Հակածին
Հակածիններ կամ անտիգեններ ((Ag), անգլ.՝ antigen, antibody-generating՝ հակամարմին ստեղծող), բարձրմոլեկուլային միացություններ (սպիտակուցներ, պոլիսախարիդներ), որոնք, հանդիսանալով որպես կառուցվածքորեն օտարածին, ունակ են կոնկրետ օրգանիզմում առաջացնել իմուն պատասխան, միանալով T- կամ B- լիմֆոցիտների, կամ էլ վերջիններիս կողմից սինթեզած հակամարմինների ընկալիչների հետ[1]։ Այդպիսի օտարածին նյութերի կրողներ են բակտերիաները, վիրուսները, սնկերը, տրանսպլանտատները, ուռուցքային բջիջները, առանձին դեպքերում՝ նաև սեփական օրգանիզմի բջիջները և այլն։
Պոլ Էրլիխը օգտագործել է հակածին (գերմ.՝ Antikörper) տերմինը իր կողմնային շղթայի տեսության մեջ 19-րդ դարում[2]։ Ընդհանրացնելով՝ հակածինները հակամարմինների յուրահատուկ ռեցեպտորներին միացող մոլեկուլներ են, որոնք օրգանիզմում առաջացնում են իմունային պատասխան[3]։
Ներթափանցելով օրգանիզմ՝ հակածինները խթանում են յուրահաատուկ հակամարմինների սինթեզը և այնուհետև միանում հենց այդ հակամարմինների հետ։
Հակածիններին բնորոշ են հետևյալ հիմնական հատկությունները. յուրահատկություն (սպեցիֆիկություն) և իմունոգենություն։ Հակածնի ունակությունը օրգանիզմում առաջացնել իմունային պատասխան անվանում են իմունոգենություն, իսկ նրա միացումը սպեցիֆիկ հակամարմնի կամ T-լիմֆոցիտի յուրահատուկ ընկալիչների հետ պայմանավորում է հակածնի սպեցիֆիկությունը։
Հակածինները ընդունված է բաժանել 2 խմբի, լիարժեք և ոչ լիարժեք։ Լիարժեք հակածիններն ընդունակ են ինքնուրույն գոյացնել հակամարմիններ, իսկ ոչ լիարժեք հակածինները՝ հապտենները, ակտիվ փոխազդեցության մեջ են մտնում առաջացած հակամարմինների հետ, սակայն չեն գոյացնում նման հակամարմիններ։ Հապտենները միացություններ են, որոնք հակածիններին բնորոշ առանձնահատկություն են ձեռք բերում որոշակի սպիտակուցների հետ միանալուց հետո։ Որոշ դեղանյութեր (անտիպիրին, քինին, յոդ և այլն) օրգանիզմում կարող են միանալ սպիտակուցի հետ և ձեռք բերել հակածինային հատկություն։
Ախտաբանության մեջ էական նշանակություն ունեն ախտաբանական հակածինները, որոնց առկայությունն ապացուցված է քաղցկեղի, այրվածքների, ճառագայթային հիվանդության և այլ ժամանակ։ Հակածինները լայնորեն կիրառվում են վարակիչ հիվանդությունների ախտորոշման համար։ Այդ նպատակով կիրառվող հակածինները կոչվում են ախտորոշիչ գործոններ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «24. The Adaptive Immune System». Molecular Biology of the Cell (4th ed.). New York: Garland Science. 2002.
{{cite book}}
: Cite uses deprecated parameter|authors=
(օգնություն) - ↑ Strebhardt, Klaus; Ullrich, Axel (2008 թ․ հունիս). «Paul Ehrlich's magic bullet concept: 100 years of progress». Nature Reviews Cancer. 8 (6): 473–480. doi:10.1038/nrc2394. ISSN 1474-1768. PMID 18469827.
- ↑ Gavin, AL; Hoebe, K; Duong, B; Ota, T; Martin, C; Beutler, B; Nemazee, D (2006 թ․ դեկտեմբերի 22). «Adjuvant-enhanced antibody responses in the absence of toll-like receptor signaling». Science. 314 (5807): 1936–8. doi:10.1126/science.1135299. PMC 1868398. PMID 17185603.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Անտիգեններ.ընդհանուր բնութագիր(ռուս.)
- Հակածինները և նրանց հատկությունները Արխիվացված 2016-05-07 Wayback Machine(ռուս.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 6, էջ 60)։ |
|