Jump to content

Հաղարջենի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հաղարջենի
Ribes sanguineum ծաղիկները
Ribes sanguineum ծաղիկները
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Բաժին Ծածկասերմեր
Դաս Երկշաքիլավորներ
Ընտանիք Կոկռոշազգիներ
Ցեղ Հաղարջենի
Լատիներեն անվանում
Ribes
L., 1753
Հոմանիշներ
Տիպիկ ներկայացուցիչներ
պատկեր


Դասակարգումը
Վիքիցեղերում


Պատկերներ
Վիքիպահեստում




Հաղարջենի (լատին․՝ Ribes), կոկռոշազգիների (Grossulariaceae) ընտանիքի բույսերի ցեղ։

Մոտ 50 տեսակ աճում են Եվրոպայում, Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում։

Հայաստանում հաղարջենին վայրի վիճակում աճում է Եղեգնաձորի, Ախուրյանի, Արթիկի, Սևանի ավազանի, Զանգեզուրի, Լոռու, Շիրակի տարածքներում։ Հայաստանում հանդիպում է 6 տեսակ՝ արևելյան, ալպիական, Բիբերշտեյնի, հայկական, Ախուրյանի, սովորական։ Տարածված է անտառներում, նոսրանտառներում, թփուտներում, ժայռաճեղքերում, կիրճերում և այլուր։ Սովորական հաղարջենին աճեցվում է գրեթե բոլոր մարզերում։

Մշակության մեջ տարածված են նաև սև ու կարմիր հաղարջենիների ներմուծված տեսակները։ Հաղարջենու Ախուրյանի և հայկական տեսակները բնաշխարհիկներ են. գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում[1]։

Կենսաբանական նկարագիր

[խմբագրել | խմբագրել կոդը]

1,5-2,5 մ բարձրությամբ թփեր։ Տերևները պարզ են, 3-5 բլթականի, ատամնաեզր։ Ծաղկաբույլը՝ ողկույզ է, ծաղիկները՝ մանր, հաճախ երկսեռ, հազվադեպ բաժանասեռ և երկտուն։ Պտուղը հատապտուղ է՝ սև, կարմիր և այլ գույնի, թթվաշ։ Հաղարջենին խոնավասեր է, բազմանում է սերմերով և արմատային մացառներով։ Պտուղները բուրավետ են, պարունակում են շաքարներ, թթուներ, վիտամիններ, պեկտինային նյութեր, ներկանյութեր, օգտագործվում է ինչպես թարմ այնպես էլ վերամշակված վիճակում[2]։ Հաղարջենին խոնավասեր է, բազմանում է սերմերով և արմատային մացառներով։

Ծաղկի բանաձև՝ ։ Ծաղկի բանաձևը հաստատուն չի[3]։

Հայտնի է 150 տեսակ, որոնցից 57-ը՝ մշակվող։

կիրճերում, թփուտներում։

  • Հայկական հաղարջենի հանդիպում է Վայոց ձորի մարզում (Ջերմուկի շրջակայքում), աճում է գետեզրերին և գետափերի քարքարոտ մասերում, վերին լեռն, գոտում առաջացնում է փոքր մացառուտներ։

Այս բնաշխարհիկ տեսակները գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։

Տնտեսություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հաղարջի արտադրությունը 2005 թվականին[4]
հազար տոննա
Երկիր Արտադրություն
Ռուսաստան Ռուսաստան 431,5
Լեհաստան Լեհաստան 186,8
Գերմանիա Գերմանիա 128,8
Ուկրաինա Ուկրաինա 24,8
Միացյալ Թագավորություն Մեծ Բրիտանիա 19,7
Ավստրիա Ավստրիա 19,4
Չեխիա Չեխիա 15,1
Հունգարիա Հունգարիա 12,1
Ֆրանսիա Ֆրանսիա 11,4
Դանիա Դանիա 11,3

Նշանակություն և կիրառում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պտուղը հյութալի, բուրավետ, թթվաշ հատապտուղ է՝ սև, կարմիր, դեղին և այլ գույների։ Պարունակում է շաքարներ, թթուներ, վիտամիններ, պեկտինային, աղաղա- և ներկանյութեր։ Օգտագործվում է թարմ և վերամշակված (հյութ, ջեմ, մուրաբա և այլն)։ Խոնավասեր է։ Բազմանում է սերմերով և արմատային մացառներով։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Դպրոցական մեծ հանրագիտարան, գիրք 1, հատոր 2, էջ 8։
  2. Այգեգործի տեղեկատու, Երևան 1989
  3. Андреева И. И., Родман Л. С. Ботаника. — 3-е, перераб. и доп. — М.: Колос, 2005. — С. 428. — 528 с. — ISBN 5-9532-0114-1
  4. FAOSTAT Արխիվացված 2018-12-26 Wayback Machine, выбрать: countries by commodity; selected item: currants; 2005.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Вавилов А. С. Чудо-ягода. // Наука и жизнь, 1988, № 7, с. 94. — О смородине лежачей, или моховке.
  • Турова А., Сапожникова Э. О пользе чёрной смородины. // Наука и жизнь, 1988, № 7, с. 92—93.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական տարբերակը վերցված է Հայաստանի բնաշխարհ հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 6, էջ 77
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղարջենի» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Հաղարջենի» հոդվածին։
Ընթերցե՛ք «հաղարջենի» բառի բացատրությունը Հայերեն Վիքիբառարանում։