Էրեց Իսրայելի ռադիոհեռարձակումը սկսվել է 1936 թվականի մարտի 30-ից «Պաղեստինյան ռադիոհեռարձակման ծառայության» կողմից («Palestine Broadcasting Service» PBS, եբրայերենով, «Ռեշուտ հա- շիդուր հա-պալեստինի»), որը գործում էր, որպես Պաղեստինում բրիտանական մանդատի բաժին[1][2][3]։ Առաջին հեռարձակումը իրականացվել է Երուսաղեմի «Պալազ» հյուրանոցում տեղակայված ստուդիայից։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին իշուվի և մանդատային իշխանությունների միջև լարվածությունն ուժեղացավ, ինչն էլ ազդեց PBS-ի հաղորդումների նկատմամբ վերաբերմունքի վրա։ Մանդատի վերջին օրերին մի պարադոքսալ իրավիճակ էր առաջացել, երբ նորությունների հրեա խմբագիրները բաժանում էին իրենց ժամանակը «Պաղեստինյան ռադիոհեռարձակման ծառայության» և Հագանայի ընդհատակյա ռադիոկայանի միջև, իսկ PBS-ի հաղորդումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող գրաքննիչները հետևում էին, որ հրեական ընդհատակի գաղտնիքները պատահաբար չբացահայտվեն[1]։ 1965 թվականին, անկախ կառուցվածքի մասին օրենքի ընդունումից հետո, «Ռեշուտ հա-շիդուրը» գտնվում է հասարակական կառավարման ներքո[4]։
REQA (ՌԷԿԱ)՝ հեռարձակում հայրենադարձների համար 14 լեզուներով։
88 FM (88FM)՝ բարձրորակ երաժշտություն, ջազ, բլյուզ, էլեկտրոնային երաժշտություն և տեղեկատվություն ճանապարհների վիճակի վերաբերյալ։
Կոլ հա-երաժշտություն (եբրայերեն՝ קול המוסיקה) (Երաժշտության ձայնը)՝ եվրոպական երաժշտություն և դրամա։
Ռեշետ Մորեշետ (եբրայերեն՝ רשת מורשת) (Ժառանգություն)՝ կրոնական հեռարձակում։
Միջազգային հեռարձակումներ, այդ թվում արբանյակային, Հյուսիսային Ամերիկա, Եվրոպա, Իրան[5]։ Ալիքների մեծ մասը հասանելի է նաև համացանցում, ինչպես ուղիղ եթերում, այնպես էլ ձայնագրված։ Եբրայերենից բացի այն հեռարձակվում է 14 լեզուներով՝ ներառյալ ռուսերենը[6]։