Կոտելոկ
Կոտելոկ (անգլ.՝ bowler hat), եվրոպական կիսագնդաձև գլխարկ, որը պատրաստված է կոշտ թաղիքից։
Առաջին կոտելոկը կարվել է 1850 թվականին լոնդոնյան «Թոմաս և Ուիլյամ Բոուլեր» ֆիրմայի կողմից, իսկ դիզայնը և գաղափարը տվել են Ջեյմս և Ջորջ Լոքերը[1]։ Սրանք համեմատաբար Էժան և պրակտիկ գլխարկներ էին, սկզբում տարածվեցին աշխատավորերի շրջանում, այնուհետև դարձան բանկային համակարգի աշխատակիցների և բրիտանական գվարդիայի սպաների համազգեստի մի տարր։ Հետագայում բուրժուազիայի և արիստոկրատիայի շրջանում մեծ ցիլինդրներին փոխարինելու եկան կոտելոկները։ XX դարի սկզբին կատելոկները ենթարկվեցին որոշակի փոփոխությունների, վերին հատվածում փոսիկ, եզրերի բարձրացում, որոնցից յուրաքանչյուրը նոր անուն ստացավ[2]։ Սակայն Մեծ Բրիտանիայում բուրժուաները դեռևս կրում էին կոտելոկներ։ Արդի ժամանակներում կոտելոկը պահպանվում է որպես զինվորական համազգեստի բաղկացուցիչ մաս։
Հայտնի մարդիկ, ովքեր կրում էին կոտելոկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չարլի Չապլին, ամերիկացի դերասան
- Ուինսթոն Չերչիլ, Բրիտանացի քաղաքական գործիչ, Մեծ Բրիտանիայի վարչապետ
- Վլադիմիր Լենին, ռուս հեղափոխական։ Ըստ լեգենդի, նա 1917 թվականին Ֆինլանդիայի կայարանում ելույթից հետո փոխանակել է իր գլխարկը բանվորներից մեկի կոտելոկի հետ։
- Էդիսոն Ուորտեր, Բրիտանական բանակի սպա Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ։ Սաղավարտի փոխարեն նա կրում էր կոտելոկ տիպի գլխարկ։
-
Բետ Մատերսոն, 1879
-
Ուինսթոն Չերչիլ, 1884
-
Քեսադի Բուտչ, 1901
-
Էնրիկո Կարուզո 1907
-
Ջակոմո Պուչինի, իտալացի կոմպոզիտոր1908
-
Ռայթ եղբայրներ 1910
-
Ռուալ Ամունդսեն 1913
-
Չարլի Չապլին, 1915
-
Բենիտո Մուսոլինի 1929
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «The history of the Bowler hat at Holkham» (PDF). Coke Estates Ltd. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2014 թ․ դեկտեմբերի 22-ին.
- ↑ Swinnerton, Jo (2005). The History of Britain Companion. Robson. էջ 42. ISBN 1-86105-914-0.