Կոլումբիայի մրցաշար
Կոլումբիայի մրցաշար (իսպ.՝ Vuelta a Colombia), ամենամյա հեծանվային սպորտի մրցավազք, որը տեղի է ունենում Կոլումբիայի տարբեր շրջաններում, երբեմն Վենեսուելայում և Էկվադորում օգոստոս ամսվա առաջին օրերին։ Այն կազմակերպում է Կոլումբիայի հեծանվասպորտի ֆեդերացիան[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոլումբիայի առաջին մրցաշարն անց է կացվել 1951 թվականին։ Այն 1233 կիլոմետր տարածություն ընդգրկող մրցաշար էր, որը բաժանվում էր 10 փուլերի՝ ներառելով երեք հանգստյան օրեր[2]։ Մրցաշարին մասնակցել են 35 հեծանվորդներ, որոնցից 30-ն են հասել վերջնագծին[3]։ Մրցաշարի առաջին հաղթողն է եղել Էֆրեն Վուելտա Տրվինյոն, որը հաղթել է մրցաշարի 7 փուլերում[4]։ Երկրորդ մրցաշարի ժամանակ փուլերը դարձան 13, տարածությունը՝ 1670 կմ։ Այն տեղի ունեցավ 1952 թվականի հունվարի 12-ից մինչև 27 կամ 28-ը։ Մրցաշարին ներկայացել են 60 հեծանվորդներ[5]։ 3-րդ մրցաշարի ժամանակ 15 փուլերի ընդհանուր տարածությունը կազմել է 1750 կմ[6]։
Տարիների ընթացքում մրցաշարում տեղի են ունեցել մի քանի լուրջ դժբախտ պատահարներ, անգամ՝ մահ։ Լուրջ, կարիերան դժբախտ պատահարով ավարտող հեծանվորդներից են Կոնրադո «Տիտո» Գալոն, Ջիլբերտո Աչիկանոյը, Ֆիլիպ Լինան և Էռնեստո Սանտանդերը[7]։ 2005 թվականի մրցաշարի ժամանակ տեղական ռադիոլրագրող Ալբերտո Մարտինես Պրադերը հեռարձակման ժամանակ մահացավ։ Մարտինեսը, Խոսե Ֆերնանդո Լոպեսի և Հեկտոր Ուրեգոյի հետ մեքենայով ընթանում էին, իջնելով Լա Լինեա գագաթից դեպի Կալարկա, երբ մեքենան շրջապտույտների վրա կորցրեց հսկողությունը և ընկավ կիրճը[8]։
Այժմ մրցաշարը կազմված է 15 փուլերից։ 2010 թվականին Indeportes Antioquia-Idea-FLA-Lotería de Medellín թիմից մրցանակի է արժանացել Սերխիո Լուիս Էնաոն[9]։
Նախկին հաղթողներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Երկիր | Մարզիկ | Թիմ |
---|---|---|---|
1951 | Կոլումբիա | Էֆրեն Ֆորերո Տրվինյո | Planta de Soda de Zipaquirá-Cundinamarca |
1952 | Ֆրանսիա | Ժոզե Բեյարտ | Automoto Valle |
1953 | Կոլումբիա | Ռամոն Օյոս | Coltejer-Antioquia A |
1954 | Կոլումբիա | Ռամոն Օյոս | Antioquia Fuerzas Armadas |
1955 | Կոլումբիա | Ռամոն Օյոս | Coltejer-Antioquia |
1956 | Կոլումբիա | Ռամոն Օյոս | Antioquia A |
1957 | Իսպանիա | Խոսե Գոմես դել Մորալ | Spain (national team) |
1958 | Կոլումբիա | Ռամոն Օյոս | |
1959 | Կոլումբիա | Ռուբեն Դարիո Գոմես | |
1960 | Կոլումբիա | Էռնան Մեդինա Կալդերոն | Antioquia-Cervunión |
1961 | Կոլումբիա | Ռուբեն Դարիո Գոմես | Camisas Jarcano |
1962 | Կոլումբիա | Ռոբերտո «Պախարիտո» Բուտրագո | |
1963 | Կոլումբիա | Մարտին Էմիլիո Ռոդրիգես | Antioquia Blue Bell-Wrangler |
1964 | Կոլումբիա | Մարտին Էմիլիո Ռոդրիգես | Antioquia A |
1965 | Կոլումբիա | Խավիեր Սուարես | Antioquia Suramericana |
1966 | Կոլումբիա | Մարտին Էմիլիո Ռոդրիգես | |
1967 | Կոլումբիա | Մարտին Էմիլիո Ռոդրիգես | Antioquia Wrangler-Caribú |
1968 | Կոլումբիա | Պեդրո Խուլիո Սանչես | Telepostal |
1969 | Կոլումբիա | Պաբլո Էռնանդես | Pierce Cundinamarca |
1970 | Կոլումբիա | Ռաֆայել Անտոնիո Նինյո | Junta Administradora de Deportes-Cundinamarca |
1971 | Կոլումբիա | Ալվարո Պաչոն | Singer |
1972 | Կոլումբիա | Միգել Սամակա | Singer |
1973 | Կոլումբիա | Ռաֆայել Անտոնիո Նինյո | Ferretería Reina |
1974 | Կոլումբիա | Միգել Սամակա | Licorera de Cundinamarca |
1975 | Կոլումբիա | Ռաֆայել Անտոնիո Նինյո | Banco Cafetero |
1976 | Կոլումբիա | Խոսե Պատրիսիո Խիմենես | Banco Cafetero |
1977 | Կոլումբիա | Ռաֆայել Անտոնիո Նինյո | Banco Cafetero |
1978 | Կոլումբիա | Ռաֆայել Անտոնիո Նինյո | Benotto |
1979 | Կոլումբիա | Ալֆոնսո Ֆլորես Օրտիս | Freskola A |
1980 | Կոլումբիա | Ռաֆայել Անտոնիո Նինյո | Droguería Yaneth |
1981 | Կոլումբիա | Ֆաբիո Պառա | Lotería de Boyacá |
1982 | Կոլումբիա | Կրիստոբալ Պերես | Lotería de Boyacá |
1983 | Կոլումբիա | Ալֆոնսո Ֆլորես Օրտիս | Varta-Colombia |
1984 | Կոլումբիա | Լուիս Էրերա | Varta-Colombia |
1985 | Կոլումբիա | Լուիս Էրերա | Varta-Café de Colombia |
1986 | Կոլումբիա | Լուիս Էրերա | Café de Colombia |
1987 | Կոլումբիա | Պաբլո Վիլչես | Postóbon-Manzana |
1988 | Կոլումբիա | Լուիս Էրերա | Café de Colombia |
1989 | Կոլումբիա | Օլիվերիո Ռինկոն | Castalia |
1990 | Կոլումբիա | Գուստավո Վիլչես | Postóbon-Manzana-Ryalcao |
1991 | Կոլումբիա | Ալվարո Սիերա | Postóbon-Manzana |
1992 | Կոլումբիա | Ֆաբիո Պառա | Amaya Seguros |
1993 | Կոլումբիա | Կառլոս Խարամիյո | Aguardiente Antioquena |
1994 | Կոլումբիա | Չեպե Գոնսալես | Postóbon-Manzana |
1995 | Կոլումբիա | Չեպե Գոնսալես | Kelme-Pony Malta |
1996 | Կոլումբիա | Միգել Անխել Սանաբրիա | Selle Italia-Gaseosas Glacial-Magniflex |
1997 | Կոլումբիա | Խոսե Կաստելբլանկո | Telecom-Capitel-Kelme |
1998 | Կոլումբիա | Խոսե Կաստելբլանկո | Avianca-Telecom-Kelme |
1999 | Կոլումբիա | Կառլոս Ալբերտո Կոնտրերաս | Kelme-Costa Blanca |
2000 | Կոլումբիա | Էկտոր Պալասիո | 05-Orbitel |
2001 | Կոլումբիա | Էռնան Բուենաորա | Selle Italia Baterías MAC |
2002 | Կոլումբիա | Խոսե Կաստելբլանկո | Colombia Selle Italia Alc.Cabimas |
2003 | Կոլումբիա | Լիբարդո Նինյո | Lotería de Boyacá |
2004 | Կոլումբիա | Խոսե Կաստելբլանկո | Orbitel-05 |
2005 | Կոլումբիա | Լիբարդո Նինյո | Lotería de Boyacá-Coordinadora |
2006 | Կոլումբիա | Խոսե Կաստելբլանկո | Gobernación del Zulia-ALC Cabimas |
2007 | Կոլումբիա | Սանտիագո Բոտերո | UNE-Orbitel |
2008 | Կոլումբիա | Ջովանի Բաես | EPM-UNE |
2009 | Վենեսուելա | Խոսե Ռուխանո | Gobernación del Zulia |
2010 | Կոլումբիա | Սերխիո Էնաո | Indeportes Antioquia-Idea-FLA-Lotería de Medellín |
2011 | Կոլումբիա | Ֆելիքս Կարդենաս | GW Shimano |
2012 | Կոլումբիա | Ֆելիքս Կարդենաս | GW Shimano |
2013 | Իսպանիա | Օսկար Սևիլյա | EPM–UNE |
2014 | Իսպանիա | Օսկար Սևիլյա | EPM–UNE–Área Metropolitana |
2015 | Իսպանիա | Օսկար Սևիլյա | EPM–UNE–Área Metropolitana |
2016 | Կոլումբիա | Մաուրիսիո Օրտեգա | Supergiros-Gane-Redetrans |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Federacion Colombia na de Ciclismo» (իսպաներեն). Ciclismode Colombia. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հուլիսի 1-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 6-ին.
- ↑ «History of the Vuelta a Colombia». Compania Nacional de Chocolates. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 10-ին.(չաշխատող հղում)
- ↑ «1a Vuelta a Colombia». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ ապրիլի 7-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Vuelta a Colombia Histoia 1951». Ciclismo de Colombia. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 27-ին. Վերցված է 2007 թ․ օգոստոսի 11-ին.
- ↑ «2a Vuelta a Colombia». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «3a Vuelta a Colombia 1953». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 5-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Anecdotario de la Vuelta». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Sports journalist dies in accident in Tour of Colombia». People's Daily online. Վերցված է 2007 թ․ հոկտեմբերի 19-ին.
- ↑ «Henao wins Vuelta a Colombia». Cyclingnews.com. Վերցված է 2010 թ․ սեպտեմբերի 17-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Results at Cycling Archives
- / Esciclismo Vuelta a Colombia
- Year by year stage results and general classification 1951-2006 (not all year files work) Արխիվացված 2007-09-06 Wayback Machine
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Կոլումբիայի մրցաշար կատեգորիայում։ |