Jump to content

Կրան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Կրան
սլովեն.՝ Kranj
Դրոշ Զինանշան

ԵրկիրՍլովենիա Սլովենիա
ՀամայնքԿրան
Մակերես148 կմ²
ԲԾՄ386±1 մետր, 387 մետր
Բնակչություն37 605 մարդ (2022)[1]
Ժամային գոտիԿենտրոնական եվրոպական ժամանակ, կենտրոնաեվրոպական ամառային ժամ, UTC+1 և UTC+2
Հեռախոսային կոդ04
Փոստային դասիչ4000
Ավտոմոբիլային կոդKR
Պաշտոնական կայքkranj.si(սլովեն.)
Կրան (Սլովենիա)##
Կրան (Սլովենիա)

Կրան (սլովեներեն՝ Kranj, գերմ.՝ Krainburg[2]), Սլովենիայի Հանրապետության՝ մեծությամբ չորրորդ քաղաքը (Լյուբլյանայից, Մարիբորից ու Ցելեից հետո)։ Նույնանուն համայնքի և Վերին Կառնիոլա երկրամասի վարչական կենտրոնն է։ Համայնքի բնակչության թվաքանակը 2018 թվականի տվյալներով եղել է 56.081, բուն քաղաքինը՝ 37.313[3]: Տրանսպորտային խոշոր հանգույց է, արդյունաբերական կենտրոն. զարգացած են հատկապես էլեկտրոնիկայի և կաուչուկի արտադրությունները։

Աշխարհագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքի միջուկը լավ պահպանված միջնադարյան հին քաղաքամասն է՝ ընկած Սավայի և նրա վտակ Կոկրայի միախառնման վայրի մոտ։ Կրանով են անցնում Լյուբլյանա-Եսենիցե-Ֆիլլախ (Ավստրիա)-Մյունխեն (Գերմանիա) երկաթգիծն ու ավտոմայրուղին, նրա մերձակայքում է գտնվում Սլովենիայի ազգային կամ որ նույնն է՝ Լյուբլյանայի միջազգային օդանավակայանը՝ Ljubljana Jože Pučnik Airport-ը , որը Կրանին ավելի մոտ է, քան Լյուբլյանային (իսկ Կրանից Լյուբլյանա հեռավորությունը 20 կիլոմետր է)։

Հնագիտական գտածոները վկայում են, որ քաղաքի ներկայիս տարածքը բնակեցված է եղել դեռևս նախապատմական ժամանակներում։ Շրջակայքում հայտնաբերվել են բրոնզի դարի, ինչպես նաև՝ իլլիրիական, կելտական, հինհռոմեական, օստգոթական, լոմբարդական կամ լոնգոբարդական[4] բնակավայրերի մնացորդներ, դամբաններ։ Սլավոնները ներխուժել և այս վայրերում բնակություն են հաստատել մեր թվականության 580 թվականին[5] (ըստ այլ աղբյուրների՝ ավելի ուշ՝ 7-րդ դարի սկզբներին)։ Բնակավայրը լոնգոբարդների ժամանակներում՝ 6-րդ դարում անվանվել է Carnium[6], որից էլ առաջացել են նրա հետագա անվանումները[7]։ Գերմանական անվանումը եղել է Krainburg.[8]: Առաջին հազարամյակի վերջերից Կրանը դարձել է Կառնիոլայի[6] կոմսերի նստավայրը, կոմսության վարչական ու մշակութային կենտրոնը (այդ դերը հետագայում փոխանցվել է Լյուբլանային)։ 1221 թվականին արդեն բնակիչները հիշատակվել են որպես cives՝ քաղաքացիներ[9]։ Միջնադարյան քաղաքը զգալի վնաս է կրել Ֆրիուլիի 1348 թվականի երկրաշարժից[10]։

Քույր քաղաքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. http://pop-stat.mashke.org/slovenia-cities.htm
  2. Leksikon občin kraljestev in dežel zastopanih v državnem zboru, vol. 6: Kranjsko. Vienna: C. Kr. Dvorna in Državna Tiskarna. 1906. էջ 52.
  3. citypopulation.de: Stadtgemeinde Kranj, abgerufen am 26. Dezember 2017
  4. Wilfried Menghin: Die Langobarden. Archäologie und Geschichte. Theiss, Stuttgart 1985, ISBN 3-8062-0364-4 (Geschichte der Langobarden aus archäologisch-historischer Sicht).
  5. Savnik, Roman, ed. 1968. Krajevni leksikon Slovenije, vol. 1. Ljubljana: Državna založba Slovenije, pp. 159–162.
  6. 6,0 6,1 Snoj, Marko (2009). Etimološki slovar slovenskih zemljepisnih imen. Ljubljana: Modrijan. էջ 210.
  7. https://www.kranj.si/KRANJ_SI,,o_kranju,zgodovina.htm
  8. Klin, Wilhelm. 1967. Die postalischen Abstempelungen auf den österreichischen Postwertzeichen-Ausgaben 1867, 1883 und 1890.
  9. Miha Kosi: Stadtgründung und Stadtwerdung. Probleme und Beispiele aus dem slowenischen Raum. In: Pro Civitate Austriae. Informationen zur Stadtgeschichtsforschung in Österreich. Neue Folge, Heft 14, Österreichischer Arbeitskreis für Stadtgeschichtsforschung, Linz 2009, S. 7.
  10. Christa Hammerl: Conclusion: Effect distribution of the earthquake [January 25th, 1348]. In: P. Albini und A. Moroni (Hrsg.): Materials of CEC Project. In: Review of Historical Seismicity in Europe. Bd. 2, CNR, Milano 1994.
  11. Градови партнери [City of Banja Luka - Partner cities]. Administrative Office of the City of Banja Luka (Serbian). Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ սեպտեմբերի 17-ին. Վերցված է 2013 թ․ օգոստոսի 9-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  12. «Međunarodna suradnja Grada Pule». Grad Pula (Croatian and Italian). Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 5-ին. Վերցված է 2013 թ․ հուլիսի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կրան» հոդվածին։