Jump to content

Կոմանդորյան կղզիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոմանդորյան կղզիներ

Կոմանդորյան կղզիների քարտեզ
Կոորդինատներ 54°46′05″ հս․. լ. 166°37′42″ ավ. ե.HGЯO
Երկիր Ռուսաստան Ռուսաստան
Վարչատարածքային բաժանում Կամչատկայի երկրամաս
Ընդհանուր մակերեսը 1846 կմ2
Ամենաբարձր կետը 755 մ
Ջրատարածություն Բերինգի ծով, Խաղաղ օվկիանոս
Բնակչություն 676 մարդ
Բնակչության խտությունը 0,366 մարդ/կմ2
Կոմանդորյան կղզիներ (Ռուսաստան)##
Կոմանդորյան կղզիներ (Ռուսաստան)
Վիքիպահեստում

Կոմանդորյան կղզիներ, կղզիների խումբ Խաղաղ օվկիանոսի և Բերինգի ծովի սահմանում։ Մտնում են ՌԴ Կամչատկայի մարզի մեջ։ Տարածությունը՝ 1848 կմ²։ Կազմված են բազալտներից ու անդեզիտներից։ Ունեն լեռնային ռելիեֆ։ Բարձրությունը՝ 751 մ։

Ափերը ժայռային են, թույլ կտրտված, կլիման օվկիանոսային է։ Օգոստոսի միջին ջերմաստիճանը 10 °C է, փետրվարինը՝ -4 °C, տարեկան տեղումները՝ 500 մմ։ Ծածկված են օվկիանոսային մարգագետիններով և լեռնային տունդրայով, ափերը՝ ջրիմուռներով։ Կան «թռչնաշուկաներ», ծովարջեր և փոկեր, հանդիպում է Կամչատկայի կուղբ։

Բնակչությունը հիմնականում զբաղվում է ծովային արդյունագործությամբ, գազանաբուծությամբ։ Բնակավայրերն են՝ Նիկոլսկոյեն (Բերինգի կղզում), Պրեոբրաժենսկոյեն (Մեդնի կղզում)։

Անվանվել է ի հիշատակ այս կղզիները 1741 թվականին հայտնագործած ազգությամբ դանիացի ծովագնաց, ռուսական նավատորմի սպա Վիտուս Բերինգի (1681-1741), ով ուներ կոմանդորի (նավախմբի պետ) աստիճան[1]։

Բերինգի գերեզմանը Բերինգի կղզում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կոմանդորյան կղզիներ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 5, էջ 532