Կոկոս (կղզի)
Կոկոս | |
---|---|
Տեսակ | կղզի, WWF ecoregion? և district of Costa Rica? |
Երկիր | Կոստա Ռիկա |
Վարչատարածքային միավոր | Puntarenas Canton? |
Երկարություն | 7,49 կմ |
Լայնություն | 4,61 կմ |
Մակերես | 23,52 կմ²[1] |
Պահպանման տարածք | Cocos Island National Park? |
Բնակչություն | 0 մարդ |
ՅՈւՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգություն , օբյեկտ № 820 ռուս.. • անգլ.. • ֆր. |
Կոկոս (իսպ.՝ Isla del Coco), Խաղաղ օվկիանոսի ամենամեծ անմարդաբնակ կղզին[2]։ Կղզու տարածքը պատկանում է Կոստա Ռիկային և այն ներառված է երկրի Պունտարենաս նահանգի մեջ։
Կղզին գտնվում է ցամաքային սահմանից 360 մղոն (600 կմ) հեռավորության վրա։ Կղզու ամենամոտ կղզեխումբը Գալապագոսյան կղզիներն է, որը գտնվում է Կոկոս կղզուց մի քանի հարյուր մղոն դեպի հարավ-արևմուտք[3]։
Կղզին առավել հայտնի է նրանով, որ ըստ լեգենդների, կղզում թաղված է խոշոր գանձ, որը մինչ օրս հայտնաբերված չէ։ Կղզին ամբողջովին ծածկված է ջունգլիներով։ Ծովի հատակին գտնվում է հրաբխային ծագման փարթամ բուսականություն։ Կոկոս կղզու կենդանական աշխարհը գտնվում է պաշտպանության տակ։
1997 թվականից Կոկոս կղզին դարձավ ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտ Կոստա Ռիկայի տարածքում[4][5]։
Ֆիզիկա-աշխարհագրական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Աշխարհագրական դիրք և կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոկոս կղզին գտնվում է Կոստա Ռիկա պետության տարածքում՝ Պունտարենաս նահանգում[6]։ Համարվում է նահանգի 11 ինքնավար գավառներից մեկը (նախկինում եղել է 13 գավառ)։ Կղզին գտնվում է Խաղաղ օվկիանոսում` ցամաքից 360 մղոն (600 կմ) հեռավորության վրա[7]։
Կղզու ընդհանուր տարածքը կազմում է 23,85 քառակուսի կիլոմետր։
Կոկոս կղզին գտնվում է այսպես կոչված Հասարակածային կոնվերգենտ գոտում, և այդ իսկ պատճառով կղզում եղանակը հաճախ ամպամած է։ Ամբողջ տարվա ընթացքում հաճախ են տեղումները անձրևի տեսքով։
Դրանց թիվը փոքր-ինչ նվազում է հունվարից-մարտ և սեպտեմբերի վերջից մինչև հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում։ Կղզու կլիման խոնավ, արևադարձային է։
Տարեկան միջին ջերմաստիճանը հասնում է 23.6 °C-ի։ Տեղումների քանակը` 7000 մմ։ Տարվա ընթացքում Խաղաղ օվկիանոսից կղզի եկած գոլֆստրիմները` տաք ծովային հոսանքները, ահռելի ազդեցություն են ունենում կղզու կլիմայի ձևավորման համար[8]։
Կոկոս կղզիի կլիմայական տվյալները | |||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Ամիս | հունվ | փետ | մարտ | ապր | մայ | հուն | հուլ | օգոս | սեպ | հոկ | նոյ | դեկ | Տարի |
Միջին բարձր °C (°F) | 26.0 (78.8) |
26.8 (80.2) |
27.9 (82.2) |
28.4 (83.1) |
27.6 (81.7) |
27.0 (80.6) |
26.9 (80.4) |
27.0 (80.6) |
26.9 (80.4) |
26.5 (79.7) |
26.2 (79.2) |
25.9 (78.6) |
26.92 (80.46) |
Միջին օրական °C (°F) | 21.8 (71.2) |
22.2 (72) |
22.8 (73) |
23.0 (73.4) |
22.2 (72) |
21.7 (71.1) |
22.0 (71.6) |
21.8 (71.2) |
21.3 (70.3) |
21.2 (70.2) |
21.6 (70.9) |
21.8 (71.2) |
21.95 (71.51) |
Միջին ցածր °C (°F) | 17.8 (64) |
18.0 (64.4) |
18.1 (64.6) |
18.8 (65.8) |
19.0 (66.2) |
18.9 (66) |
19.0 (66.2) |
18.8 (65.8) |
18.2 (64.8) |
18.2 (64.8) |
18.6 (65.5) |
18.3 (64.9) |
18.47 (65.25) |
Տեղումներ մմ (դյույմ) | 6.3 (0.248) |
10.2 (0.402) |
13.8 (0.543) |
79.9 (3.146) |
267.6 (10.535) |
280.1 (11.028) |
181.5 (7.146) |
276.9 (10.902) |
355.1 (13.98) |
330.6 (13.016) |
135.5 (5.335) |
33.5 (1.319) |
1971 (77,6) |
Միջ. անձրևոտ օրեր | 1 | 1 | 2 | 4 | 13 | 14 | 13 | 14 | 18 | 17 | 8 | 2 | 107 |
Միջին ամսական արևային ժամ | 285.2 | 266.0 | 282.1 | 240.0 | 182.9 | 144.0 | 151.9 | 158.1 | 147.0 | 161.2 | 177.0 | 244.9 | 2440,3 |
Աղբյուր #1: HKO[9] | |||||||||||||
Աղբյուր #2: Weatherbase.com (rain days)[10] |
Երկրաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզու ցամաքային ընդերքի հիմքում ընկած է կոկոսյան սալը, որի անունից էլ առաջացել է կղզու անվանումը։ Հետազոտությունները ցույց են տվել, որ կղզու տարածքը առաջացել է մոտ 1,91-2,44 միլիոն տարի առաջ` Պլիոցենյան բաժնում։
Կղզու ընդերքը հարուստ է տարբեր օգտակար հանածոներով՝ հատկապես բազալտով։ Կոկոս կղզին առաջացել է հրաբխի այթքման հետևանքով։ Լավան հոսել է այս տարածքով, ապա այն սառել է և ձևավորվել է կղզու ներկայիս տարածքը[11]։
Սկզբում այն եղել է պինդ մակերեսի մի փոքրիկ կտոր, այնուհետև տարածվել է և դարձել է լեռնային, կղզիային մակերևույթ։ Դրա արդյունքում ձևավորվել է նաև Կոկոս կղզու բարձ և լեռնային ռելիեֆը։ Լեռները գտնվում են հիմնականում ափամերձ հատվածներում, իսկ կղզու կենտրոնական հատվածում հիմնականում տարածվում են տափաստանները։
Կենտրոնական հատվածը գտնվում է ծովի մակարդակից մոտ 200-260 մետր բարձրության վրա։ Կղզու ջրափնչա գիծը խւստ կտրատված է, որի արդյունքում էլ առաջացել են երկու խոշոր ծողեր. Կոկոսի կղզու հյուսիսարևելյան հատվածում գտնվող Չատ և հյուսիս-արևմուտքում գտնվող Ուեիֆեի Բեյ ծոցերը։
Ներքին ջրերը առատ են։ Կղզու տարածքով հոսում են Պիտտիեր և Հենիյո ջրառատ գետերը։ Կղզու ունի մոտ 200 գեղատեսիլ ջրվեժներ։ Կղզու հողային ծածկույթը կավի, ավազի և մանր քարերի համաձուլվածքների խառնուրդ է[12]։
Կղզու լեռնային հատվածներում մշտական հորդ անձրևներ են տեղում։
Բնություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բուսական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կոկոս կղզու բուսածածկույթը չափազանց հարուստ է։ Նրա գլխավոր առանձնահատկությունը այն է, որ կղզին առնված է հատուկ պահպանության տակ և կղզի այցելել կարող են միայն այն անձիք, ովքեր ունեն Կոստա Ռիկայի կառավարության հատուկ թույլատվությունը։
Լատինական Ամերիկայում հանդիպող 235 բուսատեսակներից 70-ը աճում են այս կղզում։ Կղզին նաև ունի հատուկ բուսական աշխարհ, որտեղ աճում են 74 տեսակի ձիաձետներ և պտերազգիներ, 128 տեսակի քարաքոսներ և մամուռներ, 90 տեսակի սնկեր և բորբոսասնկեր։
Կղզու բուսականությունը պայմանականորեն բաժանված է երեք բաժինների՝ ափամերձ, ներքին և լեռնային հատված։
Ամփամերձ հատվածում գերակայում են արևադարձային կլիմայական պայմանները։ Լեռների միջին բարձրությունը կազմում է 50 մ։ Ափամերձ շարում հանդիպող հիմանկան բուսատեսակներից նշանավորներն են շագանակագույն գորշ էրիթրինան (լատին․՝ Erythrina fusca), կոկոսյան արմավենին (լատին․՝ Cocos nucifera) և ողորկ աննոնան (լատին․՝ Annóna glábra)։
Երկրորդ՝ ներքին շարում գերակայում են մոտ 500 մետր բարձրություն ունեցող լեռնալանջերը և սարահարթերը։ Այ գոտում է աճում հանրահայտ «երկաթե ծառը», ինչպես նաև ավոկադո բույսը (լատին․՝ Ocotea insularis):
Աճում են մի շարք արևադարձային բույսեր՝ ադամաթուզ (լատին․՝ Musa), կոկոսը, արքայախնձերը (լատին․՝ Ananas), ավոկադոն (լատին․՝ Perseaamericana) և այլն։
Վերջին՝ լեռնային հատվածում տարածված են արձադարձային անտառները և մրտազգիների ընտանիքի բույսերը։
Կենդանական աշխարհ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կղզում տարածված են մոտ 400 տեսակի միջատներ, որոնցից 65-ը (16 %-ը) էնդեմիկ են՝ այսինքն տարածված են միայն Կոկոս կղզում։ Մասնավորապես բազմաթիվ և բազմազան են թիթեռների և մրջյունների տեսակները։ Այստեղ տարածված են նաև մեծ թվով սարդի տեսակներ, որոնցից հատկապես նշանավոր է Wendilgarda galapagensis էնդեմիկ միջատները։
Տարածված են նաև թունավոր տեսակներ[13]. օրինակ՝ տամկաճճիները և բազմաոտիկները։ Կղզում տարածված են նաև երկու տեսակի մողեսներ՝ Sphaerodactylus pacificus և Norops townsendii : Երկու մողեսներն էլ համարվում են Կոկոսի կղզու համար էնդեմիկ կենդանատեսակներ[14]։
Այլ երկկենցաղներ կղզու վրա չեն հանդիպում։ Կոկոսի կղզում ապրում են մոտ 90 տեսակի թռչուններ։ Նշանավոր թռչուններից են գորշ օլուշան, մեծ ճղլակ սրաթև որորը և այլն։ Կղզին աղքատ է կաթնասունների հարցում։
Կղզում ապրում են ընդամենը չորս տեսակի ցամաքային կաթնասուններ, որոնցից են վիրջինյան եղնիկը, ընտանի խոզերը, կատուները և խոնավասեր առնետները։
Այս տեսակներն էլ իրենց հերթին վերցված են հատուկ պաշտպանության տակ և Կոստա Ռիկայի կառավարությունը ամեն կերպ փորձում է կենդանիներին զերծ պահել ոչնչացումից։ Մասնավորապես թռչունների ոչնչացման գլխավոր պատճառը հանդիսանում են առնետները[15]։
Կոկոս կղզու ափերը ողողող ջերմ և արևադարձային ջրերում տարածված են մոտ 600 տեսակների կակղամորթներ և ավելի քան 300 տարբեր տեսակի ձկներ։ Այդ թվում են դեղնաթեփուկ թյուննոսը (լատին․՝ Megaptera novaeangliae), Մանտան կամ մեծ ծովային հրեշը (լատին․՝ Manta birostris), ձուկ-առագաստանավը (լատին․՝ Istiophorus platypterus), հսկայական շնաձուկ-մուրճը (լատին․՝ Sphyrna mokarran), կետաշնաձուկը (լատին․՝ Rhincodon typus) և այլն։
Ապրում են նաև ավելի խոշոր տեսակներ, ինչպիսիք են օրինակ աֆալինա դելֆինները, հսկայական սապատավոր կետը (լատին․՝ Megaptera novaeangliae)։
Մասամբ ցամաքաբնակ կենդանիներից մեծ տարածում ունեն ծովառյուծները և ծովային խոշոր կրիաները[16]։
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Georg Bremer: Die Geheimnisse der Kokosinsel: Abenteurer auf der Suche nach den größten Piratenschätzen der Welt. Books on Demand, Norderstedt 2009, ISBN 978-3-8370-9655-2.
- Peter Disch-Lauxmann: Die authentische Geschichte von Stevensons Schatzinsel. Rasch und Röhrig, Hamburg-Zürich 1985, ISBN 3-89136-038-X. (ein spannend geschriebenes, aber in großen Teilen auch spekulatives „Standardwerk“ über die Schatzsuche auf der Kokosinsel)
- Ina Knobloch: Das Geheimnis der Schatzinsel: Robert Louis Stevenson und die Kokosinsel - einem Mythos auf der Spur. Mare-Buchverlag, Hamburg 2009, ISBN 978-3-86648-097-1.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ División Territorial Administrativa, 2024 — Instituto Geográfico Nacional (Costa Rica).
- ↑ «Золото острова Кокос». Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Cocos Island National park». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 3-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
- ↑ «Общая информация об острове Кокос». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունիսի 18-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Cocos Island National Park(անգլ.) на сайте UNESCO World Heritage Centre
- ↑ «Остров Кокос. Национальный парк (на испанском языке)». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ հունվարի 3-ին.
- ↑ Montoya, M. 2007. Conozca la Isla del Coco: una guía para su visitación. In Biocursos para amantes de la naturaleza: Conozca el parque nacional Isla del Coco, la isla del tesoro (26 abril al 6 de mayo 2007). (ed. Organization for Tropical Studies). Organization for Tropical Studies. San José, Costa Rica.
- ↑ Castillo, P., Batiza, R., Vanko, D., Malavassi, E., Barquero, J., and Fernandez, E. 1988. Anomalously young volcanoes on old hot-spot traces. I. Geology and petrology of Cocos Island. Geological Society of America Bulletin 100
- ↑ «Climatological Normals of San José». Hong Kong Observatory. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ դեկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
- ↑ «Historical Weather for San José». weatherbase.com. Վերցված է 2012 թ․ մարտի 13-ին.
- ↑ Rojas, C. and Stephenson, S.L. 2008. Myxomycete ecology along an elevation gradient on Cocos Island, Costa Rica. Fungal Diversity 29: 119—129.
- ↑ Trusty, J.L., Kesler, H.C. and Haug-Delgado, G. 2006. Vascular flora of Isla del Coco, Costa Rica. Proceedings of the California Academy of Sciences (Fourth Series) 57(7): 247—355.
- ↑ Kirkendall, L. and Jordal, B. 2006. The bark and ambrosia beetles (Curculionidae, Scolytinae) of Cocos Island, Costa Rica and the role of mating systems in island zoogeography. Biological Journal of the Linnean Society 89(4): 729—743
- ↑ «Cocos Island moist forests» (անգլերեն). World Wildlife Fund. Արխիվացված օրիգինալից 2011 թ․ օգոստոսի 20-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Alejandra Vargas M. «País en guerra contra especies invasoras de isla del Coco» (իսպաներեն). GRUPO NACIÓN/ALDEA GLOBAL. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ հունվարի 16-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 8-ին.
- ↑ Montoya, M. 2007. Conozca la Isla del Coco: una guía para su visitación. In Biocursos para amantes de la naturaleza: Conozca el parque nacional Isla del Coco, la isla del tesoro (26 abril al 6 de mayo 2007). (ed. Organization for Tropical Studies). Organization for Tropical Studies. San José, Costa Rica. 35-176.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոկոս (կղզի)» հոդվածին։ |
|