Կույր բիծ
Կույր բիծ (օպտիկական սկավառակ լատին․՝ punctum caecum), որն առկա է յուրաքանչյուր առողջ մարդու աչքի ցանցաթաղանթում (և բոլոր տեսնող քորդավոր կենդանիների մոտ)։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյարդաթելերը ռեցեպտորներից դեպի կույր բիծ անցնում են ցանցաթաղանթի վրայով և հավաքվում են տեսողական նյարդում, որն անցնում է ցանցաթաղանթի միջով նրա հակառակ կողմը և այս տեղում լուսային ռեցեպտորները բացակայում են։ Գլխոտանիների մոտ (օրինակ՝ ութոտնուկների), նյարդաթելերը տեսողական նյարդ են գալիս լուսազգայուն բջիջների շերտի մյուս կողմից և աչքերում կույր բծեր չունեն։ Կառուցվածքի այս տարբերությունը բացատրվում է ցանցաթաղանթի նյարդա-մազանոթային շերտի մեկ այլ գործառույթով՝ ֆոտոռեցեպտորների վնասումից պաշտպանությամբ (ուլտրամանուշակագույն ճառագայթներից առաջացած)։ Բնական միջավայրում գլխոտանիները արագ կլանում են ուլտրամանուշակագույն ճառագայթները, այդ իսկ պատճառով աչքի ցանցաթաղանթի այդպիսի կառուցվածքը առավելություն է միայն ջրային միջավայրում։ Կույր բծերը երկու աչքերում էլ գտնվում են տարբեր տեղերում, այդ պատճառով երկու աչքերի նորմալ օգտագործման դեպքում սրանք աննկատ են։ Բացի այդ, ուղեղը ուղղում է ընկալվող պատկերը և կույր բծի հայտնաբերման համար անհրաժեշտ են հատուկ միջոցառումներ։ Քթի կողմից, հետևաբար աչքի օպտիկական առանցքի սահմաններից դուրս, area centralis-ին հարում է տեսողական սկավառակը, որտեղ հավաքվում են տեսողական նյարդաթելերը։ Այս հատվածը զրկված է ֆոտոռեցեպտորներից, ուստի ցանցաթաղանթի այս հատվածում մենք ոչինչ չենք տեսնում։ Այն կոչվում է կույր բիծ։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կույր բիծը հայտնաբերել է Էդմ Մարիոտը 1688 թվականին։ Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկ 14-րդը զվարճանում էր կույր բծով, հետևելով իր ենթականերին, կարծես թե նրանք գլուխ չունեին[1]։
Կույր բծի հայտնաբերումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Որպեսզի հետևեք կույր բծին, փակեք աջ աչքն և ձախով նայեք շրջանակում գտնվող խաչին։ Դեմքը և մոնիտորը պահեք ուղղահայաց։ Հայացքը չկտրելով աջ խաչից, դեմքը մոտեցրեք (կամ հեռացրեք) մոնիտորից և միաժամանակ հետևեք ձախ խաչին։ Որոշակի պահի (դեմքը մոնիտորից որոշակի հեռավորությամբ) այն կորչում է։ Նմանատիպ փորձ կարելի է անցկացնել նաև աջ աչքի հետ։ Այս մեթոդով կարելի է գնահատել նաև կույր բծի չափերը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Перельман, Я. И. Слепое пятно нашего глаза // Занимательная физика, в 2-х книгах. Книга 2. — Д.: ВАП, 1994. — С. 222. — ISBN 5-86883-020-9
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կույր բիծ» հոդվածին։ |
|