 «Испания (до 20) VS. Гана (до 20) 1:0» (անգլերեն). soccerway.com. 2013—06—24.
- ↑ «Гана (до 20) VS. США (до 20) 4:1» (անգլերեն). soccerway.com. 2013—06—27.
- ↑ «Португалия (до 20) VS. Гана (до 20) 2:3» (անգլերեն). soccerway.com. 2013—07—03.
- ↑ «Гана (до 20) VS. Чили (до 20) 4:3» (անգլերեն). soccerway.com. 2013—07—07.
- ↑ «Испания (до 20) VS. Ирак (до 20) 3:0» (անգլերեն). soccerway.com. 2013—07—13.
- ↑ «Аргентина (до 20) VS. Гана (до 20) 2:3» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 2.
- ↑ «Панама (до 20) VS. Гана (до 20) 0:1» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 5.
- ↑ «Гана (до 20) VS. Мали (до 20) 0:3» (ռուսերեն). soccerway.com. 2014 թ․ հունիսի 10.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Статистика на soccerway
- Granada official profile (Իսպաներեն)
- Կլիֆորդ Աբոագե պրոֆիլը BDFutbol կայքում
|