Jump to content

Կրեմնիցայի դրամահատարան

48°42′19″ հս․ լ. 18°54′57″ ավ. ե.HGЯO{{#coordinates:}}: cannot have more than one primary tag per page
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կրեմնիցայի դրամահատարան
Տեսակդրամահատարան
Երկիր Սլովակիա[1]
Հիմնադրվածնոյեմբերի 17, 1328 և 15-րդ դար[1]
Գլխադասային գրասենյակKremnica, Žiar nad Hronom District, Բանսկա Բիստրիցկա շրջան, Սլովակիա
Պարգևներ
Կայքmint.sk/onas.php
Կրեմնիցայում շրջանառության համար թողարկված վերջին դուկատը (դիմերես, 1881 թվական):
10 կրեյցեր, հատված Հունգարական հեղափոխության ժամանակ (դիմերես, 1848 թվական):

Կրեմնիցայի դրամահատարան (սլովակերեն՝ Mincovňa Kremnica) պետական նահանգային դրամահատարան է, որը գտնվում է Կրեմնիցայում, Սլովակիա։ Ներկայիս Mincovňa Kremnica š. p.-ի (štátny podnik = պետական ձեռնարկություն) նախորդը ստեղծվել է 1328 թվականին, և մոտ յոթ դար շարունակ անընդհատ արտադրել է դրամահատական իրեր։

Կրեմնիցայի դրամահատարանը հիմնադրվել է 1328 թվականին, երբ Կրեմնիցան Հունգարիայի թագավոր Անջոյի Կառլ Ռոբերտի կողմից ստացավ ազատ թագավորական քաղաքի կարգավիճակ։ Դրամահատարանը շատ շուտ սկսեց թողարկել տարբեր տեսակի մետաղադրամներ, որոնցից ամենահաջողվածը նրա դուկատն էր։ Կրեմնիցայի դուկատները հայտնի էին իրենց լավ որակով և համարվում էին ամենաուժեղ արժույթը Կենտրոնական Եվրոպայում։ Առկա պատմական գրառումները տեղեկացնում են, որ 21.5 միլիոն դուկատ հատվել է Կրեմնիկայի դրամահատարանում իր ողջ պատմության ընթացքում։ Այս գումարի համախառն արժեքը, գնահատված ոսկու այսօրվա գներով, կկազմի երեք միլիարդ ԱՄՆ դոլար (բացառությամբ դրամագիտական արժեքի)[2]։

Եվրոյի մետաղադրամներ

Դրամահատարանը շատ հնացած էր 20-րդ դարի սկզբին, և մարդկանց մեծ մասը նոր սարքավորումների և դրամահատարանը Բուդապեշտ տեղափոխելու պահանջ էին ներկայացնում։ Այնուամենայնիվ, դա տեղի չի ունեցել մինչև Առաջին համաշխարհային պատերազմի ավարտը։ Չեխական զորքերը ներխուժեցին Հյուսիսային Հունգարիա, Կարոլյիի կառավարությունը հանձնարարեց սարքավորումները և ազնիվ մետաղների պաշարները տեղափոխել Բուդապեշտ։ Հունգարիայի կառավարությունը սկսեց առաջին մետաղադրամները հատել անսարք մեքենաներով և մաշված դրոշմակնիքներով Բուդապեշտի Չեպել շրջանում։ 1922 թվականին հատված մետաղադրամները կրում են դրամահատարանի KB տարբերանշան։

Չեխոսլովակիայի կառավարությունը ստիպված էր ստեղծել նոր դրամահատարան, քանի որ շենքերը Կրեմնիցայում մնացին։ Նոր մեքենաներով աշխատանքները սկսվեցին 1921 թվականին։ Այդ ժամանակից ի վեր Կրեմնիցայի դրամահատարանն արտադրել է Չեխոսլովակիայի և Սլովակիայի պետության կողմից օգտագործվող բոլոր մետաղադրամները, ինչպես նաև 25 այլ երկրներ մետաղադրամներ։ Քանի որ Կրեմնիցան Չեխոսլովակիայի պետության միակ դրամահատարանի տեղակայման վայրն էր, ապա Չեխիայի պրոտեկտորատին (1939-1945թթ.) Գերմանիայից մետաղադրամներ է մատակարարվել, իսկ Չեխիան (1993 թվականից) հիմնեց իր սեփական դրամահատարանը։

Կրեմնիցայի դրամահատարանն արտադրում է ինչպես շրջանառության մետաղադրամներ, այնպես էլ հուշադրամներ Սլովակիայի Ազգային բանկի համար (Սլովակիայի եվրոյի մետաղադրամներ), սակայն դրամահատարանի առկա հզորությունները և որակի ստանդարտները հնարավորություն են տալիս մետաղադրամներ մատակարարել աշխարհի այլ երկրների[3]։

2013 թվականի մարտին դրամահատարանը պայմանագիր է կնքել 10 միլիոն դոլար արժեքով 175 միլիոն հատ Շրի Լանկայի 10 ռուփիանոցներ արտադրելու համար, 6 միլիոն 32 հազար դոլար պայմանագրային ընդհանուր արժեքով։ Այս պայմանագիրը հատկապես արժեքավոր է Կրեմնիցայի դրամահատարանի համար, քանի որ այն նվաճում է գործունեության այնպիսի ասպարեզում, որտեղ նախկինում գերիշխել է Մեծ Բրիտանիայի արքայական դրամահատարանը[4]։

Կրեմնիցայի դրամահատարանը հիմնադրեց իր սեփական մետաղադրամների խանութը։ 2006 թվականին խանութը տեղադրվել է 1450 թվականի պատմական վերակառուցված շենքի ներսում։ Դրամահատության ցուցահանդեսը մետաղադրամների խանութի մի մասն է կազմում և ներառում է նաև հին դրամահատական՝ Վուլկան տեսակի մեքենաների վերապրուկների շարքը։ Բացի պատմական դրամահատական մեքենաներից, այցելուները կարող են դիտել նաև ժամանակակից մեքենաներով մետաղադրամների դրամահատումը։

Դրամահատարանի տարբերանշան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրեմնիցայում մետաղադրամների վրա դրված առաջին դրամահատարանի տարբերանշանը C էր (լատCremnicium-ի համար), այն փոխվել է K-ի (հունգար.՝ Körmöcz-ի կամ գերմ.՝ Kremnitz-ի համար), Սիգիզմունդի օրոք և հետագայում K-B-ի (հունգար.՝ Körmöcz-Banya կամ գերմ.՝ Kremnitz-Bergstadt-ի համար)։ 1766 թվականի հունիսի 16-ի հրամանագրով Մարիա Թերեզան համակարգեց Ավստրիայի կայսրության դրամահատարանի տարբերանշանները, նոր այբբենական համակարգը ցույց էր տալիս դրամահատարանի կարևորությունը. Körmöcbánya-ն ստացավ B տառը (Վիեննայի դրամահատարանը ստացավ A, Պրահայինը՝ C և այլն)։ Սա նորից փոխվեց K.B.-ի (Körmöczbánya-ի համար) ժամանակավորապես 1848-49 թվականներին և վերջնականապես 1868 թվականին։ K.B. դրամահատարանի տարբերանշանն օգտագործվել է Բուդապեշտ տարհանումից հետո մինչև 1922 թվականը։ Mincovňa Kremnica-ն օգտագործում է իր սկզբնատառերը (MK) որպես դրամահատարանի տարբերանշան։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 https://data.gov.sk/dataset
  2. «History of Kremnica Mint».
  3. «References».
  4. «Kremnica má lukratívnu zákazku. Zo Srí Lanky» (Slovak). Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 18-ին. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 19-ին.{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]